ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

iPhone 10. որքանո՞վ է ապահով FaceID-ն

iPhone 10. որքանո՞վ է ապահով FaceID-ն

iPhone 10 սմարթֆոնը չունի հome կոճակ, փոխարենը Face ID հավելվածի շնորհիվ ճանաչում է հեռախոսի տիրոջը դեմքի միջոցով: Հենց այս նորությունն է, որ արդեն դարձել է տարակարծությունների պատճառ: Շատերը թերհավատորեն են վերաբերում սմարթֆոնի ապահովածությանը: Wired–ը գրում է, որ կենսաչափական վավերացման վրա գործող այս տեխնիկական նորությունը այդքան էլ ապահով չէ, այն շատ արագ «կկոտրեն»:
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հակերների համար ավելի դյուրին է դարձել բացել «ամենափակ կողպեքը», այդ թվում և օգտատիրոջ դեմքի միջոցով. բավական էր օգտագործել մարդու նկարը (իսկ մենք ֆոտոներն ու վիդեոները տեղադրում ենք սոցցանցերում, այնպես որ դժվար չէ ֆիքսել որևէ մեկի դեմքը): Apple-ը վստահեցնում է, որ իր FaceID-ն կոտրել չի ստացվի: Նոր iPhone-ն օգտագործում է TrueDepth ինֆրակարմիր համակարգը, որի շնորհիվ պրոյեկտվում է պատկերի ցանցը՝ 30 000 անտեսանելի կետերով ու մտապահվում եռաչափ մոդելով:



Կարդացեք նաև․



IPhone 5s-ի եւ iPhone 6-ի TouchID-ն կոտրող Մարկ Ռոջերսը վստահ է, որ վաղ, թե ուշ, եթե ոչ ինքը, ապա կհայտնվի մեկ այլ փորձագետ, որը կկոտրի FaceID-ը: Ըստ նրա, կարելի է ընդամենը դիմել 3D տպիչի օգնությանը: Apple վստահեցնում է՝ Մարկ Ռոջերսը սխալվում է:
Այնուամենայնիվ, Wired-ը զգուշացնում է՝ եթե ինչ-որ մեկին հաջողվի կոտրել FaceID-ն, հեռախոսը դեն շպրտեք, քանի որ ի տարբերություն գաղտնաբառերի, որոնք կարելի է հեշտությամբ փոխել, դեմքը փոխելն անհնար է, թերևս միայն պլաստիկ վիրահատությամբ:

WIRED

Տարածել