BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Exclusive] Հավաքականի ex-մարզիչ Բեռնար Շալանդը՝ ն

[Exclusive] Հավաքականի ex-մարզիչ Բեռնար Շալանդը՝ նախկինում իր օգնական Արթուր Պետրոսյանի թիմի մասին

- Հայաստան-Ղազախստան. Կարծիք կա, թե ամենավճռորոշը Սերգեյ Մալիի հեռացումն էր. Ընդմիջումից հետո Ղազախստանը տիրել էր նախաձեռնությանը: 2-րդ դիրքորոշման համաձայն, խաղի ընթացքը բեկեցին փոխարինումները. Մանուչարյանն անմիջապես զգաց խաղի զարկերակը և մեծապես նպաստեց գոլերի կայացմանը: Շատ երկրպագուներ գոհունակությամբ պնդում են, որ հաղթանակների գրավականը Պետրոսյանի նշանակումն է: Վիճակագրությունը նաև փաստում է՝ ընթացիկ շրջափուլի այն դեպքերում, երբ Մխիթարյանը խաղացել է, հաղթել ենք, նրա բացակայությամբ պարտվել ենք:
- Այս բոլոր տարրերն իրենց կարևոր ազդեցությունը թողեցին: Երբ մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով, կարողացանք կազմակերպված կերպով ճնշել նրան առջևում: Փոխարինումները ևս իրենց դերակատարումն ունեցան, Մանուչարյանը առավելություն բերեց թիմին: Դե իսկ Հենրիկի կարգի ֆուտբոլիստ ունենալու դեպքում կարող ենք մշտապես  գոլեր խփել: Պետրոսյանի առաջադրած շարժառիթն ու որոշումները դրական էին: Այս ամենի համակցությունը թիմին տարավ հաղթանակի:
- Պետրոսյանը Ձեր օգնականն էր հավաքականում: Նրա՝ որպես գլխավոր մարզչի, և Ձեր մշակած խաղաոճերը արդյոք շա՞տ են տարբերվում:
- Չեմ կարծում…  Միգուցե, արդի թիմը ավելի հարձակողական մարտավարությամբ է խաղում, բայց հարկ է դա տեսնել նաև ավելի ուժեղների դեմ հանդիպումներում: Իմ կարծիքով՝ Պետրոսյանը, առաջին հերթին, վստահություն բերեց իր հետ:
- Ո՞ր ակումբը կարող է դառնալ Մխիթարյանի լավագույն հանգրվանը՝ նկատի ունենալով ոչ միայն նրա որակական հատկանիշները, այլև հոգեհարազատ խաղաոճը:
- Նրան տեսնում եմ տեխնիկայով և արագությամբ հագեցած իսպանական թիմում:



[sport exclusive]



- Հաստատապես Ձեր սեփական վերլուծությունն եք կատարել Հայաստանի հավաքականում ծավալած գործունեության վերաբերյալ: Կիսվեք մեզ հետ:
- Մեզ շատ քիչ չբավականացրեց: Շատ ուժեղ մրցակիցների դեմ լավ կռիվ էինք տալիս: Բացի Պորտուգալիայում կայացած խաղից, մնացած դեպքերում առաջինն ենք գոլ խփել: Ու նաև երբեք բաց չենք թողել առաջին խաղակեսում. նշանակում է թիմը կազմակերպված է եղել: Ցավոք, ոչ մի անգամ չկարողացանք առավելությունը պահպանել մինչև վերջ, ինչու՞՝ դժվար է ասել: Գուցե, հարցը հոգնածությանն ու ֆիզիկական տվյալներին է վերաբերում: Կամ լավագույն փոփոխությունները չեմ կատարել: Հնարավոր է, մարզական բախտն էլ տեղ-տեղ երես էր թեքել:
- Մեկ համեմատություն. Շվեյցարիայի պես փոքր լինելով՝ Բելգիան կարողացավ գերաստղային սերունդ ձևավորել: Ինչո՞վ է պայմանավորված բելգիացիների այս հսկայական ու կտրուկ առաջընթացը: Եվ ի՞նչ պետք է անի Շվեյցարիան նրանց հասնելու համար:
- Այս երկրները միևնույն մակարդակն ունեն: Շվեյցարիան էլ հրաշքներ է գործում. մշտապես մասնակցում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Այս ամենը երիտասարդների ֆուտբոլային լավ կրթության շնորհիվ է տրվում:  
- Ֆուտբոլում զարգացման ինչպիսի՞ միտումներ եք նկատում: Ո՞ր տեսակի ֆուտբոլը դավանող թիմը կարող է 2018-ին «նվաճել» Ռուսաստանը:
- Այսօր կարելի է հաղթել չդադարող մամլիչ գործողություններով, խաղը կառուցելով խորքից՝ չմոռանալով հարձակումից պաշտպանություն ու պաշտպանությունից հարձակում խաղային ամենարագ անցումների մասին: Պետք է հարձակվել ու պաշտպանվել միասին:
- Երկու բառո՞վ.
- Կասեի համապարփակ և հարձակողական:
- Չեմպիոնների լիգայի մասին. ի՞նչ սպասել:
- Այս հարթակում ամեն բան հնարավոր է: Թիմերի միջև տարբերությունը քիչ է: Խաղերի ելքը մեծապես կախված է տվյալ օրվա մարզավիճակից: Գերակումբները շարունակում են իրենց մասնակցությունը, քանի որ հիմա էլ կարողանում են լավագույն կերպով դրսևորվել:

Տարածել