Խորհուրդ է տալիս Ցուկերբերգը. 6 գիրք գիտության մասին
2015 թվականը Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց գրականության տարի: 365 օրում Ցուկերբերգը փորձում էր ամիսը կարդալ նվազագունը 2 գիրք: Եթե սիրում եք գիտական գրականություն, ուշադրություն դարձրեք այս գրքերին:
Sapinens. A Brief History of Humankind
Միշտ չէ որ եղել ենք մեր տեսակի միակ ներկայացուցիչները: Մոտ 100 հազար տարի առաջ Երկերի վրա գոյություն ուներ մարդու 6 տեսակ: Յուվալ Նոյ Հարարարիի գիրքը պատմում է, թե ինչպես է ստացվել, որ միայն Homo sapiens-ն է կարողացել ողջ մնալ և հասնել մեր ժամանակներ:
«Երբ կարդում էի Sapiens-ը, ինձ դուր եկավ մարդկային կյանքում կրոնական հեղափոխությունների մասին գլուխը: Սա այն թեման է, որի մեջ շատ կցանկանայի խորանալ»:
On Immunity, Eula Biss
Եվրոպայում և ԱՄՆ-ում վակցինացիայի դեմ շարժումը և դրա հնչեղությունը Էուլա Բիսին դրդեց ուսումնասիրել պատվաստումների իրական օգտակարությունը: Հետազոտության արդյուքնները նա ներկայացրել է 2014-ին հրատարակված On Immunity գրքում: Ցուկերբերգին այն խորհուրդ են տվել գիտնականները և ընկերները, որոնք աշխատում են առողջապահության համակարգում:
The Player of Games, Ian Banks
Գիտաֆանտաստիկ վեպը պատմում է, թե ինչ կարող է պատահել, եթե մարդկությունը նվաճի տիեզերքը և սուպերինտելեկտուալ ռոբոտների շնորհիվ ունենա հեքիաթային հարստություն:
Ցուկերբերգը գիտաֆանտաստիկ գրականության մեծ երկրպագու չէ: Նրա խոսքով, գիրքն ընտրվել է նախկին սովորություններից հրաժարվելու նպատակաով:
Կարդացեք նաև.
- Բիլ Գեյթսի գրադարանը. օգտակար եվ մոտիվացնող գրքեր
- Մտածի´ր ինչպես Ջոբսը. Ի՞նչ էր կարդում Apple-ի հիմնադիրը
- Ինչպես 2017-ը դարձնել տարի, որի ընթացքում կկարդաք ավելի շատ գիրք
The Structure of Scientific Revolutions, Thomas Kuhn
Գիրքն առաջին անգամ հրատարկվել է 1962 թվականին և այն մասին է, թե ինչպես գիտատեխնիկական զարգացումը ազդում հասարակական կյանքի վրա: Ինչպես նաև Թոմաս Կունը վստահեցնում է, որ գիտական իմացությունը անկանոն է զարգանում՝ գիտական հեղափոխությունների հետևանքներով: Այս գիրքը գիտության, հասարակության և երկուսի փոխազդեցությունների մասին է:
«Ես կարծում եմ, որ գիտությունը ուժ է, որը պայքարում է բարության համար: Գիտության նոր նվաճումները և հեղափոխությունները օրհնություն են մեզ համար»:
Genome, Matt Ridley
Գիրքը պատմում է գիտության ամենակարևոր հայտնագործության՝ մարդու գենոմի քարտեզագրման մասին: Բացատրելու հնարավորությունը, թե որ գեներն են որոշ հիվանդությունների պատճառ դառնում:
«Այս գիրքը պատմում է մարդկության պատմությունը գենետիկայի տեսանկյունից, այլ ոչ սոցիոլոգիայի, և հիանալի է, որ այն հասցրել եմ կարդա 2015-ին»:
The Beginning of Infinity, David Deutsch
Սա վերջին գիրքն է, որ 2015-ին կարդացել է Մարկ Ցուկերբերգը: Բրիտանացի ֆիզիկոս Դեյվիդ Դոյչը վստահ է, որ աշխարհը լիքն է ոչ միայն հանելուկներով, այլև բազմաթիվ պատասխաններով, որոնք միայն սպասում են, որ իրենց հայտնաբերեք: Հեղինակը պատմում է, որ գրքից ստացած գիտելիքները կարելի է ոչ միայն գիտական ոլորոտում օգտագործել, այլև արվեստում կամ քաղաքականությունում: