ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Լրտեսների երեխաները․ ինչպե՞ս են ԱՄՆ-ից արտաքսված ռ

Լրտեսների երեխաները․ ինչպե՞ս են ԱՄՆ-ից արտաքսված ռուս լրտեսների երեխաները փորձում վերադառնալ տուն

2016-ի մայիսին The Guardian պարբերականը պատմել է Ալեքս և Թիմ Ֆոլիների պատմությունը․ նրանք ռուս լրտեսների երեխաներ են, ովքեր 2010-ին արտաքսվել էին ԱՄՆ-ից։ Ալեքսը և Թիմը մեծացել են Մասաչուսեթի սովորական, կանադական ընտանիքում, երբ մի հիանալի օր նրանց ծնողների հետևից եկան ՀԴԲ-ի աշխատակիցները։ Դրանից հետո դեռահասները հայտնվեցին Մոսկվայում, որտեղ երբևէ չէին եղել։ Մինչև հիմա Թիմ և Ալեքսը, անկարող լինելով ընդունել նոր հայրենիքը, պայքարել են, որպեսզի վերականգնեն իրենց կանադական քաղաքացիությունը։ 2017-ի հունիսին նրանցիվ մեկին հաջողվեց դա անել։
[caption id="" align="aligncenter" width="691"] Ձախից Թիմ Ֆոլին է, աջից՝   նրա եղբայր Ալեքս Ֆոլին․ նրանք դատարան էին եկել լսելու իրենց լրտես ծնողների՝ Դոնալդ Հիթֆիլդի և Թրեյսի Ֆոլիի դատական գործը։ 2010 թվական, 1 հուլիսի - Suzanne Kreiter / The Boston Globe / Getty Images[/caption]
7 տարի առաջ՝ 2010-ի հունիսի 27-ին, Մասաչուսեթի Քեմբրիջ քաղաքում Դոնալդ Հիթֆիլդի և Թրեյսի Ֆոլի բնակարանի դուռը թակեցին։ Ընտանիքը նոր էր վերադարձել ռեստորանից և բացում էր շամպայնի շիշը, որպեսզի նշի կարևոր իրադարձություն․ ավագ որդին՝ Թիմը դառնում էր 20 տարեկան, իսկ նրա եղբայրը՝ 16-ամյա Ալեքսը, նախօրեին վերադարձել էր Սինգապուրից, որտեղ կես տարի սովորել էր ուսանողների փոխանակման ծրագրով։ Ընտանեկան խաղաղ երեկոն խախտվեց անսպասելի այցով․ տուն ներս խուժեցին ՀԴԲ-ի գործակալները։ Երեխաների աչքի առաջ ծնողներին ձերբակալեցին և տարան, տունը կնքեցին, իսկ նրանց ուղարկեցին հյուրանոց։ Շոկի ենթարկված դեռահասներից մեկի այն հարցին, թե ի՞նչ է կատարվում, գործակալներից մեկը պատասխանեց, որ հավանաբար, ձեր ծնողները օտարերկրյա լրտեսներ են։
Անհնար էր հավատալ․ իրենց ամբողջ կյանքում Ալեքսը և Թիմը ծնողներին համարում էին տիպիկ ընտանեկան զույգ և նույնիսկ մտահոգվել են, որ ծնողներն այդքան սովորական են։ Երկու տղաներն էլ ծնվել են Կանադայում, երբ ընտանիքը տեղափոխվեց Կանադա, Թիմը 5 տարեկան էր, Ալեքսը՝ ընդամենը մեկ։ Սակայն նրանք սովորեցին իրենց  համարել կանադացիներ․տիրապետում են ֆրանսերենին և արձակուրդներին հաճախ էին գնում Կանադա՝ դահուկներով սահելու։ Ընտանիքը շատ էր ճանապարհորդում։ Հիթֆիլդը և Ֆոլին ֆինանսապես ապահովված էին․ հայրը Բոստոնում խորհրդատվական ընկերությունում էր աշխատում, մայրը՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործակալությունում։



Կարդացեք նաև.



Իրականում նրանց անվանում էին Անդրեյ Բեզրուկով և Ելենա Վավիլովա․ երկուսն էլ ծնվել են ԽՍՀՄ-ում և ԿԳԲ-ի աշխատակիցներ էին։ 1980-ականներին նրանց այլ անուններով ուղարկեցին Կանադա։ Այդ ժամանակ միասին չէին, բայց այդ պահից նրանց մոտ սսկեց նոր, համատեղ կյանք։ The Guardian-ի լրագրող Շոն Ուոքերի խոսքով, սա իր տեսակի մեջ յուրահատուկ ծրագիր էր․ միայն ռուսներն էին այլ երկրներ գործակալներ ուղարկում, ովքեր արտասահմանցու դեր էին խաղում։ Այդ ամբողջ տարիներին Բեզրուկովը և Վավիլովան լեգենդներ էին հյուսում։ Դոնալդ Հիթֆիլդի կեղծանվամբ Բեզրուկովը ավարտել է Տորոնտոյում Յորքյան համալսարանը, հետո Փարիզում ստացել է ՄԲԱ-ի որակավորում, որտեղ նրա հետ ժամանակավորապես տեղափոխվել էր ընտանիքը։ 1999-ին վերադարձան ԱՄՆ, իսկ Ռուաստանում վարչապետ դարձավ Վլադիմիր Պուտինը։
[caption id="" align="aligncenter" width="640"] ԱՄՆ, 2010թ․ հունիսի 27․ ռուս տասը լրտեսների լուսանկարներն են։ Ելենա Վավիլովան և Անդրեյ Բեզրուկովը նկարում 4-րդն են՝ վերևում և ներքևում։ US Marshals / AP / Scanpix / LETA[/caption]
Այս ամբողջ ընթացքում Հիթֆիլդը և Ֆոլին երկակի կյանքի էին վարում․ ճամփորդում էին կեղծ անձնագրերով կամ հաղորդագրություններ էին ուղարկում՝ համացանցում հրապարակելով կոդավորված պիքսելներով նկարներ։ Բացահայտվելուց հետո, Բեզրուկովը պատմեց, որ իր աշխատանքն ավելի շատ վերլուծական էր, քան սուր սյուժետային: Նրանց և 7 այլ ռուս գործակալների բացահայտեցին Ghost Stories  օպերացիայի շրջանակում։ Ենթադրաբար, ՀԴԲ-ն Հիթֆիլդին և Ֆոլիին հետևում էր տարիներով և նախընտրել էր չմիջամտել մինչև այս պահը։ Թե հատկապես ի՞նչն է բացահայտման պատճառը, առայժմ հայտնի չէ։ Ըստ մի վարկածի, նրանց մատնել է Ներքին հետախուզության ծառայության գնդապետ Ալեքսանդր Պոտեյեվը, վախենալով բացահայտումից։
2010-ի հուլիսի 8-ին Դոնալդ Հիթֆիլդը և Թրեյսի Ֆոլին դատարանում ընդունեցին, որ իրականում ռուսաստանի քաղաքացիներ են։ Նրանց և այլ գործակալների ԱՄՆ իշխանությունները փոխարինեցին 4 ռուսների հետ, ովքեր հայրենիքում դատապարտվել էին դավաճանության և զենք պահելու պատճառով։ Հաջորդ իսկ օրը Հիթֆիլդին և Ֆոլիին, ավելի ճիշտ՝ Բեզրուկովին և Վավիլովային Վենայով ուղարկեցին Մոսկվա։ Մի քանի օր անց Մոսկվա թռչեցին նաև նրանց որդիները։
Ռուսաստանում գործակալներին հերոսների պես ընդունեցին․ նախագահ Դմիտրի Մեդվեդեվը նրանց մեդալներ շնորհեց, երկրում ընտանիքի համար կազմակերպեցին էքսկուրսիա, իսկ Թիմն ու Ալեքսը հայտնաբերեցին ծնողներին, որոնց գոյության մասին անգամ չէին կարող ենթադրել։ 2010-ի դեկտեմբերի վերջին նրանց ռուսական անձնագրեր տվեցին․ այդպես դարձան Թիմոֆեյ և Ալեքսանդր Վավիլավաներ․ «Ինձ մոտ զգացողություն կար, որ ինձնից խլել են իմ անհատականությունը և փոխարինել ինչ-որ բանով, որի մասին գաղափար չունեմ», - ավելի ուշ հարցազրույցում ասել է Ալեքսանդրը, որը նախընտրեց, որպեսզի իրեն նախկինի պես Ալեքս կոչեն։ 2013-ին FX ամերիկյան հեռուստաալիքով դուրս եկավ լրտեսների մասին պատմող «Ամերիկացիները» սերիալը, որի հիմքում այդ ընտանիքի պատմությունն է։
Թիմոֆեյն ու Ալեքսանդրը այդպես էլ չկարողացան իրենց ռուս զգալ։ Թիմը ավարտեց ռուսական համալսարանը, հետո Լոնդոնում ստացավ ՄԲԱ որակավորում և Ասիայում գնաց ֆինանսիստ աշխատելու։ Ալեքսը Մոսկվայում ավարտեց Բրիտանական միջազգային դպրոցը, բայց երազում էր վերադառնալ Կանադա։ Կրթությունը շարունակելու համար դիմեց Տորոնտոյի համալսարան և նույնիսկ ստացավ ուսանողական վիզա։ Սակայն թռիչքից 4 օր առաջ կանչեցին կանադայի դեսպանատուն, որտեղ մանրամասն հարցրին ընտանիքի մասին և մերժեցին։ Ֆրանսիական և բրիտանական վիզաների մերժումից հետո նրան հաջողվեց գնալ և սովորել Եվրոպայում։ Մի քանի ամիսը մեկր վերադառնում Է Մոսկվա՝ ծնողների մոտ, բայց իրեն համարում է կանադացի և երազում է վերադառնալ Կանադա, որը կորցրել է եղբոր հետ․ «Ես կցանկանայի, որպեսզի աշխարհը չպատժի ինձ նրանց ընտրության և քայլերի համար։ Սա անարդարացի կլինի»,- ասում է Ալեքսը  The Guardian-ին տված հարցազրույցում։
Հիմա հայտնի դարձավ, որ Ալեքս Վավիլովային հաջողվեց վերականգնել կանադայի քաղաքացիությունը․ հունիսի 23-ին Կանադայի վերաքննիչ դատարանը որոշել է չեղյալ համարել 2010-ին ընդունված որոշումը։ Իշխանությունները որոշումը բողոքարկման համար 30 օր ունեն, սակայն եղբայրների փաստաբանը հուսով է, որ դատարանի որոշումը ուժի մեջ կմնա։ Թիմ Վավիլովայի գործը նույնպես Կանադայի Գերագույն դատարանում է․ «Ուզում եմ հավատալ, որ կկարողանան վերադառնալ Կանադա, որը համարում են իրենց հայրենիքը և նրանց կյանքը վերջապես կկարգավորվի», - լուրը մեկնաբանել է Թիմ և Ալեքս Վավիլովաների ներկայացուցիչը։

MEDUZA


 

Տարածել