ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

6 օգտակար խորհուրդ ուղեղն ու միտքը բեռնաթափելու հա

6 օգտակար խորհուրդ ուղեղն ու միտքը բեռնաթափելու համար

Նեյրոբիոլոգ Իդրիս Աբերկանը իր «Ազատություն ուղեղին» գրքում պատմում է, ինչպես ազատվել նախապաշարմունքներից, որոնք խանգարում են միտքն ու հոգեկան աշխարհը ներդաշնակեցնել և օգտագործել ավելի արդյունավետ: Թվում է՝ ամեն ինչ գիտենք մեր հոգեկան աշխարհի մասին, մինչդեռ չենք ճանաչում այն:


  1. Կազմակերպեք «ուղեղի լվացում»


Մեզ հանգիստ չենք տալիս մտքերը նևրոզների, անհանգստության, չարության  և գոյության ավտոմատացման մասին: Մինչդեռ այդ ամենը հոգեկան աղբ է, որը շերտերով ծածկում է հոգեկանը, ինչպես  ճարպը՝ մարմինը: Լոգանք ընդունելուն հաճախականությամբ  պետք է մաքրել նաև հոգեկանը: Մտավոր հիգիենան կարևոր է:

  1. Սովորեք անջատել «հավելվածները»


Մարդկային ուղեղն ունի հատուկ «օպերացիոն համակարգ», որտեղ անդադար ներառում ենք նոր հավելվածներ: Այդ հավելվածները մեր հոգեկան աշխարհում տեղավորվում են հիմնականում երիտասարդ տարիքում՝ ծնողների, դաստիարակների, համալսարնների, մամուլի միջոցով: Սմարթֆոնի հավելվածները թեսթավորումից հետո, երբ անպետք են լինում, արագ ջնջում ենք: Ինչո՞ւ այդպես չենք կարող անել նաև մեր հոգեկան աշխարհի հետ: Ջնջել բոլոր վնասակար ծրագրերը, որոնք զբաղեցնում են ավելորդ հիշողություն:

  1. Մոռացեք «Ինձ մոտ չի ստացվի» արտահայտությունը


Ամենատարածված սխալներից մեկը անվստահությունն է՝ «չեմ կարող», «արժանի չեմ»:  Այդ ամենը շղթայում է միտքը: Ամեն անգամ հիասթափությունից հետո վստահ մի բարձարայնեք, որ «ոչինչ չի ստացվի» կամ  «պետք չէր այդքան չարչարվել»: Համառ եղեք, մի հրաժարվեք երազանքներից: Եղեք ավելի ուժեղ և համբերատար, ազատվեք անվստահությունից:


Կարդացեք նաև․



 

  1. Բաց եղեք նորի համար


Բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը հաճախ է հիշում իր պարտությունները: Նրա ուժերին ոչ մեկ չէր հավատում: Անվստահության շղթան քանդելու համար պետք է կրքոտ սիրել սեփական աշխատանքը  և համառ լինել նպատակին հասնելու համար: Ուղեղն ազատելով վնասակար ծրագրերից, արագ կսովորեք նորը՝ մաթեմատիկա, նկարչություն, երաժշտություն և էլի շատ ավելին:

  1. Կառուցեք «գիտակցության դղյակ»


Մտովի կառուցեք ձեր գիտելիքների «դղյակը» և այնտեղ տեղավորեք հոգեկան աշխարհը: Այդպես կճանաչեք  սեփական գիտակցությունը, սա վարժություն է սեփական անձի նկատմամբ հավատքը վերադարձնելու, ինքնագնահատականը բարձրացնելու և սեփական  պոտենցիալը ճանաչելու համար:

  1. Ինչ կասեն մյուսները


Ինտելեկտը ազատություն է, որի հիմքում ինքնուրույն մտածելու կարողությունն է: Պետք է  կայացնել որոշումներ, չմտածելով, թե ինչ կմտածեն մյուսները: 

LIFEHACKER

Տարածել