Երբ լուրերն արդեն չափից շատ են. ինչպե՞ս սպառել ու մարսել օրվա հիմնական լուրերը

Երբ լուրերն արդեն չափից շատ են. ինչպե՞ս սպառել ու մարսել օրվա հիմնական լուրերը

Մարդիկ չափից շատ լուրեր են սպառում: Պարզապես խեղդվում են լուրերի մեջ արթնանալու պահից մինչև քնելը

Խոսում են այդ մասին աշխատավայրում և ընտանիքի անդամների, երեխաների, նույնիսկ լոգարանում՝ իրենք իրենց հետ: Լուրերը պաշարել են մարդկանց ուղեղը, աղտոտում են ցանկացած միտք ու քննարկում, խառնվում են մարդկանց հարաբերությունների մեջ, ուղղակի ստիպում են մարդկանց վիճել հարցերի շուրջ, որոնց մասին վիճողները որևէ տեղեկություն իրականում չունեն: Լուրերը մարդկանց ստիպում են պատասխանատվություն զգալ աշխարհի բոլոր խնդիրների համար, որոնց մասին, սակայն, դրանից 5 րոպե առաջ որևէ պատկերացում անգամ չունեին:

Եվ ահա, 5 րոպե անց, նրանք կրկին վիճում են ու մտահոգվում, քանի որ մոտ 10 կիլոգրամ սարսափազդու լուրեր են ստացել իրենց հեռախոսներում:

  • Իսկ լուրերը, սովորաբար, այնքան սարսափելի են, որ պատում են մարդկանց ուղեղը լանչի սեղանին և զբոսայգում քայլելիս: Մարդիկ մտածում են. «Ինչո՞ւ է տրամադրությունս ընկել, չգիտեմ, բայց ինչ-որ բան անհանգստացնում է ինձ»: Եվ դրա համար շրջապատող ամբողջ աշխարհը՝ ծաղիկները, թռչունները, նույնիսկ երեխաները, ամեն ինչ շրջանցում է լուր սպառողին վատ տրամադրության պատճառով: Իսկ թե որտեղից է գալիս այդ ամենը, որն է դրա պատճառը, մարդիկ այլևս չեն էլ մտորում:
  • Օրը լուրերով մի սկսեք:  Լուրերով արթնանալը 100%-ով ապահովելու է ձեր վատ տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում: Դիմացեք գոնե մեկ ժամ: Վայելեք առավոտյան սուրճը և նախաճաշը, նախքան առօրյա ռեժիմի մեջ մտնելը:
  • Ընտրեք լավ փաթեթավորված լուրերը: Այս դեպքում դուք ստիպված չեք լինի կարդալ 34 միանման հոդված ահաբեկչական վերջին հարձակման, քաղաքական սկանդալի կամ շոու-բիզնեսի ինչ-որ աստղի մասին: Բացի այդ, լուրերի կարգավորված սպառումը կանխում է էմոցիոնալ որևէ կոնկրետ դաշտում գերի մնալը:
  • Մի՛ սպառեք լուրերը դրանց մասին մեկնաբանությամբ: Օրինակ, կառավարության քաղաքականության փոփոխությունը լուր է, ինչ-որ մեկի կարծիքը այդ փոփոխության մասին՝ ոչ: Մեկ ուրիշի կարծիքը կարծիք արտահայտողի կարծիքի վերաբերյալ՝ ընդհանրապես լուր չէ: Եվ այսպես շարունակ: Կարծիքը որևէ կապ չունի լուրի հետ: Բայց, եթե Հնդկաստանի պահուստային բանկի տնօրենը արձագանքում է արժեզրկմանը, դա լուր է, մյուս կողմից, այդ նույն մարդու արձագանքը հնդկական ֆիլմերին՝ ոչ:
  • Եթե ցանկանում եք սպառել լուրերը որպես օգտակար գործ, որն ունի սոցիալական որոշակի արժեք, ապա լուրերի ճնշող մեծամասնությունը ձեզ ընդհանրապես չի օգնի: ԱՄՆ-ում կամ Հունաստանում գործազրկության մասին վերլուծությունները կապ չունեն ձեր համայնքի հետ: Հեռանալով հեռուստաալիքների, համացանցի, նույնիսկ տպագիր մամուլի ներկայացվող պատմություններից՝ կարող եք զբաղվել օգտակար գործով՝ սպառեք լուրեր, որոնք առնչվում են ձեր համայնքին և որոնք օգնում են ձեզ   ավելի մոտենալ տեղական խնդիրներին: Ինչպե՞ս: Շարունակեմ…

Լրատվության մասին կարդացեք նաև.


  • Ինչպես մրգերի ու բանջարեղենի դեպքում, լուրերի սպառումը տեղական մակարդակում ավելի օգտակար է: Լուրերը միայն ինֆորմացիա չեն, շատ ավելին են: Դրանք կարող ենք ձեզ դարձնել ավելի լավ քաղաքացի: Սպառեք տեղական լուրեր:
  • Ազատորեն հրաժարվեք առօրյա կյանքի այն բաղադրիչներից, որոնցով հետաքրքրված չեք: Դուք ճնշում կզգաք՝ անպայման կարդալ 6 հազար բառանոց տեքստեր Բրեքսիթի կամ Հունաստանի ճգնաժամի մասին, բայց դուք պարտավոր չեք դա անել: Լուրերն ընտրեք խելամտորեն, խորը ուսումնասիրեք, քննադատողաբար մտածեք: Մի խոսքով, ճնշված մի զգացեք, երբ ստիպված եք որևէ հարցի վերաբերյալ կարծիք հայտնել: Դուք բոլորովին պարտավոր չեք դա անել:
  • Կարդացեք մեկ հոդված, բայց ամբողջությամբ: Շատ ավելի օգտակար է կարդալ մեկ թերթի մեկ հոդված, քան սոցցանցում հետևել տարբեր վերնագրերի ու կարդալ այն, ինչն ամենաշատն են հավանել ձեր ընկերները:
  • Ֆիզիկապես անհնար է մանրամասն տեղեկություն ստանալ բոլոր լուրերի վերաբերյալ: Ընտրեք մեկը կամ երկուսը, որոնք ձեզ իսկապես հետաքրքրում են և ուսումնասիրեք միայն դրանք: Կարդացեք գրքեր, դիտեք ֆիլմեր: Երբ մեկ կոնկրետ թեմայի շուրջ խորը գիտելիքներ ունենաք, կկարողանանք ավելի լայն պատկերացում կազմել նաև մյուս հարցերի վերաբերյալ:
  • Օրվա ընթացքում հավաքեք հետաքրքիր հղումներ և շաբաթվա մեջ անդրադարձեք դրանց: Կարդացեք մի քանիսը, մյուսներից հրաժարվեք:

Եվ ամենակարևորը, ազնիվ ու հարգանքով վերաբերվեք ձեր ուղեղին: Ճիշտ այնպես, ինչպես կվերաբերվեք ձեր տանը: Կառավարեք այն, ինչ ներս եք թողնում: Ձեր ուղեղը ունի հնարավորության սահմաններ: Ծանրաբեռնեք ձեզ ուղեղին արժանի տեղեկություններով:

LIVEMINT

Գրել կարծիք