BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հանգստանալու 3 միջոց, եթե արձակուրդին դեռ երկար կա

Հանգստանալու 3 միջոց, եթե արձակուրդին դեռ երկար կա

1Փոխեք իրավիճակը


Բազմաթիվ հոգեբանական փորձեր և հետազոտություններ հաստատել են, որ իրավիճակի փոփոխությունը դրական է ազդում ձեր տրամադրության և արդյունավետության վրա։
Ամեն օր նույն սեղանը, համակարգիչը և գրասենյակի չորս պատերը տեսնելը, իհարկե, հոգնեցնում են։ Եթե աշխատավայրում իրավիճակն սկսել է նյարդայնացնել ձեզ, նշանակում է, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել, այլապես աշխատանքը բացասաբար կանդրադառնա ձեզ վրա։
Պետք չէ կարդինալ փոփոխություններ իրականացնել։ Կարելի է պարզապես փոխել համակարգչի էկրանի նկարը, սեղանին գեղեցիկ նկար, բույս, խաղալիք կամ որևէ հուշաիր դրեք։ Եթե հնարավորություն կա, փոխեք սեղանի դիրքը։

2․ Փոխեք օրվա կարգացուցակը


Հաճախ ենք վախենում փոփոխություններից և չենք որոշում ինչ-որ անսովոր բան անել։ Սակայն այդպիսի վարքը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Մենք կարևորում ենք սահմանված կարգերը, նույնիսկ, եթե դրանք օգուտ չեն բերում։
Նեյրոկենսաբանները ապացուցել են, որ մարդու ուղեղը միշտ ինչ-որ նոր բան է ցանկանում։
Ախատավայրում ամենաչնչին փոփոխությունները կարող են բազմազանություն ստեղծել, որոնք կբարձրացնեն ձեր ուշադրությունը։



newmag-ի օգտակար խորհուրդներից կարդացեք նաև․



Այս միջոցը նաև զարգացնում է ստեղծարար մտածողությունը։ Սովորական աշխատանքային գրաֆիկից հրաժարումը բարձրացնում է ուղեղի նեյրոպլաստիկությունը, որն ստեղծում է նեյրոնային նոր կապեր։ Մարզասրահում երեկոյան պարապմունքները արեք առավոտյան՝ աշխատանքի գնալուց առաջ, այլ վայրում ճաշեք կամ ստանդարդ առաջադրանքները նոր մեթոդներով լուծեք։

3․ Անջատեք խելախոսը


Խորհուրդը կարող է անիրական հնչել, քանի որ այսօր առանց հեռախոսի չես կարող ապրել։ Սակայն համացանցում անցկացրած ժամանակը կարելի է ավելի հետաքրքիր և արդյունավետ անցկացնել։ Պետք չէ ստուգել էլ․ փոստը և պատասխանել աշխատանքային նամակներին, երբ ընկերների և մտերիմների հետ եք։ Իհարկե, պետք չէ անհետանալ և ոչ աշխատանքային ժամերին խուսափել հեռախոսազանգեր ընդունելուց։ Պարզապես թույլ մի տվեք, որպեսզի սարքերը ձեզնից խլեն շատ ժամանակ և ուժ։
Հնարավոր է, որ մոտ ապագայում ամբողջական արձակուրդ չունենանք, բայց կարելի է փորձել մի փոքր մոռանալ աշխատանքային խնդիրները և դրանք սրտին մոտիկ չընդունել։

LIFEHACKER

Տարածել