Էքսցենտրիկ երիտասա՞րդ, թե՞ կոնսերվատիվ մադամ. Ֆրանսիայի նախագահը հայտնի կլինի մայիսի 7-ին
Ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոն, ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության թեկնածու Մարին Լը Պեն, Առաջ շարժման ղեկավար Էմանուէլ Մակրոն և Հանրապետական Ֆրանսուա Ֆիյոն: Ահա այս 4 թեկնածուներն էին պայքարում նախագահ դառնալու համար:
Ֆրանսիայի այս ընտրությունները կհիշվեն որպես 21-րդ դարի ամենասկանդալայինը: Կոռուպցիա, խաբեություն, հեռախոսների գաղտնալսում: Քարոզարշավի ընթացքում թեկնածուները միմյանց քննադատում էին` ուղիղ եթերում:
Առաջին փուլի արդյունքը հայտնի է: Ամենաշատ ձայները հավաքել է Էմանուել Մակրոնը` մոտ 24 տոկոս: Երկրորդ հորիզոնականում է Մարին Լը Պենը` 22 տոկոս: 20-ական տոկոս էլ հավաքել են Ֆրանսուա Ֆիյոնը Ժան Լյուկ Մելանշոնը:
Ֆրանսիական ընտրության մասին կարդացեք նաև`
- Սոցիալիստների վերջին տարին Ֆրանսիայում. ի՞նչ կլինի նախագահի ընտրութունից հետո
- Եռասկանդալ ֆրանկոարշավ. Ֆրանսիայի նախագահի սկանդալային 3 թեկնածուները
- Մարին Լը Պեն. Թե ինչպես մարգինալի դուստրը դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչը
Էմանուել Մակրոնը էկոնոմիկայի նախկին նախարարն է, որը ֆրանսիական քաղաքականությունում ներկայացնում է մեղմ, ցենտրիստական ուժը: «Ազգային ճակատի» առաջնորդ Լը Պենն իր հաղթանակի դեպքում խոստանում է փակել Ֆրանսիան էմիգրանտների համար և դուրս բերել այն Եվրամիության կազմից:
Կարդա նաև
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)