Դեյվիդ Բոուին ցանկացել է ստեղծել «1984»-ի մյուզիքլը: Ջորջ Օրուելի այրին կտրուկ արգելել է
Ջորջ Օրուելի հակատուտոպիստական «1984» վեպը եղել է բարձր դպրոցների կրթական ծրագրերում: Այն նկարագրում է «հրաշալի նոր աշխարհը», որը գտնվում է կառավարության խիստ հսկողության տակ, և այդ «աշխարհի» բնակիչների միտքը նույնպես իշխանության ձեռքին է: Սա թեմա է, որը երբեք չի հնացել: Ռոբերտ Իքը և Դունքան Միլլերը 2013-ին Լոնդոնի West End-ում ներկայացրեցին նովելի թատերական ադապտացիան, ներկայացումը միջազգային մի քանի բեմ էլ բարձրացավ, այդ թվում` Լոս Անջելեսում ու Վաշինգթոնում:
Վեպի նարատիվը արդիական է ներկայիս քաղաքական «կլիմայի» առումով: Երբ հունվարին Թրամփի գլխավոր խորհրդական Քելայն Քոնվեյի շուրթերից հնչեցին «ալտերնատիվ փաստեր», այն հայելային արտացոլումն էին Օշուանայի երկիմաստության, և դա էլ բավարար էր, որ 68 տարվա պատմությամբ գիրքը Amazon-ի ցանկում անմիջապես հայտվի թոփում: Ամերիկան կարոտ էր օրուելյան մղձավանջին: Այքի ու Մաքմիլանի ադապտացիան, գլխավոր դերերում Թոմ Սթարիջը (Ուինսթոն Սմիթ) և Օլիվիա Ուալդ (Ջուլյա), բեմ բարձրացավ Նյու Յորքի Hudson թատրոնում:
Կարդացեք նաև.
- Օրուել, մեր օրեր. Ուսուցիչը, որն ամեն տարի աշակերտների հետ խաղում է «1984»
- 20-րդ դարի լավագույն գրքերը. Կան ավելի վատ ոճիրներ, քան գրքերն այրելը, oրինակ` գրքեր չկարդալը
- 10 գիրք, որ նախորդ դարում արգելված էր կարդալ
Եվ սա առիթ էր հիշելու Դեյվիդ Բոուիի մասին: Նա մտադիր էր ստեղծել «1984»-ի հեռուստատեսային մյուզիքլ տարբերակը, այդ մասին նա պատմել է Ուիլյամ Բուրոհին 1974-ին Rolling Stone-ի համար հարցազրուցյում: Բոուիի«Ադամանդե շներ» (Diamond Dogs) ալբոմը, որը թողարկվեց նույն տարում, որոշակի հղում ուներ «1984»-ին: «Big Brother» և «We Are The Dead» թրեյքերը ոչ միայն օրվելյան ֆուտորիստիկ հասարակարգի «հիմն» էին, նաև սյուրռեալիզմի ու դադաիզմի տարրեր ունեն:
Բոուին այս ձայնագրությամբ կարծես կրկնապատկում է «փայլուն ապոկալիպսի» մոտեցումը: Սակայն էքսցենտրիկ այդ «դժոխային կրակը» չհասավ երկրին, քանի որ գաղափարը չվերածվեց ամբիցիոզ նախագծի: Օրուելի այրին ու նրա կարողության իրավատեր Սոնյա Բրոունվելը հավանություն չտվեց գիրքը նոր կյանքի կոչելու Դեյվիդ Բոուիի մտքին, նա մերժեց տալ երգչին դրա իրավունքը:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
