[ The President ] Մարտին Վան Բյուրեն. Ամերիկյան OK-ի «հայրը»
ԱՄՆ 8-րդ նախագահ Մարտին Վան Բյուրենը (կառավարման տարիներ` 1837-1841) Միացյալ նահանգներ 1-ին նախագահն է, որը ծնվել է անկախությունից հետո: Հենց նրա անվան հետ է կապված ամենաամերիկյան արտահայտությունը` OK-ը:
1840 թվականին Մարտին Վան Բյուրենը սկսում է նախագահական երկրորդ ընտրարշավը ևս չորս տարի Սպիտակ տանն աշխատելու համար:
Նրա համախոհները դժվարանում էին ակտիվ քարոզարշավ իրականացնել նախագահի հոլանդական երկար ու ոչ ամերիկյան անվան պատճառով:
Բացի այդ, ընդդիմադիր մամուլը Վան Բյուրենի նախագահությունը վարկաբեկելու համար նրան անվանում էր Martin Van Ruin` Մարտին Վան «Փլատակ»: Նախագահի անունը բացասական ենթատեքստից հեռացնելու համար պետք էր փոխել:
[ The Presidnet ]
- Ջեյմս Մեդիսոն. Սահմանադրության հայրը
- Ջեյմս Մոնրո. Ամերիկյան էքսպանսիայի դոկտրինը
- Ջոն Քուինսի Ադամս. Սպիտակ տան միակ ռուսախոսը
- Էնդրյու Ջեքսոն. Դեմոկրատների «ցեղասպան» առաջնորդը
Նախագահի ամենահայտնի մականունը Old Kinderhook էր (Ծեր Կինդերհուքցի, Կինդերհուքը Վան Բյուրենի ծննդավայրն էր): Ընտրարշավն ընթանում էր “Vote for Old Kinderhook” կամ ավելի կարճ և դիպուկ` “Vote for OK ” կարգախոսով, այսինքն` «Ընտրեք Ծեր Կինդերհուքցուն»:
Այս արտահայտության առաջին տառերն էլ ծնեցին OK արտահայտությունը:
Բայց շատերը, հավանաբար, չհասկացան, թե քարոզարշավն ում օգտին էր ընթանում: Վան Բյուրենը պարտվեց ընտրությանը: Մյուս կողմից, այստեղից ծնվեց ամբողջ աշխարհում այսօր տարածված ամենահայտնի արտահայտությունը և ամեն ինչ պարզեցնելու, հանրային ավելի դիպուկ և ճկուն քաղաքականություն և բիզնես վարելու ամերիկյան, հետագայում նաև` համաշխարհային մղումը:
Մարտին Վան Բյուրենը եղել է միակ նախագահը, ում նախագահության տարիներին առաջին տիկնոջ պարտականությունները կատարել է հարսը` որդու կինը:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)