Գլխավոր Հոդվածներ

Ա ՍալաՀ ալեյքում. ինչպե՞ս Եգիպտոսի հավաքականը նվաճ

Ա ՍալաՀ ալեյքում. ինչպե՞ս Եգիպտոսի հավաքականը նվաճեց Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիր

Նրա գոլի շնոհիվ է Եգիպտոսի հավաքականը 28 տարվա դադարից հետո հայտնվել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Հիմա Սալահին ընդունում են ինչպես փարավոնի:





Անհավանական դրամատիկ սցենարով և նախանձելի նվիրվածությամբ` ֆուտբոլի Եգիպտոսի հավաքականը նվաճեց Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Ընտրական մրցաշարի աֆրիկյան գոտու նախավերջին տուրում եգիպտացիները սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեցին Կոնգոյի հավաքականին: 12 միավորով Եգիպտոսի ընտրանին բարձրացավ առաջին հորիզոնական ու անկախ վերջին տուրի խաղի արդյունքից` Ռուսաստան կմեկնի խմբի առաջատարի կարգավիճակով:
Կոնգոյի հետ տնային խաղը 1 ժամ ոչնչի պետք չէր: Միայն դրանից հետո սկսվեց իսկական թրիլերը: 63-րդ րոպեին «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահն առաջ մղեց Եգիպտոսին: Դա անհավանական ուրախություն էր, քանի որ հաղթանակն ապահովում էր Մունդիալի ուղեգիր: Սակայն խաղի ավարտից 3 րոպե առաջ, ոմն Առնոլդ Բուկա Մուսու փչացրեց ամբողջ Եգիպտոսի բարձր տրամադրությունը` 1-1: Ոչ-ոքի էր, բայց հաղթական գնդակը խփելու համար ժամանակ էր հարկավոր: Եվ այդ հաղթական գնդակը եղավ, ընդ որում` 90+5-րդ րոպեին: Եվ ո՞վ, եթե ոչ թիմի լիդերը` ՍԱԼԱՀԸ: Արաբները ներխուժեցին դաշտ` տոնելու նվաճումը, իրենց հատուկ ձեւով, համընդհանուր, հախուռն: 28 տարվա դադարից հետո Եգիպտոսի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Նախանձելի է:
Կարդացեք նաև.



5 փաստ Եգիպտոսի հավաքականի մասին.

  • Առաջին պաշտոնական խաղը` 1920 թվական, Իտալիա-Եգիպտոս` 2-1

  • Առաջին մասնացկությունը ԱԱ-ին` 1934 թվական, 2-րդ մասնացկությունը` 1990 թվական

  • Լավագույն ռմբարկու` Հոսամ Հասան (69 գոլ), ամենաշատ խաղերը` Ահմեդ Հասան (184 խաղ)

  • ՖԻՖԱ-ի աղյուսակում լավագույն արդյունքը` 11-րդ հորիզոնական (2010 թվական)

  • Աֆրիկայի ազգերի գավաթի 7-ակի հաղթող



Բաց չթողնեք 
Արաբ մեկնաբանի շնչակտուր և հիստերիկ մեկնաբանությունը` որպես վերջակետ այս հոդվածի:

Տարածել