ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ո՞վ է Ադրբեջանի հիմնադիրը, որի մասին Ալիևները փորձ

Ո՞վ է Ադրբեջանի հիմնադիրը, որի մասին Ալիևները փորձում են չհիշել և որի մասին նրանց համառորեն հիշեցնում են

Բաքվում ընդդիմադիր մի քանի կուսակցություններ հիշատակի միջոցառում են նախաձեռնել Ադրբեջանի ժողովրդական հանրապետության (1918-20) հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի ծննդյան 133-ամյակի առիթով: Արարողությունը վերածվել է իշխող Ալիևների դինաստիայի դեմ բողոքի ակցիայի: Մուսավաթական կուսակցության այժմյան առաջնորդը հայտարարել է, որ երկրում իշխող Ալիևները խեղաթյուրում են Ադրբեջանի պատմությունը, ամենուր կանգնեցնում են Հեյդար Ալիևի հուշարձանը, որն արժանի չէ նույնիսկ հիշատակվել Ադրբեջանի պատմության մեջ: Ընդդիմադիրները, որպես իրենց խոսքի ապացույց, հիշեցրել են Բաքվի կենտրոնում տեղադրված Հեյդար Ալիևի հսկայական արձանի վրա գրաֆիտի նկարած երիտասարդների մասին:
Բաքվի կենտրոնում անցած տարվա մայիսին Հեյդար Ալիևի հուշարձանի պղծման լուրն առաջինը տարածեց վերջին շրջանում ակտիվ ձախականների սոցցանցային ռեսուրս Solfront-ը: Միայն 2 լրատվամիջոց համարձակվեց լուսաբանել՝ «Թուրան» գործակալությանը պատկանող Сontact.az կայքը և Բեռլինում գտնվող Meydan TV-ին, որը գրեց՝ անհնար էր պատկերացնել, թե այսպիսի բան կլինի: Կարճ ժամանակ անց բացահայտվեցին գրաֆիտիի երկու հեղինակները՝ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը: Նրանք դատապարտվեցին տասը տարվա ազատազրկման, սակայն թմրանյութեր պահելու մեղադրանքով:



[ Արևելյան խոհանոց ]



Ադրբեջանում Ռասուլզադեին և Ալիևների շուրջ սկանդալ էր նաև մեկ տարի առաջ: Երկրի դպրոցներում քննաթերթիկի հարցերից մեկն էր՝ «Ո՞վ է ժամանակակից Ադրբեջանի հիմնադիրը»: Պատասխանի հնարավոր տարբերակները երեքն էին՝ Մեմեդ Էմին Ռասուլզադե, Հեյդար Ալիև, Իլհամ Ալիև: Աշակերտների մեծ մասը նշել էր Հեյդար Ալիևի անունը, ինչն ադրբեջանցիների շրջանում քննադատության ալիք էր առաջացրել Ալիևների ընտանիքի դեմ: Նրանց մեղադրում էին, որ Հեյդար Ալիևին արհեստականորեն վերածում են համազգային կուռքի, ինչի պատճառով երիտասարդ սերունդը չգիտի երկրի պատմությունը:
Մամեդ Էմին Ռասուլզադեն «Մուսավաթ» կուսակցության հիմնադիր-առաջնորդներից է՝ պանթյուրքական, պանիսլամական գաղափարախոսությունները կրող: Մեկ տասնյակից ավելի աշխատությունների հեղինակ է, որոնք քարոզում են թուրքերի բացառիկությունը` երբեմն ծայրահեղ ռասիզմի դրսևորումներով: Նա հայտնի էր հակահայկականությամբ: 1918-ին գլխավորում էր Ադրբեջանի ազգային խորհուրդը, որը հռչակեց Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին։ Երկու տարի անց խորհրդային իշխանության հաստատումից հետո լքել է Բաքուն` թաքնվելով լեռնային մի գյուղում, սակայն հայտնաբերվել է ու ձերբակալվել: Բաքվի բանտից ազատվել է Ստալինի օգնությամբ, որի հետ անձնական կապեր ուներ դեռ 1905-ից, երբ Կովկասի բոլշևիկները սերտ գործակցում էին:
Ռասուլզադեն 1936-ից Գերմանիայում էր: Երկրորդ համաշխարհայինի տարիներին կապեր էր հաստատել նացիստների հետ: Բեռլինում 1942-ին բանակցություններ էր վարում և պնդում, որ Անդրկովկասի հանրապետությունների ազատագրումից հետո Գերմանիան պետք է ճանաչի դրանց անկախությունը: Նացիստների դիրքորոշումն այս հարցում հստակ չէր, ինչի պատճառով էր Ռասուլզադեն ամռան վերջին հեռանում է Բեռլինից և ակտիվ քաղաքականությունից: Նրա փոխարեն ադրբեջանցիներին շարունակում են ներկայացնել իր քաղաքական հակառակորդները:

Տարածել