BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երազելը կարևոր դեր է խաղում` օգնելով ուղեղին խնդիր

Երազելը կարևոր դեր է խաղում` օգնելով ուղեղին խնդիրները լուծել ավտոպիլոտ

Գիտությունների ազգային ակադեմիայի նյութերում հրատարակված հետազոտությունը առաջարկում է նեյրո-ցանց, որը թույլ է տալիս մեզ լուծել սովորական խնդիրներն ավելի արդյունավետ: Խոսքը Default Mode Network-ի մասին է, որն իր ամենաակտիվ վիճակում գտնվում է այն ժամանակ, երբ մենք ոչինչ չենք անում: Ուղեղի այն հատվածը, որի շնորհիվ մենք երազում ենք, ներառված է կրեատիվության և անցյալի ու ապագայի մասին մտածելու մեջ:
Default Mode Network-ի աննորմալ ակտիվությունը կապված է Ալցհեյմերի հիվանդության, շիզոֆրենիայի, ուշադրության պակասի և գիտակցության խանգարումների հետ: Սրանցից բացի, Default Mode Network-ը լավ բացատրված չէ, և գիտնականները չեն կարողացել դրա ֆունկցիան բացատրել սովորական մարդկանց:
«Փոխարենը հանգիստ սպասենք այն երևույթներին, որ տեղի են ունենալու մեզ հետ, մենք շարունակաբար փորձում ենք կանխագուշակել մեր շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները» - ասել է  Deniz Vatansever-ը, որն իր թեկնածուական ատենախոսության մեջ ներառել է այս գիտության մասին:
Ահա, թե որտեղ է Default Mode Network-ը:
«Սա, ըստ էության, նման է ավտոպիլոտի, որը օգնում է մեզ արագ որոշումներ կայացնել, երբ մենք գիտենք շրջակա միջավայրի կանոնները: Այսպես, օրինակ, երբ առավոտյան մենք մեր մեքենայով գնում եք աշխատանքի մեզ ծանոթ երթուղիով, default mode network կլինի ակտիվ, թույլ տալով լուծել մեր խնդիրները առանց շատ ժամանակ և էներգիա ներդնելու յուրաքանչյուր որոշման մեջ:» - ավելացրել է Vatansever-ը:



Կարդացեք նաև․



Ուսումնասիրության համար գիտնականները հետևել են 28 կամավորների ուղեղի ակտիվությանը, երբ նրանք խաղացել են խաղաթղթային պարզ խաղ: Մասնակիցներին պետք է համապատասխանեին թիրախային խաղաքարտը 4 այլ քարտերից մեկի հետ: Ավելի դժվարացնելու նպատակով հետազոտողները չեն բացատրել կանոնները – խաղաքարտերը պետք է համապատասխանեին գույնով, ձևով և համարով: 
Հետաքրքիր է, որ սկաները ուղեղի ակտիվության մեջ բացահայտել է փոփոխություն ցրված ուժեղությունից մինչև default mode network, երբ մասնակիցները մշակել են կանոններ և դրանք կիրառել խաղի մեջ: Նրանք նաև ցույց են տվել, որ ինչքան ուժեղ է default mode network-ը ներառված հիշողության մեջ, այնքան արագ և ավելի ճշգրիտ են մասնակիցները, երբ լուծում են խնդիրները:
Սա հաստատում է Դանիել Կանեմանի թեորիան իր «Մտածել դանդաղ, լուծել արագ» գրքում: Մենք` յուրաքանչյուրս, ունենք մտածելու 2 պրոցես` մեկը՝ դանդաղ և գիտակցաբար, և մյուսը` արագ և անգիտակցաբար: Հետազոտողները ասում են, որ default mode network-ը ամենայն հավանականությամբ կապված է երկրորդ պրոցեսի հետ:

IFLSCIENCE

Տարածել