BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[newsex] Ովքե՞ր են ամենից հաճախ օրգազմ ապրում. նոր

[newsex] Ովքե՞ր են ամենից հաճախ օրգազմ ապրում. նոր հետազոտություն

52 հազար 600 ամերիկացիների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հետերոսեքսուալ կանայք ավելի հաճախ են օրգազմ ունենում, քան լեսբուհիները, բիսեքսուալները, համասեռամոլ և հետերոսեքսուալ տղամարդիկ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archives of Sexual Behaviour ամսագրում:
Գիտնականները փորձել են հասկանալ, որքան հաճախ են վերը նշված խմբերի ներկայացուցիչները օրգազմ ապրում, անկախ սեռից և սեքսուալ կողմնորոշվածությունից:


  • 65% հետերոսեքսուալ կանայք

  • 66% բիսեքսուալ կանայք

  • 86% լեսբուհիները

  • 95% հետերոսեքսուալ տղամարդիկ




Կարդացեք նաև. 



Հետազոտողները նշում են, որ բացի հետերոսեքսուալ տղամարդկանցից, մյուսների մոտ օրգազմը կապված է հաճախակի օրալ սեքսով զբաղվելու հետ: Գիտնականների կարծիքով, օրգազմի հաճախականությւոնների միջև լուրջ տարբերությունները կարող են բացատրվել սոցիալական և էվոլյուցիոն տեսանկյունից:
Օրինակ, որոշ մշակույթներում ամոթ է համարվում, եթե կինը բարձրաձայնում է իր սեքսուալ ցանկությունների մասին: Շատ տղամարդիկ վստահ են, որ իրենց զուգընկերուհին կարող է օրգազմ ապրել միայն ավանդական սեքսի արդյունքում: Ինչ վերաբերվում է էվոլյուցիոն հեռանկարներին, ըստ գիտնականների, ի սկզբանե տղամարդկային և կանացի օրգազմը հետապնդում է տարբեր նպատակներ:
Տղամարդկային օրգազմում ամենակարևորը սերմնաժայթքումն է և սերնդի շարունակությունը: Կանացի օրգազմը հնարավորություն է տալիս հաստատելու երկարատև ռոմանտիկ կապ զուգընկերոջ հետ:

Տարածել