JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հաղթելով ինքդ քեզ. Ինչպե՞ս հրաժեշտ տալ սեփական թու

Հաղթելով ինքդ քեզ. Ինչպե՞ս հրաժեշտ տալ սեփական թուլություններին

Մեր ամբողջ կյանքը, չէ խաղ չէ, պայքար է: Պայքար է իրավիճակների, մրցակիցների, լավագույն վաստակի և, վերջապես, թուլությունների դեմ: Նախկինում սամուրայների կյանքի ու գործունեության հիմնաքարը եղել է մշտական ինքնակատարելագործումը և ուշադրությունը հատկապես դետալներին:

Ճապոնական մարտարվեստների վարպետ Մորիհեյ Ուեսիբան սիրում էր կրկնել. «Յուրաքանչյուրն ունի ոգի, որը պետք է կատարելագործել, մարմին, որը պետք է լինի մարզված, և ճանապարհ, որը պետք է անցնել»:

Բայց ինչքանո՞վ ենք արդյունավետ մենք պայքարում մեր կենցաղի կատարելագործման համար:
Դուք, երևի, արդեն հասցրել եք անգիր սովորել՝ «աշխատեք ձեր թուլությունների վրա, կատարելագործվեք» կարգախոսը: Շատերը, նույնիսկ բազմաթիվ անգամ փորձել են այդ ուղությամբ քայլեր կատարել, գուցե  քիչ թե շատ բավարար արդյունք են ստացել: Կատարելագործման ուղին, սակայն, պետք է լինի պարբերաբար և անընդհատ: Հասնելով ինչ որ մի բանի, մենք վերադառնում են մեր սկզբնակետ, բայց արդեն այլ որակով՝ գիտելիքների շատ կոնկրետ «ուղեբեռով»:  Եվ այսպես ամեն անգամ: Մեզ մնում է միայն ճիշտ գնահատել, թե ինչքանով ենք հասել մեր նպատակակետին այն տեղից, որտեղ հիմա գտնվում ենք: Ի դեպ Ճապոնացի սամուրայները սովորություն ունեին յոթ անգամ շունչ քաշելուց հետո նոր որոշում կայացնել:  Եթե չէր ստացվում անցնում էին հաջորդին՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը կայացնելուն խանգարեցին հանգամանքները:


Օգտակար է կարդալ նաև`



Մարդուն բնորոշ է գործել սեփական հմտություններից ելնելով: Օրինակ՝ սպորտում հաջողության հասնելու համար կարևոր է այն գիտելիքը, որը կօգնի օգտագործել մարդու ուժեղ կողմերը ճիշտ պահին: Բայց եթե ուզում եք ազատվել  որևէ թուլությունից,  միևնույնն է, պետք է ձեզ ստիպեք անել այն, ինչը չեք սիրում, ատում եք:
Որպեսզի ամեն ինչ ստացվի, պետք է դրականորեն տրամադրվել, հավատալ արդյունքին և մեկ հարվածով հաղթահարել տհաճությունը: Ձյուդոյում ավելի թույլ ու տեխնիկապես չզարգացած մրցակիցը կարող է հաղթել շատ ավելի ուժեղ ու արագ, սակայն անվստահ մրցակցին:

Հեշտ է խորհուրդ տալ, սակայն բարդ է իրագործել, հատկապես  հարմարավետության ձգտման պայմաններում: Հարամարավետություն բառը նշանակում է «հաճելի դրություն», բնութագրվում է որպես արդեն սովորական իրավիճակ, որը հնարավոր է կառավարել: Գտնվելով մեր հարամավետության սահամններում՝ մենք ոչ միշտ ենք մեզ զգում երջանիկ ու բավարարված: Ուղղակի այդպես մենք ավելի հանգիստ ենք: Նույնիսկ այն դեպքում, երբ հոյակապ գիտենք մեր թերությունները, չենք շտապում դրանց հրաժեշտ տալ: Պատճառն այն է, որ մեր ներքին մղումները և ցանկությունները գտնվում են մեր հարմարավետության սահմաններից դուրս: Ժամանակի ընթացքում այդ թերություններն ու թուլությունները դառնում են մեր ներքին «թագավորները», իսկ մենք դրանց  հպատակները:  Ամեն անգամ դրանք ավելի են ամրապնդվում մեր մեջ, իսկ մենք հաճախ չենք էլ դիմադրում: Բայց ավելի հետաքրքիր է պայքարել դրանց դեմ:
Երազանքը և հավատը սեփական հաջողության նկատմամբ, միշտ ձեզ կդնի այն ճանապարհին, որով ցանկանում եք քայլել:
Սակայն սկսնակից մինչև վարպետ ճանապարհը միշտ էլ ջանքեր է պահանջում:

Անգամ ամենածեր ու հարգված սենսեյը երբեք չի ասի, որ հասել է կատարելության: Նա կզարգացնի իր վարպետությունն իր ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ կատարելագործման ընթացքն անվերջ է:   Սակայն կյանքը նվիրել թուլությունների դեմ պայքարելուն՝ մոռանալով ձեր ուժեղ կողմերը, նույնպես սխալ կլինի։ Զարգացրեք ձեր կարգավիճակը միանգամից երկու ուղղություններով՝ այդպես ավելի մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։
Հ.Գ. 5% ավելի քիչ ծախսված ջանքերի արդյունքը  ոչ թե 5 %–ով է պակաս, այլ ամբողջ 95%–ով։

Տարածել