Հղի Սերենա Ուիլյամսը նկարահանվել է Vanity Fair ամսագրի համար ու պատմել, թե ինչպես է սիրահարվել Ալեքսիս Օհանյանին
Մարզուհուն նկարահանել է Էննի Լեյբովիցը: Հոդվածում պատմվում է Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի սիրո պատմության մասին: Նրանք ծանոթացել են 2015-ին, Հռոմում:
Օհանյանը խումհարից հետո քայլեց հյուրանոցի լողավազանի կողմը, որպեսզի նախաճաշի և պատահաբար նստեց այն սեղանի մոտ, որտեղ նստած էր մարզուհին՝ իր ընկերների հետ: Սկզբից նրանք ցանկացան հեռացնել Օհանյանին և ասացին, որ նրա սեղանի մոտ առնետ կա: Երբ Օհանյանը պատասխանեց, որ չի վախենում կրծողներից, Ուիլյամսը նրան հրավիրեց նստելու իրենց հետ: Միայն այդ ժամանակ Օհանյանն ասաց, որ 98 տոկոսով վստահ է, որ իր առջև նստած է հայտնի մարզուհին:
Թենիսիստուհին և Reddit-ի հիմնադիրը զրուցեցին, չնայած Ալեքսիսը տանել չէր կարողանում թենիսը, իսկ Սերենան երբեք չէր լսել ախշարհի ամենահայտնի կայքերից մեկի մասին: Արդյունքում, Սերենան նրան հրավիրեց Հռոմ՝ դիտելու իր խաղը: Նա վատ խաղաց (չնայած հաղթեց), և այդ պատճառով Օհանյանին մեկ անգամ էլ հրավիրեց, այս անգամ` մեկ այլ մրցաշարի: Օհանյանը ենթադրեց, որ հրավերը քաղաքավարությունից դրդված է արել, բայց ամեն դեպքում գնաց:
Այս թեմայով կարդացեք նաև.
- She said yes. ինչպես Ալեքսիս Օհանյանը գրավեց Սերենա Ուիլիամսի սիրտը
- ՏՏ ամենահայտնի հայերը. Հռչակավոր, մեծահարուստ և անհասանելի
- Փաստեր թենիսի մասին, որոնց մասին ամաչում եք հարցնել
Փարիզում Ուիլյամսն ու Օհանյանը գնացին Էյֆելյան աշտարակ, կենդանաբանակ այգի և հրուշակագործի մոտ: Մարզուհին նկատեց, որ Օհանյանը այն մարդկանցից է, որը ճամփորդում է մեկ պայուսակոով և ծրագրեր չի կառուցում: Օհանյանը զգաց, որը Ուիլյամսի համար էլ նորություն է դա, որովհետև նա միշտ շրջապատված է եղել օգնականներով:
2016-ի աշնանն Օհանյանը հասկացավ, որ ցանկանում է ամուսնանալ Սերենայի հետ. «Ես նրա մեջ տեսա այն մարդուն, որն ինձ երջանկացնում էր»:
Նա որոշեց առաջարկություն անել Հռոմում, որտեղ նրանք ծանոթացել էին: Դրա համար նա խոսեց Սերենայի ընկերների հետ, որպեսզի վերջիններս նրան համոզեն թռչել Հռոմ:
Ուիլյամսը պատմում է, որ ինքնաթիռում ինքը հասկացավ՝ ժամանակն է. «Սերենա, դու 35 ես, դու պատրաստ ես, դա այն է, ինչ ցանկանում ես»:
Հռոմում Օհանյանը նրան տարավ հենց այն նույն սեղանի մոտ, որտեղ նրանք հանդիպեցին առաջին անգամ, ծնկի իջավ և առաջարկություն արեց:
Երբ Սերենան հասկացավ, որ հղի է, նա Օհանյանին Մելբուրն կանչեց, որտեղ պատրաստվում էր հերթական մրցաշարին`Ավստրալիայի բաց առաջնությանը: Թենիսիստուհին ասաց, թե գործն ինչումն է. նա մտածեց, որ առողջական խնդիրներ ունի: Երբ Օհանյանը տեղ հասավ, Սերենան նրան ցույց տվեց հղիության թեստի դրական պատասխանը. Ավստրալիայի Բաց առաջնությունում Ուիլյամսը հաղթեց հղի կարգավիճակով:
Հիմա նա ծրագրում է 2018-ի հունվարին` երեխայի ծնվելուց մոտ 3 ամիս հետո, վերադառնալ կորտ: Նրա բոլոր ծանոթները վստահեցնում են, որ եթե Սերենան այդպես է ասել, ուրեմն այդպես էլ կլինի: