Գիտելիքի իլյուզիա․ նոր տեխնոլոգիաները կճնշե՞ն ավանդական կրթությանը

Գիտելիքի իլյուզիա․ նոր տեխնոլոգիաները կճնշե՞ն ավանդական կրթությանը

Ներդրումները կրթական ոլորտում երկարաժամկետ են լինում: Արդյունքն անմիջապես չի զգացվում:

Մեր օրերում փոփոխությունները շատ արագ են կատարվում, նոր մոտեցումները նոր մարտահրավերներ են ենթադրում: Ու այս իրավիճակից գլուխ հանելու համար պետք է ժամանակի հետ համընթաց շարժվել: Այլապես կկործանվես ապագայի հողմապտույտում:

Ժամանակակից աշխարհին անհրաժեշտ է բազմակողմանի զարգացած ու տարբեր ոլորտներում հմտացած մասնագետներ: Գերազանց գնահատականներով դիպլոմների փոխարեն կարևորվում է ընթերցասիրությունը, տարբեր բնագավառների վերաբերյալ ունեցած գիտելիքի մակարդակը, ինչպես նաև անդադար ինքնակրթվելու ցանկությունն ու կարողությունը:

Այլ հարց է, թե այս ինֆորմացիոն տեխնոլոգիաների արագընթաց ժամանակում ինչպես կրթել դիմորդին՝ լսարանում դասախոսություններ կարդալո՞վ, թե տանը այփադի դիմաց: 

Այսօր հեռահար ուսուցման մասին խոսվում է նորույթի պես, սակայն պարզվում է դեռ 18 դարում ուսանողները դասախոսների հետ շփվում էին փոստով՝ նամակագրությամբ: Հեռահար ուսուցման առաջին համալսարանը բացվել է Բրիտանիայում, 1969 թվականին (Open University): Նույն ժամանակաշրջանում էլ սկսել է գործել հեռահար ուսուցման ֆրանսիական ազգային կենտրոնը՝ CEND, որը մինչև օրս էլ կա:

Հեռահար ուսուցման կարգը գործում է նաև Հայաստանում, այն տալիս է բարձրագույն կրթություն: Անշուշտ, հեռավար ուսումն ունի իր դրական ու բացասական կողմերը: Դրականը ֆինանսի տնտեսումն է, բացասականը՝ ամենօրյա քննարկումների բացակայությունը: 


Կրթության մասին գրել ենք նաև․


Ինչու՞ աշխարհի լավագույն համալսարանները գերադասում են ավանդական կրթական համակարգը: Ըստ այդ բուհերի, հեռահար ուսուցումը չի կարող ուսանողին տալ պրակտիկ այն գիտելիքները, որոնք նա կստանա լաբորատոր փորձարկումների, բանավեճային քննարկումների ընթացքում: Բուհը կրում է որակյալ մասնագետ կրթելու պատասխանատվություն, այսօրվա ֆինանսական տնտեսումը վաղը կարող է ավելի թանկ արժենալ մարդկության համար: Այս տրամաբանությամբ են առաջնորդվում Օքսֆորդն ու Քեմբրիջը:

Օնլայն կրթական հարթակն ապահովող Coursera ընկերության հիմնադիր Դոֆնի Քոլերին վստահ է՝ ընդամենը 5 տարի և աշխարհի լավագույն բուհերը, բակալավրիատի ու մագիստրատուրայի ծրագրին զուգահեռ, ուսանողներին կառաջարկեն հեռահար ուսուցում: Նոր տեխնոլոգիաններն ու ինտերնետային կապը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս լավագույն ձևով ինքնակրթվել. տեսանյութեր, գրականություն, կարծիքներ ու քննարկումներ, ու այս ամենը՝ օնլայն հարթակում, անմիջական շփման միջոցով:

Ժամանակը շատ արագ է ընթանում, տեխնիկական նորությունները զուգահեռաբար չեն դադարում զարմացնել բոլորին: Այնպես որ, նոր տեխնոլոգիանները կարող են օգնել՝ զարգացնելու կրթական համակարգը: Նորություններից վախենալ պետք է: Իրեն գնահատող յուրաքանչյուր երկիր պետք է մտահոգվի իր կրթական համակարգով, գումար ներդնի այդ ոլորտում, որպեսզի ապագայում չկանգնի կոտրած տաշտակի առաջ: Ներդրումները կրթական ոլորտում երկարաժամկետ են լինում:

Գրել կարծիք