Էմանուել Մակրոնը բարձրացնում է նախագահի պաշտոնական լուսանկարի նշաձողը

Էմանուել Մակրոնը բարձրացնում է նախագահի պաշտոնական լուսանկարի նշաձողը

Նրանք, ովքեր երբևէ կասկածել են` կարևորու՞մ են արդյոք  քաղաքական գործիչներն իրենց իմիջը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական լուսանկարը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Նախագահի խորհրդական Զիբեթ Նդիայեն իր թվիթերյան էջում տեղադրել է Մակրոնի ֆոտոսեսիայի ընթացքը, որտեղ երևում է, այն ինչ տեսանելի չէ նկարում: Այնպիսի տպավորություն է, որ որևէ առաջնորդ երբևէ այսքան անկեղծ չի եղել նկարի կուլիսային պատմության հարցում:

Տեսանյութում նախագահ Մակրոնի հայացքն ուղղված է դատարկ սեղանին, որը շատ արագ ու խնամքով լցվում է տարբեր պարագաներով. երկու հեռախոս, երեք գիրք «Շառլ դը Գոլի հուշագրությունները», Անդրե ժիդի «Երկրի պտուղները», Ստենդալի «Կարմիրն ու Սևը», լատունե ժամացույց և բրոնզե աքաղաղ: Նա ուշադրությամբ բացում է հուշագրությունը, ապա դնում է այն սեղանին` տպավորություն ստեղծելով  ասես հենց նոր ավարտեց ընթերցանությունը:

Լուսանկարի վերջնական տարբերակը կախված կլինի երկրի յուրաքանչյուր քաղաքապետարանի սրահում, ոստիկանական բաժանմունքներում, դեսպանատներում: Պաշտոնական լուսանկարչի` Soazig De La Moissonnière-ի լուսանկարում Մակրոնը մարմինն իդեալական ընդգծող մուգ կոստյումով , բարակ փողկապով թիկնել է սեղանին, իսկ հետնամասում տեսանելի են նշված պարագաները, երկու կողմերում էլ Ֆրանսիայի ու Եվրամիության դրոշներն են: Հետին պլանում փեղկերը լայն բացված պատուհանն է, որից երևում է Ելիսեյան պալատի այգու կանաչը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

Լուսանկարն էականորեն տարբերվում է նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի  պաշտոնական լուսանկարից: Այնտեղ Ֆրանսիայի ու Եվրամիության խորհրդանիշները խամրած էին, գրեթե չէին երևում և այնպիսի տպավորություն է ասես Օլանդը չի կողմնորոշվում`ինչ անել ձեռքերի հետ, ի դեպ ֆրանսիական մամուլը այդ լուսանկարի մասին գրում էր, որ այն հիշեցնում է Բարաք Օբամայի` 2012-ի պաշտոնական լուսանկարը:


Ֆրանսիայի և Մակրոնի մասին կարդացեք մեր մյուս հրապարակումները․


Հաշվի առնելով այն, որ լուսանկարում տեղ գտած էլէմենտները վստահաբար խորհրդանշական նշանակություն ունեն, այս քաղաքական հղումները դժվար թե պատահականություն լինեն:

Արդիականության և տեխնոլոգիաների բնորոշիչը հեռախոսներն են, որոնք ըստ ֆրանսիական LCI հեռուստատեսության երբեք չեն հայտնվել Ֆրանսիայի նախագահների պաշտոնական լուսանկարներում:

Ավանդույթ են դասական գրքերը, գալլական աքաղաղի արձանիկը, որը Ֆրանսիայի ազգային խորհրդանիշներից մեկն է:

Հրապարակայնություն և մաքուր օդ՝ պատուհանը:

Եվրոպայի հետ համերաշխություն՝ դրոշները:

Աշխատանքը՝ գրասենյակը

Եվ այլն:

Մի կողմից լուսանկարը չափազանց քաղաքականացված տեսարան է, մյուս կողմից` համացանցում մեմերի շքերթի պատճառ:

Այդուհանդերձ այն, որ պարոն Մակրոնն այդքան բաց է իր հաշվարկներում, որ կարող է նրան դարձնել ամենաիրական ու ժամանակակից խորհրդանիշ:

NYTIMES

Գրել կարծիք