ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Թրամփի մենամարտը ամերիկյան մամուլ

Գնել Նալբանդյան. Թրամփի մենամարտը ամերիկյան մամուլի ու հետախուզական համայնքի դեմ

Ինչո՞ւ է Թրամփն ակտիվորեն մարտնչում ամերիկյան մամուլի դեմ: Նա ընտրել է 2 ներքին թշնամի, որոնց փետրահան է անում աջուձախ. մեկը մամուլն է, մյուսը՝ հետախուզական համայնքը: Թվում է՝ խելահեղ է պետք լինել սա անելու համար: Բայց մյուս կողմից՝ գիտենք, որ Թրամփը նախընտրական քարոզչության շրջանում հմտորեն շրջանցեց իրեն ոտնատակ տվող ամերիկյան մեյնսթրիմային մեդիան՝ հենվելով սոցցանցերի վրա:
Թրամփն ընտրարշավում հաղթեց՝ ի հեճուկս ԱՄՆ ԶԼՄ կոհորտի արշավանքների և այժմ նրանցից վախենալու առիթ չունի նույնքան, որքան չուներ քարոզարշավի ժամանակ: Նաև Թրամփը լավ է նայվում հենց հակամարտումների ֆոնին, այդ պատճառով նրան ոչնչով չեն վնասում այն տևտոնական բախումները մամուլի հետ, որոնք հավանաբար հենց ինքն էլ հրահրում է: Ճգնաժամում այսօր հայտնվել է ամերիկյան մամուլը, ոչ թե Թրամփը: Այդ ճգնաժամը ոչ թե այսօրյա է, այլ սիստեմային: Ամերիկյան ավանդական մամուլի դերը սոցցանցերի պատճառով անշեղորեն անկում է ապրում:
Թրամփը կարող է հանգիստ անտեսել իր դեմ գրող «The New York Times»-ի ընթերցողների կարծիքը, քանի որ գիտի՝ նրանց երբեք չի դարձնի իր կողմնակիցը: Նույնը՝ CNN-ի հետ, որն իրեն համարում է գրեթե Սպիտակ տան իշխանությանը հավասար ուժ: CNN-ի ներքին՝ ամերիկյան լսարանն իրականում 1 մլն-ից էլ քիչ է («FOX News»-ն ավելի մեծ լսարան ունի, քան CNBC-ն և CNN-ը՝ միասին):



Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև`



Թրամփը սա հրաշալի հասկանում է և խորացնում է ԱՄՆ մամուլի ճգնաժամը: Որովհետև որքան լրատվամիջոցները շարունակեն անխնա հարձակվել Թրամփի վրա, այնքան կշահի Թրամփը: Բանն այն է, որ ամերիկյան մամուլն այնքան մեծաքանակ է ու բազմատեսակ, որ ընթերցողի վրա նրա գաղափարական ազդեցությունը բավականաչափ ցածր է: ԱՄՆ մամուլը չես համեմատի «Պրավդա» թերթի ահռելի ազդեցության հետ, քանի որ «Պրավդան» միակն է իրեն ծնած սիստեմում: «Պրավդայում» տպագրված ամեն բան ընթերցողն ընկալում է որպես հայրենի պարտիայի ու հարազատ կառավարության դիրեկտիվ:
Այսպիսով՝ ժամանակակից ամերիկյան մամուլը պատրաստ է, երկարատև, համառ մարտեր մղելով, տանուլ տալ Թրամփի դեմ չհայտարարված սրբազան պատերազմը: Եվ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի, եթե որևէ լրագրող, թեկուզ մի փոքրատիրաժ թերթի թղթակից, չփորփրի մի այնպիսի կոմպրոմատ, անհերքելի փաստերի վրա կառուցված մի այնպիսի Թրամփգեյթ, որը Թրամփին իմփիչմենթի կհասցնի: Ա՛յ, հենց այդ աննշան թերթն էլ հետ կբերի ամերիկյան մամուլի երբեմնի բարձր հեղինակությունը:
Իսկ Հայաստանո՞ւմ մամուլը երբ ձեռք կբերի բարձր հեղինակություն:

newmag #77

Տարածել