BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայտնի 13 հայ մարզիկներ, որոնք կարող են փոխել հայկ

Հայտնի 13 հայ մարզիկներ, որոնք կարող են փոխել հայկական սպորտը. ՄԱՍ 2

Երկիր և քաղաքացիություն փոխելը սպորտում նորմալ ու շահութաբեր երեւույթ է: Շատ մարզիկներ իրենց առաջին քայլերը սկսելով Հայաստանում` ընտրել են օտար երկրներում իրենց կարիերան շարունակելու ուղին: Կան նաեւ մարզիկներ, որոնց Հայաստանի հետ կապում է միայն ազգանվան վերջածանցը` յանը: Ազգությամբ հայ, բայց Հայաստանում գործունեություն չծավալած մարզիկների թիվն անցնում է մի քանի հարյուրը: Նրանց մի մասին արդեն ներկայացրել էինք: Ահա, ևս 6 մարզիկ, ում կարիքն ունի հայկական սպորտը:

Սուսերամարտ


Յանա Եգորյան – Սուսերամարտիկը ծնվել է 1993-ին եւ մինչեւ 6 տարեկանն ապրել Երեւանում: Յանան 2016 թվականի Օլիմպիական չեմպիոն է անհատական եւ թիմային պայքարում: 2015 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն. Յանա Եգորյանը հայտնի դերասան և օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է:
Ի՞նչ կարող է անել – Եթե նա հանդես գար Հայաստանի դրոշի ներքո, Ռիո-2016-ում մենք կունենայինք ոչ թե մեկ օլիմպիական ոսկի, այլ` երեք: Եգորյանը միշտ հպարտությամբ է նշում իր արմատների մասին: Սուսերամարտը լավ ավանդույթներ է ունեցել Հայաստանում: Յանան իր վարպետաց դասերի շնորհիվ կարող է արթնանցնել այդ սերը ու վերականգնել հաղթական ավանդույթները:

Տարածել