Stromae. Ռուանդական արմատներով բելգիացի խուլիգանը

Stromae. Ռուանդական արմատներով բելգիացի խուլիգանը

Ինչի՞ մասին է երգում Սթրոմաեն, որտեղի՞ց են գալիս նրա թախիծ առաջացնող ռիթմերը: newmag-ը պատմում է Եվրոպայի ամենայտնի երգչի մասին:

Նա ոչ ոքի նման չէ, չի տեղավորվում ոչ մի ստանդարտի մեջ: Սթրոմաեն խուլիգան է, որ հայտնվել էր անհայտից ու փոխել ամեն ինչ եվրոպական շոուբիզնեսում: Նրա շնորհիվ պարզունակ կրկներգերով պարային երաժշտությունը դարձավ խորիմաստ ու տխուր:

Սթրոմաեն մեգաաստղն է Բելգիայում ու ամբողջ Եվրոպայում: Նրա յուրաքանչյուր երգ հիթ է, որը  թողարկվելուց անմիջապես հետո հնչում է աշխարհի 4 մայրցամաքներում: Առանց Սթրոմաեի ձայնասկավառակների բելգիացի պետական այրերը պաշտոնական այցերի չեն մեկնում:

«Մի անգամ Սպիտակ տունը տեսնելու էինք գնացել: Ճաղերի մոտից բղավեցի՝ «Հեյ, պարոն Օբամա, լսե՞լ եք իմ երգերը»: Ոչ ոք չպատասախեց: Վատ նշան է, չե՞ք կարծում: Բելգիայի վարչապետն է Օբամային նվիրել իմ ձայնասկավառակը: Ինչո՞ւ չի լսել այն»:


Հետաքրքիր է կարդալ նաև`


Իրական անունը Պոլ վան Ավեր է, ծննդավայրը Բրյուսել, ազգությամբ՝ ռուանդացի: Նրա հայրը հայտնի ճարտապարետ է եղել, զոհվել է 1994-ին Ռուանդայի ցեղասպանության ժամանակ: Սթրոմաեի երգերում ընտանեկան ու ազգային այդ ողբերգությունը նկատելի է: Նա գրում է մենակության, բացակա հայրերի, չպաշտպանված սեքսի, քաղաքական անհանդուրժողականության, ռասսայական խտրականության մասին:

«Չէի ասի, որ իմ երգերը դեպրեսիվ են, – մի անգամ անկեղծացել է նա, – ավելի շուտ՝ 50/50: Որովհետև մեր կյանքն էլ հենց այդպիսին է: Ես ուղղակի ռեալիստ եմ: Ուզում եմ ցույց տալ կյանքի թե՛ լավ, թե՛ վատ կողմերը: Դրանց կոմբինացիան է իմ երաժշտությունը: Գուցե մի քիչ տխուր է ստացվում»:

Երկումետրանոց հասակով, ամաչկոտ ու կյանքում չափազանց կարգապահ Փոլը 2010-ին աշխարհին ասաց` «Դե ինչ, եկեք պարենքե: Alors on danse սինգլով էլ համաշխարհային ճանաչումն ապահովվեց: Սթրոմաեն իսկական եվրոպական սենսացիա դարձավ: Նրա երկրպագուների թվում են բոլոր տարիքային խմբերի, սոցիալական կարգավիճակի մարդիկ` Ժան Կլոդ Վանդամից մինչև Նիկոլա Սարկոզի:

Գրել կարծիք