Հակաեվրոպական և պրոասիական. ինչո՞ւ են մարդիկ հաճույք ստանում քաղաքակրթության բռնաբարումից
Կան մարդիկ, որ ամբողջ կյանքն ապրում են՝ այդպես էլ գիտակցության չգալով: Մինչև հիմա մեր կողքին շատ են նրանք, ովքեր հաճույքով են խոսում արևմտյան քաղաքակրթության կործանման հեռանկարի մասին: Բուհ են ավարտել, կարծես թե համաշխարհային գրականություն են կարդացել, նույնիսկ 1-2 անգամ եղել են արտասահմանում, բայց նրանց սեռական հաճույք է պատճառում այն իրողությունը, որ Արաբիայի, Աֆրիկայի ու Ասիայի փախստականների հրոսակախմբերը Գերմանիայում և Շվեդիայում այրում են ամեն ինչ, փողոցներում օրը ցերեկով բռնաբարում բարեհամբույր եվրոպուհիներին, 20-30 հոգով ջարդում են հյուրընկալ բյուրգերների քիթումռութը: Այս ամենն, ըստ մեր հայրենակիցների մի մասի, Եվրոպայի մուլտիկուլտուրալիզմի կարման է, Արևմտյան քաղաքակրթության հազարամյա էքսպանսիայի բումերանգը, մշտապես ճնշված, բայց այժմ ոտքի կանգնող Ասիայի հակահարվածը «ջհուդամասոնության, սատանայապաշտության, լգբտության» բնօրրանին:
Կարդացեք նաև.
- Գնել Նալբանդյան. Թրամփի մենամարտը ամերիկյան մամուլի ու հետախուզական համայնքի դեմ
- Գնել Նալբանդյան. Ծիծեռնակաբերդում «հայրենասիրության ակտը շրջապատին ի ցույց դնելու» մոնումենտալ արարողության մասին
- Գնել Նալբանդյան. Ժամանակի հիշողության մասին, որը կանխորոշում է մեր ապագան
Իհարկե, կարելի է ասել, որ հնուց ի վեր մենք սիրում ենք «ջնջխել, խժռել, ցբխել, շմխել և դոմփել». սա կոչվում է մարդու ծագման և զարգացման համաշխարհային պատմություն: Բայց մի՞թե կարելի է օգտվել Արևմուտքի ստեղծած բարիքներից, հագնել արևմտյան զգեստ ու կոշիկ, քշել արևմտյան մեքենաներ, երթևեկել ավտոբուսներով, գնացքներով, օդանավերով, տունը լցնել արևմտյան սարքերով, դիտել Արևմուտքում առաջացած կինոն, բալետը, օպերան, կարդալ Արևմուտքում ծնված գրակությունը, պոեզիան, կիրառել արևմտյան տեխնոլոգիաները, օգտվել Արևմուտքի ստեղծած հեռախոսներից ու ինտերնետից, նեղն ընկած ժամանակ վկայակոչել մարդու իրավունքներն ու արևմտյան արժեքները և միևնույն ժամանակ ամբողջ հոգով ու սրտով լինել այդ նույն Արևմուտքին միգրացիոն ջիհադ հայտարարծ բաբուինների կողմնակիցը: Չէ՞ որ սա կոչվում է երախտամոռություն: