Բացահայտվել է Հարավային Կովկասի ժողովուրդների գենետիկ ծագումը. հայերի գենետիկ կոդը մնացել է անփոփոխ

Բացահայտվել է Հարավային Կովկասի ժողովուրդների գենետիկ ծագումը. հայերի գենետիկ կոդը մնացել է անփոփոխ

Վերջին 8 հազարամյակի ընթացքում Հայաստանում բնակվող կանանց գենետիկան չի փոխվել: Նման եզրակացության են եկել գիտնականները: Հետազոտության արդյունքը հրապարակվել է Current Biology ամսագրում:

Հետազոտական խումբը կազմված է եղել Ռուսաստանի, Հայաստանի և Դանիայի գիտնականներից: Նրանք վերլուծել են հազարամյակ առաջ Հարավային Կովկասում ապրողների միտոքոնդրիալ ԴՆԹ-ն:

Հարավային Կովկասը գտնվում է Սև ու Կասպից ծովերի միջև, Եվրոպան և Մերձավոր Արևելքը կապող խաչմերուկում: Աշխարհագրական դիրքը պատճառ է դարձել մշտապես լինել զանգվածային միգրացիաների կենտրոնում:

Գիտնականներն ուսումնասիրել են Հայաստանում և Արցախում հայտնաբերված 52 մարդկանց մնացորդները, որոնք թվագրվում են  մեր թվարկության 300-7811 թթ.: Զուգահեռ ուսումնասիրվել է Հայաստանի և Արցախի բնակչության (206 մարդու) և հարևան տարածքների բնակչության 482 ներկայացուցիչների գենոֆոնդը:

Միտոքոնդրիումները պարունակում են գենետիկական ինֆորմացիա, որոնք բացառապես ժառանգում են մայրական կողմից: Ձվաբջիջը պարունակում է հազարավոր միտոքոնդրիումներ, իսկ սերմնաբջիջը՝ մեկ կամ երկու: Բեղմնավորման ժամանակ առաջացած սաղմը իր մեջ կրում է մայրական ձվաբջիջի հազարավոր միտոքոնդրիումներ: Այդպես էլ միտոքոնդրիումներն անցնում է մորից երեխային ու անփոփոխ մնում իգական սեռի մոտ: Միտոքոնդրիումներն են, որ ապացուցել են, որ մարդու նախամայրն ապրել է Աֆրիկայում (մոտ 200 հազար տարի առաջ):

Ք.ա. 10000-2000 թվականների՝ նեոլիթյան ժամանակաշրջանի երեք հայերի մնացորդները ուսումնասիրելով՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ միտոքոնդրիումների գապլոիդային գենոտիպը պատկանում է H և I խմբերին:


Կարդացեք նաև. 


Հայտնի է, որ H և I գապլոխմբին են պատկանում Մերձավոր Արևելքի հին ժողովուրդները: I գապլոխումբը Եվրոպայում հայտնվել է 6 հազար տարի առաջ, իսկ մինչև այդ՝ 7800 տարի առաջ I գապլոխմբին պատկանող մարդիկ ապրել են Հարավային Կովկասում: Դա հաստատել է գիտնականների այն համոզմունքը, որ I գապլոխումբն առաջացել է հարավ-արևմտյան Ասիայում:

Դրան զուգահեռաբար, հայերին պատկանող գապլոխումբը չի հայտնաբերվել Հարավային Եվրասիայի և ոչ մի ցեղի մոտ, առավել ևս՝ թուրքերի ու մոնգոլների: Սա ապացուցում է, որ հայի մոտ գենետիկ խառնուրդ չի եղել: Գեների անաղարտ պահպանմանը օգնել են հայկական մտածելակերպն ու ապրելակերպը:

Ըստ ուսումնասիրությունների, հին հայերի նույն գենոտիպն ունեն Էրզրումում ապրող հայերը, Հայաստանի ու Արցախի հայ բնակչությունը և վրացիները:

Վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ սառցե դարաշրջանի վերջում (18 հազար տարի առաջ) կանանց (Ne) պոպուլյացիայի մի մասը, որը հաստատվել է Հարավային Կովկասում, մինչև Ք. ա. 8-րդ հազարամյակը շատ արագ բազմացել է, հետո կտրուկ նվազել՝ հինգ հազար տարի առաջ: Իհարկե, այս կտրուկ նվազումը գիտնականները կապում են տարածաշրջանային խոցելիության ու անբուժելի հիվանդությունների հետ:

Այսպիսով, վերջին ութ հազարամյակում Կովկասում տեղի ունեցած սոցիալ-մշակութային փոփոխությունները չեն ազդել գենետիկ փոխակերպումների վրա: Արդյունքում՝ հայերը մայրական միտոքոնդրիումների շնորհիվ մնացել են նույն հին գենը կրողը:

 

 

Գրել կարծիք