4 հարց, որոնք ցույց կտան, թե արդյոք ձեր հարաբերությունները դատապարտվա՞ծ են անհաջողության
Ցանկանու՞մ եք միևնույն բանը
Երկարատև հարաբերությունների համար անհրաժեշտ է, որպեսզի զուգընկերները ընդհանուր նպատակներ, հետաքրքրություններ և ցանկություններ ունենան: Իհարկե, կարող եք ընդհանրություններ չունենալ մանրուքներում, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կարևոր բաների վրա:
Համընկնու՞մ են ձեր հայացքները կարիերայի, ամուսնության և երեխա ունենալ հետ: Ցանկանու՞մ եք ապրել միևնույն վայրում: Եթե անհամաձայնություններ կան ձեր միջև, չի նշանակում, որ պետք է վերադաստիարակեք զուգընկերոջը: Ձեզ ընտրության առջև դրեք. Ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա կամ վերջնականապես ընդհատել հարաբերությունները:
Կարո՞ղ եք մեկդ մյուսի հանդեպ ավելի բաց լինել
Կարո՞ղ եք զուգընկերոջը ազատ պատմել ձեր վերապրումների և զգացմունքների մասին: Ձեզ հարմարավե՞տ եք զգում, երբ քննարկում եք հարաբերությունները: Ձգտու՞մ եք միմյանց հետ զրուցել այն բաների մասին, որոնք տեղի են ունենում ձեր կյանքում:
Եթե ձեզ անհարմար եք զգում, երբ պատմում եք ձեր մտքերի մասին, և չեք կարող բացվել մինչև վերջ, երբեք չեք հասնի էմոցիոնալ մտերմության, որն անհրաժեշտ է հաջողակ հարաբերությունների համար:
Կարդացեք նաև.
- Ընկերական սեքս. որո՞նք են դրական և բացասական կողմերը
- Ւ՞նչ կապ կա սեքսի և հոգեկան առողջության միջև. սեքսը պանացեա չէ
- Ինչու՞ եք մինչև հիմա միայնակ․ ահա 3 պատճառ
Ինչպե՞ս եք լուծում կոնֆլիկտը
Եթե որևէ անհամաձայնություն չեք կարող հարթել առանց սկանդալի, անհրաժեշտ է մտածել հարաբերությունների ընդհատման մասին: Երբ մարդիկ անընդհատ վիճում և լուծում են կոնֆլիկտները ագրեսիվությամբ, նրանց հարաբերությունները դադարում են զարգանալ:
Կարո՞ղ եք լինել ինքնուրույն
Երկարատև հարաբերություններում լավագույն բանն այն է, որ ունեք մտերիմ մարդ, որը ճանաչում է ձեր լավ և վատ կողմերը: Մտածեք, թե զուգընկերոջ կողքին որքան հաճախ եք փորձում ձեզ այնպես պահել, ինչպիսին չէիք ցանկանա, որպեսզի համապատասխսնեք նրան կամ նրա չափանիշներին:
Մարդիկ պահում են երկարատև հարաբերությունները, ինչպես ռոմանտիկ, այնպես էլ ընկերական, միայն եթե նրանց հարմարավետ է:
Կարդա նաև

Ուշագրավ փաստեր «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեղինակի Արմեն Դավթյանի մասին (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)
