BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս ենք կյանքի ընկեր ընտրում և ի՞նչ է պետք մար

Ինչպե՞ս ենք կյանքի ընկեր ընտրում և ի՞նչ է պետք մարդկանց մտերմության համար 21-րդ դարում

Իրականում միայնակ ապրել կարելի է, և նույնիսկ հեշտ է: Ինչպես և երեխնարին մեծացնելը. Այս դեպքում դաստիարակչական հայացքներում փոխզիջումներ փնտրել պետք չէ: Ապրիր ինքնուրույն, ուրախացիր: Վայելիր ազատությունը: Սակայն մարդկությունը շարունակում է երազել ռոմանտիկ հարաբերությունների մասին, ձգտում է զույգ ստեղծել:
Պատասխանը պարզ է: Հարաբերություններն անհրաժեշտ են ինքնաբուժման համար: Սա հոգեբանական վերքերի բուժման հիանալի թերապիա է: Մարդը սովորում է կյանքն ընդունել պայծառ և ամբողջական, ճանաչելով և ընդունելով ինքն իրեն՝ զուգընկերոջ միջոցով:
Կյանքի «արբանյակի» ընտրությունը նուրբ և պատասխանատու գործընթաց է: Այն կատարվում է երկու մակարդակներով՝ գիտակցական և անգիտակցական: Մեր գիտակցական գնահատականից է կախված՝ կսկսվե՞ն հարաբերություններ: Անգիտակցականից՝ որքա՞ն երկար հարաբերությունները կտևեն: Հավանու՞մ ենք պոտենցիալ զուգընկերոջը, համապատասխանու՞մ է մեր պատկերացնումներին, եթե այո, ուրեմն նրա հետ կփորձենք մտերմանալ:
Մենք խոսում, լսում, հետևում ենք` բացվելով այս կամ այն մակարդակում: Երբ առաջին համակրանքը փոխվում է հոգում հրճվալից «Այո»-ով, իր իրավունքների մեջ է մտնում անգիտակցականը: Ասես փորձում ենք կանխագուշակել, արդյո՞ք կօգնի այդ  մտերիմ մարդը նորովի վերապրել մեզ համար կարևոր ընտանեկան սցենարի մասերը:
Օրինակ. Երեխայի ընկալմամբ, մայրը հայրիկի հետ երջանիկ չի եղել: Կարևոր չէ, թե այդ կապակցությամբ ծնողներից կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը ինչ է ասել այդ կապակցությամբ«Ես այսպես չեմ ցանկանում ապրել, իմ ընտանիքն այլ կլինի»-ենթագիտակցորեն այդպես է:
Անգիտակից համակարգն այսպես է հնչում․ «ես չեմ կարող հայրիկի հետ բաց ուրախանալ, երբ մայրիկը տխուր Է։ Նրան ինչ-որ մեկը տխրեցրել է։ Կամ հայրիկը, կամ ես։ Եթե իմ պատճառով է, ես իրավունք չունեմ երջանիկ լինելու, ես վատն եմ, արժանի եմ նկատողության։ Եթե հայրիկն է մեղավոր, նշանակում է, ես չպետք է նրան սիրեմ, նշանակում է, որ նա է վատը։ Բայց ես ամեն դեպքում սիրում եմ նրան՝ իմ վատ հայրիկին։ Ես կմեծանամ և կգտնեմ ինչ-որ մեկին, որը կհիշեցնի ինձ նրա մասին և կփորձեմ նրան ուղղել։ Բայց մայրիկին նույնպես սիրում եմ և կխուսափեմ հարաբերություններում երջանկությունից»։
Առաջադրանքն այս պարագայում կվերածվի ապագա կյանքի բանաձևի՝ «ինչպես ապրել են մայրիկն ու հայրիկը»։
Մեր գիտակցականում առաջընթաց է գրանցվում, երբ մենք իրականում հասկանում և գնահատում ենք, թե ինչի հետ ենք առնչվում։  3 տարեկանից՝ քննադատական մտածողության ձևավորումից հետո, մենք ինքներս ենք ընտրում՝ ինչն է վատ կամ լավ մեզ համար։



Զույգեր, ինտիմ, ընտանեկան հարաբերություններ և այլն, և այլն.



Սակայն ծնողների և մեզ համար մյուս կարևոր մարդկանց ազդեցությունը շատ ուժեղ Է։ Ցանկության դեպքում մենք կարող ենք նկատել և փորձել փոխել իրավիճակը։ Անգիտակից կողմնորոշումը վաղ տարիքից է ձևավորվում, ինչպես միակ ակտուալ իրականություն։ Այս կողմնորոշումներն մեզնից շուտ են հայտնվել, որոնք մեզ են փոխանցվել մեր ծնողներից։
Որքան շուտ է ընդունվել կողմնորոշումը, այնքան քիչ ենք նկատում դրա ներկայությունն ու ազդեցությունը։ Ավելի երջանիկ դառնալ, սիրո մեջ լինել հաջողակ՝ ներըմբռնողաբար ընկալվում է որպես ռիսկ և գնահատվում է ինչպես դավաճանություն ծնողի հետ հարաբերություններում, որոնք թվում են ապերջանիկ։
Մենք բնազդաբար վախենում ենք, որ հաջողակ հարաբերություններ ունենալով, ռիսկի ենք դիմում կորցնել տեսակին պատկանելու իրավունքը, լինել անվտանգության մեջ և ողջ մնալ։ Իսկ գտնել նրան, ով կօգնի հարաբերություններում մեզ զգալ «ինչպես իմ ծնողները»՝ գլխավոր անգիտացական ձևն է ընտանիքում արդար, «ճիշտ» լինելու։ Նույնիսկ սեփական երջանկության գնով։
Ծնողակական հարաբերությունների տեսակն այնպես խորն է ամրագրված մեր կյանքում, որ դրա ազդեցության մասին նույնիսկ չենք էլ կռահում։ Եթե բանականությունը կասկածի տակ դնի այդ համակարգի արդյունավետությունը, վաղ անգիտակցական համակարգերը վեր կառնեն առանց մեր թույլտվության։ Սա նշանակում է, որ դրանք մենք չենք կարող փոխել․․․
Քանի դեռ հոգեբանի օգնությամբ կամ ինքնուրույն անգիտակցական կողմնորոշումները չհանենք գիտակցական մակարդակ։ Մենք այնքան մտամոլոր ենք, որ մարդը միշտ ցանկանում է ձգտել ամբողջականության։ Նրան, որ վնասող կողմնորոշումներն փոխվեն օգնողներով։ Անգիտակցականը ազդելով զուգընկերոջ ընտրությանը՝ օգնում է զարգանալ։
Երաշխիք չկա, բայց եթե նույնիսկ մեկ զուգընկեր սկսում է հասկանալ ինքն իրեն, մյուսը կարող է փոխվել։ Սա կօգնի կամ բնական, խաղաղ ձևով հարաբերությունների ավարտին, կամ նոր որակի կապերի անցնելուն։
Եվ այդ ժամանակ տեսնում ենք մեզ, մեր գեղեցկությունը։ Հասկանում ենք, որ մեր կյանքի գործընթացներին և որակին ինքներս ենք ազդում։ Ազատ ենք ընտրելու այն, ինչ մեզ հարմար է, և այն, ինչ կփոխենք։ Ավելի շատ գիտակցում, ավելի շատ ազատություն։
Մենք աստիճանաբար հասկանում ենք մեր դերը կյանքում, ինչ է մեզանից կախված իրկանում։ Հանուն ինչի ենք այդպես «տանջվել», և ինչ անել, որպեսզի ապագա տանջանքները փոխվեն երջանկությամբ։ Եվ մենք հանկարծ հասկանում ենք, որ երջանիկ լինելը այնպես բնական է, ինչպես շնչելը։

Աղբյուրը

Տարածել