ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Այն մասին, թե ինչպես նիհարել առանց դիետաների և սպո

Այն մասին, թե ինչպես նիհարել առանց դիետաների և սպորտի

Անգամ ամենահրաշալի դիետան չի դարձնի ձեզ սլացիկ ու առողջ, եթե դուք ընդհանուր առմամբ սխալ ապրելակերպ եք վարում: Ոչ մի սպորտ ու մարզումներ ձեզ չեն դարձնի ամրակազմ ու թիկնեղ, եթե օրվա մնացած մասը դուք անցկացնում եք բազմոցին պառկած: Սպորտից ու դիետաներից ավելի լավ մարդուն օգնում են նիհարել առողջ ապրելակերպն ու օգտակար սովորույթները:
Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմեք: Դա կկարգավորի ձեր օրգանիզմի աղաջրային բալանսը: Բացի այդ ստամոքսը ջրով լիքը կլինի, և հագեցվածության զգացողությունը ավելի վաղ ի հայտ կգա, քան սովորաբար:
Փոխարինեք սննդամթերքները: Փորձեք փոխարինել ձեզ համար սովորական մթերքները ավելի քիչ կալորիականությամբ նմանատիպ մթերքներով: Պետք չէ դա անել չափազանց կտրուկ ձևով, այլ քայլ առ քայլ: Այն, ինչ մենք ուտում ենք, անում ենք դա սովորության համաձայն, և պետք է պարզապես հետզհետե փոխարինել դրանք այլ սովորություններով: Սպիտակ հացը, օրինակ, փոխարինեք լավաշով, կարտոֆիլային պյուրեն մանրացրած ու տապակած ծաղկակաղամբով, կետչուպը՝ կտրատած լոլիկով, կարտոֆիլ ֆրին՝ ջեռոցում եփած կարտոֆիլով և այլն:
Մի հրաժարվեք շոկոլադից: Քաղցրեղենը սննդակարգից ամբողջությամբ վերացնելը բավական դժվար գործ է: Պարտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել քաղցրից, պարզապես թխվածքներն ու խմորեղենը փոխարինեք սև շոկոլադով: Դա և՛ քաղցր ու համեղ է, և՛ օգտակար:



Դիետաների ու նիհարելու խնդրի մասին այլ հոդվածներ՝



Դանդաղ կերեք: Այս պարզ սովորությունը ձեզ կսովորեցնի ավելի քիչ ուտել: Բանն այն է, որ հագեցվածության ազդակը ուղեղին հասնում է ավելի ուշ, մինչդեռ մենք իներցիայով ուտում ենք շատ ավելի շատ, քան հարկ է: Առանց շտապելու ուտելու դեպքում ձեր օրգանիզմը ճիշտ ժամանակին կհասկանա, թե երբ եք դուք հագեցել:
Որոշեք ձեզ անհրաժեշտ ուտելիքի չափը ձեռքերի կանոնով: Հիշեք, որ սա պետք է անել ավելի վաղ, քան ուտելիքը կհայտնվի ձեր ափսեի մեջ: Ձեր ձեռքի և մատների չափերը կհուշեն, թե որքան ուտելիքի պահանջ եք դուք զգում:
Թույլ մի տվեք ձեզ գիրանալ ըմպելիքների պատճառով: Այնքան էլ հաճելի չէ, երբ սահմանափակում ես քեզ ուտելիքի հարցում, բայց լիմոնադների ու քաղցր հյութերի պատճառով շարունակում ես գիրանալ: Ձեզ համար թարմ ֆրեշեր պատրաստեք, ցանկալի է՝ առանց շաքարի:
Երկար քաղցած մի մնացեք: Եթե ամբողջ օրը վազվզում եք գործերով, իսկ ուշ երեկոյան, հասկանալով, թե որքան քաղցած եք, սկսում եք դատարկել սառնարանը, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի ձեզ: Եթե ուտելիքի ընդունման արանքում երկար դադարներ եք ունենում, ապա ախորժակն էլ ավելի է մեծանում, ինչը արդյունքում հանգեցնում է ավելորդ քաշի առաջացմանը:
Խուսափեք արագ հագեցնող ուտելիքից: Մի գնեք ֆասթֆուդ, չիպս, չորահացեր ու պոպկորն, անգամ եթե այդ պահին շատ քաղցած եք: Գուցե այդ պահին հագեցնեք ձեր քաղցը, սակայն ձեր ստամոքսին անդառնալի վնաս կհասցնեք: Նախապես պատրաստեք ուտելիք ընդմիջման համար, ցանկալի է՝ օգտակար ու փոքր չափի մի բան, որով հնարավոր կլինի արագ հագենալ:
Ընթրեք հնարավորինս վաղ: Փորձեք անել այնպես, որ ընթրիքը շատ հագեցած չլինի, այն պետք է կազմի ոչ ավելի, քան ձեր ողջ օրվա սննդի մեկ քառորդը: Եվ ընթրիքը չպետք է լինի ուշ ժամի: Այս երկու պարզ կանոնը կօգնեն ձեզ խուսափել մարսողության խանգարումներից, ճարպակալումից ու քնի հետ կապված խնդիրներից:
Շատ քնեք: Քնի պակասը օրգանիզմում առաջացնում է շղթայական ռեակցիա, որը հանգեցնում է բարձր ախորժակի: Արդյունքում մարդը սկսում է քնի պակասը փոխհատուցել բարձր կալորիականությամբ մթերքներով, որոնք հետագայում վերածվում են ավելորդ կիլոգրամների:
Ինչպես տեսնում եք, այս խորհուրդները չափազանց պարզ են ու հասանելի բոլորին: Հարկավոր է միայն կիրառել դրանք, լինել ավելի հետևողական ձեր հանդեպ և շատ կարճ ժամանակ անց կզգաք, թե ինչպես է ձեր օրգանիզմը թեթևանում՝ ազատվելով ավելորդ կիլոգրամներից:

Տարածել