25 տարի անց. ի՞նչ էին կորցրել ազատության հրապարակում հայերն ու բրիտանացիները
Հիշեք բոլոր ժամանակների ձեր ամենասիրելի երգը: Նորից միացրեք: Նորից կորչեք ռիթմի, բառերի ու այն ամենի մեջ, ինչ այդ երաժշտությունից զգում էիք: Ձեզ դու՞ր է գալիս: Հրաշալի է:
Այդ երգը գուցե լսել եք ձեր կյանքի ինչ-որ զգացմունքային փուլում: Եվ գուցե այն նաև մի փոքր սարսռեցնում է: Նույնիսկ մի քանի գիտական հետազոտություններ պարզել են, որ մարդկանց ճիշտ կեսը որոշ երգերից մռայլվում է: Երգերը կարող են նաև արագացնել սրտի աշխատանքը, թրջել աչքերն ու ֆիզիոլոգիական այլ հետևանքների բերել:
«Սարսուռը, որպես կանոն, մրսելու հետևանքն է, կամ երբ վախենում ենք», - ասում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և Հարվարդում երաժշտության ազդեցությունը մարդու ուղեղի վրա թեմայով ուսումնասիրություն իրականացնող Մեթյու Սաչը:
Նա ինքը նաև դաշնամուր է նվագում: Անցած տարի իր թիմի հետ հրապարակել է 20 ուսանողների մասնակցությամբ հետազոտության արդյունքները: Նրանցից տասը պնդել են, որ սիրելի երգերը լսելիս իրենց մարմնով սարսուռ է անցնում, իսկ մյուս տասը նման բան չեն նկատել: Հետազոտողները հատուկ սկաներով ուսումնասիրել են երկու խմբերի ուղեղները և պարզել, որ այն խումբը, որն ասել էր, թե սարսռում է, լսողական համակարգում և նախաճակատային շրջանում նեյրոնների նկատելիորեն ավելի մեծ թվով միացումներ ունի:
Ճիշտ է, սա շատ փոքր ուսումնասիրություն է նման բարդ հետազոտության համար, համոզված է Սաչը: Նրա խոսքով, հաճախ երգերից զգացմունքներ ստացող մարդիկ դրանց հետ կապված հիշողություններ ունեն, և լաբորատոր ուսումնասիրությունների ժամանակ դրանք հնարավոր չէ վերահսկել: Սաչն այժմ նոր հետազոտություն է անցկացնում և ուսումնասիրում է մարդկանց ուղեղի գործունեությունը, երբ նրանք երաժշտության հատուկ տեսակ են լսում: Հույս ունի հասկանալ, թե ինչն է նյարդաբանական տեսանկյունից արձագանքներ առաջացնում:
Կարդացեք նաև․
Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի.երաժշտություն, կիրք և օծանելիք
Ալ Պաչինոն, Զիվանի թոռը, Coldplay, գրեթե սթափ Snoop Dogg և դեռահասական կիրք
Գեորգի Գյուրջիև. Միստիկ փիլիսոփան և նրա ստեղծած երաժշտությունը
Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ երաժշտությանը մարդու մարմնի արձագանքը նաև էվոկյուցիայով է պայմանավորված: Ի սկզբանե մարդը սովոր է լսել բարձր հնչյուններ՝ վախի կամ ահազանգի: Սակայն, հիմա երաժշտությունն առավել ապահով տարածք է: Հատկապես, եթե այն ծանոթ է, նույնիսկ, հանկարծակի բարձր նոտաները կարող են հաճելի լինել:
Սաչը համոզված է, որ երաժշտությունը անհերքելի թերապևտիկ պոտենցիալ ունի: Այժմ երաժշտական թերապիաներն օգտագործվում են ռելաքս-պրոցեդուրաների ժամանակ: Այն նաև զգացմունքներն է կարգավորում և հենց դրա համար են մարդիկ անընդհատ երաժշտություն միացնում: Հետազոտողը վստահ է՝ երաժշտությունը կարող է ավելին անել և նունիսկ բուժել դեպրեսիայի պատճառով առաջացած լրջագույն հիվանդությունները: Հույս ունի որ առաջիկայում այս ուղղությամբ լուրջ հետազոտություններ կանցկացվեն՝ կարևորագույն բացահայտումներով: