ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչու՞ եք մինչև հիմա միայնակ․ ահա 3 պատճառ

Ինչու՞ եք մինչև հիմա միայնակ․ ահա 3 պատճառ

1․ Դուք ձեզ չեք հարգում


Շրջապատի հարգանքն ու հիացմունքն ուղիղ համեմատական է նրան, թե որքանով եք ինքներդ ձեզ հարգում։ Եթե ձեր մասին հոգ եք տանում մտովի, զգացմունքորեն և ֆիզիկապես, ուրիշները նույնպես կձգտեն հոգ տանել ձեր մասին։
Եթե չեք հավատում, փորձեք գոնե մեկ ամիս հոգ տանել ինքներդ ձեզ։ Սպորտով զբաղվեք և առողջ սնունդ օգտագործեք։ Շատ քնեք։ Սրտանց աշխատեք և հեռանկարային ծրագրեր կազմեք։ Մարդկանց հետ  շփվեք հաճույքի համար, այլ ոչ թե՝ շահի։ Հրաժարվեք վնասակար սովորություններից։ Ազատ արտահայտեք ձեր մտքերը և դրա փոխարեն ոչնչի մի սպասեք։ Ուրիշների հետ կիսվեք հենց այնպես։ Սրտին մոտիկ մի ընդունեք մերժումները և քննադատությունները։
Սա բարդ է, բայց եթե ցանկանում եք հարաբերություններ հաստատել զգացմունքորեն հասուն մարդու հետ, ինքներդ պետք է դառնաք այդպիսին։

2․ Անիրական ցանկություններ ունեք


Որոշ մարդիկ չեն կարողանում հարաբերություններ կառուցել, որովհետև առաջինը զուգընկերոջից են սպասում, բայց միևնույն ժամանակ պատրաստ չեն փոխարենը ոչինչ առաջարկել։ Օրինակի համար պատկերացրեք անգործ տղամարդու, որն ամբողջ օրը պառկած և հեռուստացույց է դիտում, բողոքում է, որ իր հավանած բոլոր կանայք ունակ չեն գնահատել իր հոգևոր որակները և դրա համար էլ մերժում են իրեն։
Մյուսները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ ցանկանում են, որպեսզի զուգընկերը ամբողջովին համապատասխանի իրենց պահանջներին և արդարացնի բոլոր սպասումները։ Օրինակ կարող է լինել երիտասարդ, խնամված և կրթված կինը, որը անընդհատ հարաբերություններ է հաստատում, բայց բաժանվում է բոլոր զուգընկերներից միայն այն պատճառով, որ նրանք երաժշտական տարբեր ճաշակներ ունեն։
Հիշեք, որ բոլորս էլ թերություններ ունենք, մեզ հանդիպած մարդիկ՝ նույնպես։ Դա նորմալ է։ Սովորեք ընդունել ուրիշների բացասական կողմերը և պայքարեք ձեր թերությունների դեմ։
ՄԻ փորձեք գտնել անթերի մարդու։ Փնտրեք նրան, որի թերությունները համապատասխանում են ձեզ։

 


Սիրո և հարաբերությունների մասին կարդացեք նաև․




3․ Չեք կարողանում կառուցել մտերիմ հարաբերություններ


Կան մարդիկ, որոնք առաջին հայացքից հիանալի են թվում․ խելացի, հետաքրքիր, կրթված, գեղեցիկ, տաղանդավոր, հաջողակ և ակտիվ են, բայց միայնակ են։ Նրանք անընդհատ ժամադրությունների են գնում և նույնիսկ հանդիպում են ինչ-որ մեկի հետ, բայց չի հաջողվում երակարատև հարաբերություններ հաստատել։ Հանելուկն այն է, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է մտերմությունը։
Երջանիկ հարաբերությունների ունենալու համար զուգընկերները պետք է զգացմունքորեն ամուր կապված լինեն։ 
Պարզապես միասին ժամանակ անցկացնելը քիչ է, անհրաժեշտ է նաև կարողանալ «բացվել» և «զգալ» զուգընկերոջը։

Եթե ձեր խնդիրը հենց սա է, փորձեք փոխել հարաբերությունների ձեր ընկալումը։ Սա հերթական տողը չէ գործերի կատարման կամ ռեզյումեի համար։ Հարաբերությունները հնարավոր չէ չափել օբյեկտիվ՝ հետաքրքիր զրույցների քանակով կամ անցկացրած ժամանակի չափով։

LIFEHACKER

Տարածել