«10-3-2-1-0». Առողջ քնի և կենսուրախ առավոտի ճիշտ բանաձևը

«10-3-2-1-0». Առողջ քնի և կենսուրախ առավոտի ճիշտ բանաձևը

newmag-ն առաջարկում է բանաձև, որով կսովորեք գիշերը լիարժեք հանգստանալ և առավոտյան արթնանալ բարձր տրամադրությամբ:

Այս հոդվածից դուք կիմանաք մի հրաշք մեթոդի մասին, որով կսովորեք գիշերը լիարժեք հանգստանալ և առավոտյան արթնանալ բարձր տրամադրությամբ:

Գոյություն ունի 5 թիվ, որոնք կփոխեն ձեր կյանքը:

Բոլորն էլ գիտեն, որ օրվա արդյունավետությունը մեծ հաշվով կախված է առավոտյան տրամադրությունից: Եթե դուք լավ քնել եք, առավոտյան էլ ունեք հրաշալի ինքազգացողություն և դրական էներգիա, ապա ձեր ամբողջ օրը կանցնի թեթև և ցանկացած խնդիր կլուծվի: Եթե դուք ուշ եք քնել և արթնացել եք գլխացավով, ապա կցանկանաք բոլորից թաքնվել ու չտեսնել այս սարսափելի աշխարհը:


Օգտակար է կարդալ նաև՝


Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կապահովեն ձեր գիշերային ճիշտ քունն ու հաճելի լուսաբացը, սակայն դրանցից շատերը անորոշ են ու դժվար հիշվող: Մենք ձեզ առաջարկում ենք թվաբանության պես հեշտ և բանակի կանոնակարգի նման հստակ բանաձև, որը ձեզ կտա որակյալ քուն ու բարձր տրամադրությամբ առավոտ: Բանաձևը կոչվում է «10-3-2-1-0»: Այն բացահայտել է ֆիտնեսի մարզիչ Քրեյգ Բալլանթայնը:

  • Քնելուց առաջ 10 ժամ՝ ոչ մի կոֆեին
  • Քնելուց առաջ 3 ժամ՝ ոչ մի սնունդ և ալկոհոլ
  • Քնելուց առաջ 2 ժամ՝ ոչ մի աշխատանք
  • Քնելուց առաջ 1 ժամ՝ ոչ մի ճառագայթող էկրան
  • Առավոտյան զարթուցիչի «դադարել» կոճակը սեղմելու քանակը՝ 0

Այս առաջարկները շատ պարզ ու խելամիտ են: Մեթոդի հեղինակը հաստատում է, որ շատ մարդիկ իր խորհուրդների միջոցով վերադարձրել գիշերային հանգիստ քունն ու օրն անցկացնում են ավելի արդյունավետ:

Դե ինչ, փորձե՞նք…

Գրել կարծիք