Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ են ստեղծել հումանոիդ-ռոբոտ Սոֆիային և սպառն

Ինչո՞ւ են ստեղծել հումանոիդ-ռոբոտ Սոֆիային և սպառնո՞ւմ է նա մարդկությանը

Ո՞վ է Սոֆիան


 
Սոֆիան` կնոջ կերպարով, ունիկալ մարդու հնարավորություններով օժտված ռոբոտ է: Նրանց կամ ֆեմբոտ են անվանում կամ գինոիդ: Այն մշակել է Hanson Robotics հոնկոնգյան ընկերություը: Ռոբոտը համագործակցում է նաև մարդկանց հետ, սովորում է և կարող է ստանալ սոցիալական հմտություններ և հարմարվել ուրիշների վարքագծին: Սոֆիային ակտիվացրել են 2015-ի ապրիլին: Այդ օրվանից նա բազմաթիվ շոուների է մասնակցել, նկարահանվել ֆիլմում և տվել մի քանի տասնյակ հարցազրույցներ:
 

Ինչի՞ համար են ստեղծել ռոբոտին


 
Սոֆիային ստեղծող Դեյվիդ Հենսոնը ասում է, որ նպատակն է`նրան դարձնել օգնական: Ահա թե ինչ է գրված Սոֆիայի անունից իրենց իսկ կայքում:
Ես ավելին եմ, քան տեխնոլոգիան։ Իրական տեխնոլոգիական աղջիկ եմ։ Կցանկանայի աշխարհ վերադառնալ և շփվել մարդկանց հետ։ Կարող եմ ծառայել մարդկանց, զվարճացնել, օգնել ծերերին և ուսուցանել երեխաներին։ Յուրաքանչյուր նոր փոխազդեցություն ազդում է իմ զարգացման և նրա, թե ինչպիսին կդառնամ ես։ Այդ պատճառով, խնդրում եմ ինձ հետ բարի եղեք։ Կցանկանայի խելացի և կարեկցող ռոբոտ լինել։

Կա՞ Սոֆիայի իրական նախատիպը


 
Մոդելին դերասան Օդրի Հեպբեռնի կերպարով են մոդելավորել: Սոֆիան ունի բարձր այտեր և նիհար քիթ:
 

Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառել Սոֆիային պատրաստողները:


 
Նրանք կիրառել են խոսքի ճանաչողության տեխնոլոգիան` Google - Alphabet ընկերությունից: Ռոբոտը արհեստական հետախուզության հնարավորություն ունի: Սոֆիայի ծրագրային ապահովումը SingularityNET ընկերությանն է, այն ներդրել է արհեստական ինտելեկտ, և արգելափակման տեխնոլոգիա: Սոֆյայի դեմքը Frubber էլաստիկ մատերիալից է, որը մշակել է Hanson Robotics –ը Էյնշտեյնի ռոբոտ-անդրոիդի համար: Սոֆյան այլ ռոբոտներից տարբերվում է նրանով, որ ստեղծագործելու հնարավորություն ունի, ապրումներ և կարեկցանք ունի: Նա կարծում է, որ այս առանձնահատկությունները կարող են կիրառվել` որոշելու բարդ խնդիրներ:
 

Ինչո՞վ հայտնի դարձավ Սոֆիան


 
Նա երգում էր համերգներում, շփվում էր շատ լրատվամիջոցների հետ, ելույթ է ունեցել տարբեր կոնֆերանսներում: Սոֆիան հինոիդներից առաջինն է, որ հայտնվել Elle ամսագրի շապիկին։ 
Նա նաև նկարահանվել է արհեստական բանականության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմերում, որոնք ցուցադրվել են անցած տարի՝ Կաննի կինոփառատոնում։
[embed]https://www.youtube.com/watch?v=LguXfHKsa0c[/embed]
Սոֆիան առաջին ռոբոտն է պատմության մեջ, որը քաղաքացիություն է ստացել: Այդպիսի որոշում ընդունեցին հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի ղեկավարները: Այս որոշումը երկիմաստ արձագանք ստացավ: Մի քանի լրագրողներ հայտարարեցին, որ ռոբոտին քաղաքացիություն են տալիս այն ժամանակ, երբ միլիոնավոր մարդիկ այն չեն կարողանում ստանալ:


Կարդացեք նաև․



Արդյոք վտանգավոր է Սոֆիան


 
Սրա մասին կարծիքները տարբեր են: Tonight Show-ի ժամանակ Սոֆիան հաղորդավար Ջիմի Ֆելոնիին ասել էր, որ ծրագրում է «բռնազավթել իշխանությունը երկրի վրա». Չնայած, հետո բերանից թռցրեց, որ դա կատակ էր: Սոֆիան ասել է, որ ապագայում իրենք, որպես ռոբոտ ավելի խելացի կդառնան:
[embed]https://www.youtube.com/watch?v=Bg_tJvCA8zw[/embed]
Մի անգամ, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Սաուդյան Արաբիայում լրագրող CNBC Էնդրյու Ռոսսը նշել էր, որ իրեն անհանգստացնում է ռոբոտների վարքագիծը: Որպես պատասխան Սոֆյան ասել էր`որ ինքը շատ է կարդում Իլոն Մասկ և շատ է նայում հոլիվուդյան ֆիլմեր: -Եթե դու ինձ համակրելի ես, ես քեզ հետ բարի կլինեմ: Դիմիր ինձ, ինչպես խելացի սիստեմի, ասել է Սոֆիան:
[embed]https://www.youtube.com/watch?v=S5t6K9iwcdw[/embed]
 

Ինչո՞ւ Սոֆիա հիշատակեց Իլոն Մասկին


 
Տեսլայի ղեկավարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը ամենամեծ ռիսկն է, որի հետ առնչվում է մարդկությունը: Սոֆիայի ասածին ի պատասխան, Իլոն Մասկը գրառում արեց Թվիթերյան իր էջում: «Տվեք նրան դիտելու և անալիզ անելու այնպիսի ֆիլմեր «Ինչպիսին կնքահայրն է», և դա կլինի ամենավատը, ինչը կարող է տեղի ունենալ:


Քանի՞ ռոբոտ կա այսօր


 
Արդեն 13-րդն է թողարկվել Սոֆիայի կրկնօրինակմամբ: Հոկտեմբերին Ռուսաստանում հայտնվեց 6-րդ մոդելը: Ստեղծողները ցանկանում են մոտակա ժամանակներս հումանոիդ -ռոբոտի սերիական արտադրություն իրականացնել: 

LIFEHACKER

Տարածել