Գլխավոր Հոդվածներ

Թե ինչպես Էդվարդ Նալբանդյանն ու Տարոն Մարգարյանը ս

Թե ինչպես Էդվարդ Նալբանդյանն ու Տարոն Մարգարյանը ստիպված վազեցին Միլոշ Զեմանի հետևից

Սկզբում Տարոն Մարգարյանը բարձրացավ Ծիծեռնակաբերդ, հետո` Էդվարդ Նալբանդյանը: Ծառայողական մեքենաներից իջան հայտնի ցայտաղբյուրի մոտ ու հենց այդտեղ էլ պաշտոնական տրիոն (նաև Հայկ Դեմոյանը) դիմավորեց Չեխիայի նախագահին: Այդ պահին թվում էր, թե այդտեղից մինչև Անմար կրակ քայլում են լուռ: Բայց, ինչպես պարզվեց, ճանապարհն անցել են զրուցելով:

Միլոշ Զեմանը դանդաղ է քայլում, ձեռնափայտով: 72 տարեկան նախագահի ոտքի վնասվածքը երկուսուկես տարի չի անցնում:

Զեմանի ոտքի վրա, այսպես ասած, նախագահությունը չեկավ: Համարձակ, սուր ու սկանդալային հայտարարություններով հայտնի գործիչը երեք տարի առաջ` հենց ընտրվեց նախագահ, վնասեց աջ ծունկը: Մի քանի ամիս անվասայլակով էր: Ու քանի որ նաև շաքարային դիաբետ ունի, բժիշկների հորդորով հետաձգել էր բոլոր այցերը:


Այն, ինչ հնարավոր չէր փոխանցել ռեպորտաժով. Մի արտասովոր պարգևատրման մանրամասներ





Ու հիմա ամեն ինչ դանդաղեցված ֆիլմ էր հիշեցնում: Արտգործնախարարը, քաղաքապետն ու թանգարան-ինստիտուտի տնօրենը Զեմանին շատ դանդաղ ուղեկցում են դեպի Անմար կրակը: Քանի որ ժամանակ շատ կա, լռելը մի տեսակ նույնիսկ անհարմար էր:
Զրույցը սկսեց նախագահը` նրան հետաքրքրում էր Երևանը` իր խնդիրներով ու շինություններով:

Հենց կրակի մոտ հնչեց Չեխիայի օրհներգը, տեղի ունեցավ այն, ինչ երբեք չէր եղել: Նկատի չունեմ այն, որ Զեմանը դարձավ այստեղ այցելող ու գենոցիդ եզրաբառն արտաբերող առաջին չեխ առաջնորդը: Անմար կրակ տանող ճանապարհին հայտնվեց Զեմանի մեքենան, ու նույն դանդաղեցված կադրի պես շարժվեց առաջ, վերցրեց Միլոշ Զեմանին ու սլացավ դեպի թանգարան:
Այստեղ կարծես մեկը որոշեց դանդաղեցված ֆիլմը «առաջ տալ»` արագացնել. պաշտոնական տրիոն` Էդվարդ Նալբանդյանը, Տարոն Մարգարյանն ու Հայկ Դեմոյանն արագացրեցին քայլերը, որ նախագահի հետ միաժամանակ հասնեն տեղ:
Առավոտյան նախավարժանքից ոչ ոք չդժգոհեց:

Իսկ այժմ` Բաղրամյան 26: Նախագահների համատեղ հայտարարությանը սպասողները փորձում էին կռահել` ո՞վ է կենտրոնում հանդիսավոր կեցվածք ընդունած, վարդագույն զգեստով կինը: Րոպեներ անց ականջակալներում հենց նրա ձայնն էր հնչում` թարգմանչուհին էր, որի շնորհիվ Միլոշ Զեմանի խոսքի կարևոր հատվածների մասին իմացանք` ոչ նրա թարգմանությունից: Օրինակ այն, որ Չեխիայի ղեկավարը նախագահներ Սարգսյանին և Ալիևին Շարլ դը Գոլի ու Կոնրադ Ադենաուերի հետ է համեմատել: Թարգմանչուհին կուլ էր տվել հենց այս ֆրազը:


Թե ինչպես Նախագահը սեր խոստովանեց 1070 կանանց, բայց ընտրեց մեկին





Կարևոր հայտարարությունների արանքում Միլոշ Զեմանը հասցրեց գովել չեխական գարեջուրն ու «Շկոդան»: Եվ, իհարկե, իր կարգախոսը կրկնեց, որը հայ-չեխական նախորդ գործարար համաժողովում էլ էր ասել, որ ընդգծի` որքան է կարևորւմ տնտեսական երկարաժամկե´տ համագործակցությունը:
«Հաճելի է խնձոր ուտել, բայց շատ ավելի լավ է տնկել խնձորի ծառ»:

Նախագահ Զեմանի համար մի հարցն էլ էր ակնհայտորն կարևոր: Նա երկու անգամ տարբեր հանդիպումներում շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին` նույն բանի համար` «Միկա ցեմենտի» խնդիրը լուծելու: Թե ինչ խնդիր է առաջացել և ինչպես է այն լուծվելու` փակագծերն այդ պահին չբացվեցին:

Տարածել