3 ֆրազ, որ կարելի է ասել «Ծանր մի՛ տար» նախադասության փոխարեն
«Ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ»
Իրական օգնությունը ավելի լավն է հանգստացնող բառերից բացի: Եթե մարդը հայտնվել է դժվար իրավիճակում, փորձեք օգնել նրան:
Այո, կարող է լինել, որ ոչինչ չեք կարող անել: Բայց մարդը կտեսնի, որ իսկապես պատրաստ եք օգնել: Այդպես ցույց կտաք, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:
Նույնիսկ եթե չեք կարող օգնել մարդուն, նա իրեն հանգիստ կզգա գիտակցելով, որ ինչ-որ մեկը աջակցում է իրեն:
Կարդացեք նաև.
- [Ted] Գրող Էմիլի Սմիթը՝ երջանկության պակասի մասին. ինչպե՞ս կյանքն իմաստալից դարձնել
- Challenge accepted․ 8 միջոց, թե ինչպես առանց աշխատանքը փոխելու դուրս գալ հարմարավետության գոտուց
- Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել
«Ես հասկանում եմ , թե ինչ ես այս պահին զգում»
Հիշեք, թե ինչպես եք ինքներդ դժվար իրավիճակի մեջ հայտնվել: Այդ պահերին, երևի ձեզ միայնակ եք զգացել:
Երբ ինչ-որ տհաճ բան է կատարվում, մենք հակված ենք մտածել, որ այդպիսի բան կարող է պատահել միայն մեզ հետ: Բայց իրականում այդպես չէ:
Եթե նման իրավիճակի մեջ եք հայտնվել, դիմացինին պատմեք ձեր փորձի մասին: Նա կվստահի ձեզ և իրեն ավելի լավ կզգա: Կիսվեք խորհուրդներով, թե ինչպես է ձեզ հաջողվել հաղթահարել այդ ամենը: Թող, որ նա ձեր օրինակով տեսնի, որ խնդիրը լուծելի է:
«Սա իսկապես սարսափելի է»
Չնայած ձեր բոլոր ջանքերին և ցանկությանը, դուք ի վիճակի չեք յուրաքանչյուրին օգնել: Բայց դուք պարզապես կարող եք մարդուն թույլ տալ բացել իր հոգին ձեր առջև: Երբ կողքին կա ինչ-որ մեկը, որը կարող է ճիշտ պահին պարզապես լսել ձեզ և կարեկցել, դա արդեն լավ է:
Չե՞ք կարող օգնել ո՛չ գործով, ո՛չ խորհրդով: Պարզապես ընդունեք մարդու խնդիրը, թույլ տվեք, որպեսզի նա զրուցի ձեզ հետ:
Այդպես նա կհասկանա, որ ձեր առջև կարելի է արտահայտել զգացմունքները և կիսվել իր վերապրումներով: