ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հայկական կավատների ցանկը Ֆրանսիայի 5 քաղաքում. Ինչ

Հայկական կավատների ցանկը Ֆրանսիայի 5 քաղաքում. Ինչպես հայտնաբերվեցին

Նրանք մեղադրվում են 30 ռուս  մարմնավաճառների վրա հարձակվելու, նրանց մարմնական վնասվածքներ հասցնելու, զենքի սպառնալիքով աշխատել ստիպելու և փող պահանջելու մեջ: 12  տղամարդկանցից 11-ն արդեն բանտում են: Բոլորն էլ` 25-30 տարեկան:

Ռենի ոստիկանություն. «Ավազակների ու թալանչիների հանցախումբ է»:  


Գործը սկսվել է 2015-ին, երբ  մարդկանց վաճառքի քրգործերով զբաղվող կենտրոնական բյուրոյի հետազոտողները OCRTEH ֆիքսել են, որ ռուս մարմնավաճառները հարձակման են ենթարկվել Ֆրանսիայի արևմուտքում:
OCRTEH. «Հանցագործները խմբերով մոտենում են կանանց, սպառնում են զենքով, դանակահարում: 30 դեպք ենք գրանցել, բայց, հաշվի առնելով այն, թե ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունենում, ճիշտ կլինի կրկնապատկել այս թիվը: Չնայած հարձակումների մեծ թվին, միայն մեկ կին է բողոք ներկայացրել ոստիկանություն»:  
Հանցավոր խմբավորման հետքը գտել են փաստաթղթերի վրա թողած մատնահետքերի ու նրանց գործունեության մանրամասն հետաքննության շնորհիվ: Պարզվել է, որ հանցախումբը կապեր ունի էսկորտ աղջիկների կայքի ղեկավարության հետ: Կայքը ռուս աղջիկներին ուղարկում է Ֆրանսիա` «էլիտար» մարմնավաճառության, խմբավորման անդամներն էլ դիմավորում էին այդ աղջիկներին ու ապահովում նրանց անվտանգությունը:





Եկամուտը կազմե է 650 հազ.-ից մինչև 1 մլն. եվրո  


Աղջիկների հոսքն ապահովող գործակալություններն ամեն ամիս 3000-5000 եվրո են փոխանցել հանցախմբի հաշվեհամարներին: Ընդհանուր եկամուտը կազմել է 650000 - 1 միլիոն եվրո: Հայկական մաֆիան էլ փողի մի մասը փոխանցել է «մաֆիայի բյուջե»` ապացուցելու համար իր հավատարմությունը ռուսական մաֆիային: Այդ տուրքը կազմել է ընդհանուր եկամտի 15%-ը: Այդ գումարով վարձել են իրավաբաններ, օգնել բանտարկյալներին ու նրանց ընտանիքներին, միջամտել են քրեական դեմքերի հետ ծագած կոնֆլիկտներին ու կարգավորել դրանք:
Հայ հանցագործները որոշել են ընդլայնել գործունեության շրջանակն ու ներգրավել այլ ռուս մարմնավաճառների, ստիպել աշխատել իրենց համար, խլել են նրանց ամբողջ գումարը: Ընդհանուր առմամբ հանցախումբն իր վերահսկողության տակ է առել 40 մարմնավաճռի: Նրանք միջինը 1000 եվրո են պահանջել իրենց հաճախորդներից և ուղիղ կեսը վճարել են կավատներին: Հավաքած փողը փոխանցվել է մաֆիայի վստահելի մորդուն, որն էլ այն  անմիջապես փոխանցել է արտասահմանում գտնվող հայկական կազմակերպությանը:
Ոստիկանաններն 12 կասկածյալների հասցեներով այցելել են լայնամասշտաբ օպերացիայի շրջանակում` միաժամանակ գործելով Պուատյեում, Նիորայում, Ռոշֆորտում, Փարիզում, Նանտում:  
Մասնագետ. «Այս մարդիկ Արևելյան Եվրոպայի մաֆիային բնորոշ դաջվածքներ ունեն: Նրանք թալանչիներ են, անհնազանդներից բռնությամբ փող են կորզում»:  

Տարածել