Պարզ խորհուրդներ․ Ինչպե՞ս դառնալ հաջողակ ֆրիլանսեր
Ֆրիլանսի առավելությունները
- Ֆրիլանսերն ինքն է իր համար է աշխատանք ընտրում ու ինքն է գնահատում իր աշխատանքը,
- տանն աշխատելն օգնում է կենտրոնանալ ու լավ կատարել այն, ինչ պահանջվում է,
- հնարավորություն կա առավելագույնս արդյունավետորեն օգտագործել ժամանակն ու կազմել աշխատանքային գրաֆիկը,
- մեծ գումար է տնտեսվում, որն աշխատակիցն ապարդյուն ծախսում է ճանապարհածասի վրա։
Կարդացեք նաև․
- Տաքացող գաջեթներ. Ի՞նչ անել, երբ տաքացել է հեռախոսը
- Խելացի ու նորաձև. Google-ը արտադրել է ջինսե բաճկոն
- Hello Siri. 6 տարի առաջ սկսեցինք խոսել սմարթֆոնի հետ
Ահա մի քանի կարևոր քայլ, որոնց հետևելով կարելի է դառնալ հաջողակ ֆրիլանսեր:
- մշտական ու արագագործ ինտերնետի հասանելիություն ապահովել,
- որոշել՝ ինչ ենք կարողանում և ինչ ծառայություններ ենք մատուցելու,
- որոշում ու պարզում ենք այն ծառայությունների գները, որոնք պատրաստվում ենք մատուցել,
- աշխատանքային էլեկտրոնային փոստ ենք բացում,
- Skype կամ ակնթարթային հաղորդակցման այլ հավելվածում պրոֆիլ ենք ստեղծում,
- գրանցվում ենք ֆրիլանսերի բորսաներում (կայքերում) ու գրագետ, հանգամանալից լրացնում մեր անկետան,
- ստեղծում ենք մեր աշխատանքների պորտֆոլիոն ու տեղադրում բորսայում,
- փնտրում ենք պատվիրատուների առաջին պատվերները,
- որակով ու ժամանակին կատարում ենք պատվերները, կատարելագործում հմտություններն ու հավաքում մշտական պատվիրատուների բազա,
- եթե գործերը լավ են ընթանում, մեծ ծավալով պատվերների դեպքում հավաքում ենք ֆրիլանսերների մեր թիմը՝ խոշոր նախագծեր իրագործելու համար,
- բացում ենք մեր ֆիրման ու աշխատում ինչպես ինտերնետով, այնպես էլ օֆլայն,
- գրանցվում ենք որպես անհատ ձեռներեց:
Սկսելով քչից՝ կարելի է բարձունքների հասնել, կարևորը՝ մշտապես գործել ու կատարել անհրաժեշտ քայլերը, որոնք կմոտեցնեն մեզ մեր նպատակին:
Կարդա նաև

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)
