ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Կատարյալ քաղաքացին ու կատարյալ կառավարիչը. Կյանքի

Կատարյալ քաղաքացին ու կատարյալ կառավարիչը. Կյանքի փիլիսոփայությունը՝ չինական իմաստնությամբ

Ուժ, թե թուլություն՝ հիմնաված գիտակցության, խելքի, իմաստության կամ հիմարության վրա: Չինական փիլիսոփայության սյունը մարդն է՝ նրա էությունը, դաստիարակությունն ու ինքնակատարելագործումը: Չինացի փիլիսոփաներին առաջին հերթին մի հարց է հուզել՝ ինչպիսի՞ն պետք է լինի կատարյալ քաղաքացին ու կատարյալ կառավարիչը, որպեսզի կարողանա հասարակությունում կամ երկրում ներդաշնակություն պահպանել:
Ըստ նրանց, եթե մարդիկ կառավարվում են բարոյական օրենքներով ու ավանդույթներով, ապա հասարակության մեջ հաստատվում է խաղաղություն, արդարություն և մարդիկ էլ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը։ Մարդն ի ծնե բարի է, հետևաբար պետք է կառավարել բարոյական ավանդույթներով ու առաքինությամբ:


  • Միակ բանը, որ մարդն անում է անկեղծ, դա մոլորության մեջ ընկնելն է: Եթե մոլորությունը բնորոշ է հասարակությանը և օգնում է նրա անդամներին ապրել, նշանակում է դա վերափոխվել է հավատի: Իսկ եթե հավատը կորցնում է անկեղծությունը, դա արդեն ո՛չ մոլորություն է և ո՛չ էլ հավատ, այլ սուտ ու կեղծիք, որը կարող է կազմալուծել հասարակությունը:

  • Եթե հարց ես տալիս, նշանակում է գիտես պատասխանի կեսը:

  • Ուշադրություն մի դարձրու, թե ինչպես են մարդիկ վերաբերում քեզ, այլ ուշադիր եղիր, թե դու ինչպես ես վերաբերվում մարդկանց:

  • Օգնելով ծույլերին, նրանց քո վզին ես նստեցնում:

  • Սխալը չներելով՝ ինքդ ես սխալվում:

  • Ներելով ստորությունը՝ դու սկիզբ ես դնում նոր ստորությունների:




Չինական լայֆհակերից




  • Հիմարությունը ներման կարիք չունի: Այն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա:

  • Հիմարությունից օգուտ քաղելն է լավագույն պաշտպանություն է:

  • Բարությունն անպաշտպան է, դրա համար էլ այն գոյություն ունի:

  • Ուզում ես կարգուկանոն սահմանել աշխարհում, սկսիր քո տնից:

  • Ուզում ես լինել ինչպես բոլորը, կլինես «ոչ ոք»:

  • Եթե մտածում ես բոլորի պես, դու արդեն սխալվում ես. բոլորը տարբեր են մտածում: Եթե մտածում ես բոլորի փոխարեն, էլի ես սխալվում. բոլորն ունեն իրենց հոգսերը:

  • Մտածիր քեզ նման ու քեզ համար, բայց հիշիր՝ չմտածելով ուրիշների մասին, դու նախ և առաջ չես մտածում քո մասին:

  • Բոլորն էլ ուզում են իմանալ ինչ են ուզում իրականում:

  • Հիմնականում մարդը վատ արարքներ է անում ոչ թե, որ ուզում է, այլ որովհետև նրան թվում է, թե դա՛ են իրենից ակնկալում:

  • Բարեխիղճ լինելը գնահատվում է, բայց ոչ փողով:




Ժամանակակից Չինաստանի մասին 




  • Մարդը կարող է մտածել ամեն ինչի մասին, բայց պիտի անի այն, ինչում վստահ է:

  • Ինչպե՞ս տարբերակել ուժեղը թույլից. եթե մարդը մեղադրում է միայն իրեն, ուրեմն ուժեղ է: Ուրիշներին մեղադրողն է թույլը:

  • Հեշտ է ծառայել աստվածներին կամ գաղափարների. դրանք ավելի պարզ են, քան մարդիկ:

  • Սուրը ժամանակի ընթացքում ավելի սուր է դառնում, իսկ բութը գնալով բթանում է:

  • Ղեկավարի իմաստությունը պետք է գնահատել ոչ մեծ գործեր ղեկավարելով, այլ թե ինչ ճակատագրական սխալներ է կարողացել կանխել:

  • Իմաստուն է նա, ով չի մտածում մանրուքների մասին, այլ ոչ թե նա, ով մտածում է վեհ գործերի մասին:

  • Ե՛վ մեծ, և՛ փոքր մարդիկ կարող են միաժամանակ գնալ դեպի նույն նպատակը, բայց փոքր մարդը նպատակին հասնելով՝ կանգ կառնի, իսկ մեծը կշարունակի ճանապարհը:

  • Քանի դեռ դու ասում ես այն, ինչ չես մտածում, լսում ես այն, ինչին չես հավատում և անում ես այն, ինչը քոնը չէ, դու դու չես:

Տարածել