Գլխավոր Հոդվածներ

Ենոքավան. Փոքրիկ գյուղի մեծ թռիչքը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ենոքավան. Փոքրիկ գյուղի մեծ թռիչքը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հույն աբսուրդիստ և հակաուտոպիստ Յորգոս Լանտիմոսը, որը հայտնի է «Լոբստեր» ֆիլմով, այս տարի Կաննում ներկայացրել է իր վեցերորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Սուրբ եղջերուի սպանությունը»։ Ինչպես «Ժանիք» ֆիլմում (2009), այստեղ նույնպես պատմության կոնֆլիկտն ու հանգուցալուծումը կառուցված են մի ընտանիքի շուրջ։
http://www.youtube.com/watch?v=dC0RQGNusx4
Բժշկի (Քոլին Ֆարել) կյանքն ուղղակի իդեալական է. շքեղ տուն, լավ աշխատանք, սիրող ընտանիք՝ դուստր, որդի և գեղեցկուհի կին (Նիկոլ Քիդման)։ Սակայն երկու տարի առաջ նրա կյանքում ծանր բեռ էր ալկոհոլի չարաշահումը, որի պատճառով մի վիրահատություն տխուր ավարտ ունեցավ. հիվանդը մահացավ վիրահատական սեղանի վրա։ Եվ այժմ բժիշկը սրճարաններում հանդիպում է մահացած տղամարդու դեռահաս որդու՝ Մարթինի հետ, թանկ նվերներ անում: Մի խոսքով` փորձում է քավել իր մեղքը, որոշ չափով իր վրա վերցնել հայրական պարտականությունները։



ԿԱՆՆ - 70



Մարթինն իր հերթին ընտանեկան հույսեր է կապում բժշկի հետ, ցանկանում է նրան տեսնել նոր հոր դերում։ Եվ երբ հասկանում է, որ դա անհնար է (բժիշկը սիրում է իր իդեալական ընտանիքը և չի պատրաստվում լքել այն)՝ հիվանդանում է. պարզապես չի կարողանում քայլել, առանց որևէ պատճառի։
Լանտիմոսը ստեղծել է ալտերնատիվ ընտանեկան իրականությունը՝ հատուկ ընդգծված արհեստական անտուրաժով ուտոպիան, որտեղ զգացմունքները սառեցված են: Աբսուրդիստական ֆորմատը ֆիլմը տեղ-տեղ դարձնում է հումորային։ Քույրը հանգիստ, առօրեական տոնով հարցնում է եղբորը՝ կարո՞ղ է նրա Mp3 փլեյերը վերցնել նրա մահից հետո: Կամ` երբ ոտքերի պարալիչից զատ տղայի աչքերից արյուն է հոսում, բղավում է՝ «պապ, արի, Բոբը մահանում է»։

Տարածել