Գլխավոր Հոդվածներ

[Meduza] Սոց․ցանցերի այլընտրանքը․ ինչպե՞ս են Իրանո

[Meduza] Սոց․ցանցերի այլընտրանքը․ ինչպե՞ս են Իրանում փորձում պայքարել Telegram-ի դեմ

Ռոսկոմնադզորը (Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը) Telegram ծառայությունից պահանջում է  ենթարկվել ռուսական օրենքներին, իսկ ընկերության ղեկավար Պավել Դուրովը հրաժարվում է, Ռոսկոմնադզորը սպառնում է արգելափակմամբ։ Այս ամենի միջով Telegram-ն արդեն անցել է Իրանում, որտեղ մեսենջերը 6 անգամ ավելի հայտնի է, քան Ռուսաստանում։ Newmag-ը ներկայացնում է, թե ինչպես են իրականան իշխանությունները մեսենջերի միջոցով փորձում ղեկավարել տեղեկատվության տարածումը։
Telegram-ն Իրանում միակ գլխավոր ԶԼՄ-ներից է
Իրանում Telegram-ն ամենահայտնի մեսենջերն է․ 2017-ի ապրիլ ամսվա տվյալով, դրա լսարանը ամսական կազմել է 40 միլիոն մարդ (Իրանի բնակչությնա թիվը մոտ 80 միլիոն է)։ Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանում 2017-ի սկզբին ակտիվ օգտատերերի թիվը կազմել է մինչև 6 միլիոն։ Telegram-ն Իրանում պարզապես հաղորդակցության միջոց չէ, այն նաև մեդիա միջոց է․ ամենահայտնի ալիքներին բաժանորդագրված են 100 հազար ընթերցողներ։ 2016 թվականի հունիսին մեսենջերինն էր ինտերնետ-հոսքի 40 տոկոսը։ Միջին իրանցին Տելեգրամի վրա ավելի շատ ժամանակ է ծախսում՝ օրը երկու ժամ, քան պետական հեռուստաալիքներ դիտելու վրա։ Տելեգրամում մարդիկ հիմնականում զվարճանում են, բայց ոչ միայն․ մեսենջերը նորությունների կարևոր աղբյուր և հարթակ է, որտեղ մարդիկ կարող են քննարկել և քննադատել իշխանություններին։ Տելեգրամի հայտնիության գլխավոր պատճառը պարզ է․ աշխարհի խոշորագույն սոց․ցանցերը (այդ թվում Twitter-ը և Facebook-ը) Իրանում արեգլափակված են։
Տելեգրամը նույնպես արգելափակեցին, բայց հետո իշխանություններն ընտրեցին այլ ռազմավարություն
2015-ի աշնանը Իրանի իշխանություններն արգելափակեցին Տելեգրամը։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընկերության ղեկավարությունը հրաժարվեց սահմանափակել «անբարոյական բովանդակության» հասանելությունը։ Մեկ շաբաթ անց արգելափակումը հանեցին, բայց իրանցի պատագամվորները պահանջեցին, որպեսզի ընկերությունը իր սերվերները տեղափոխի իրենց երկիր, բայց համաձայնության չեկան և ամեն ինչ շարունակվեց նախկինի պես։
Հիմա իշխանություններն առանձնապես չեն փորձում ազդել Տելեգրամի ղեկավարության վրա։ Հիմա նրանք փորձում են ղեկավարել մեսենջերի օգտատերերին։ 2016 թվականին իշխանությունները կարգուկանոն հաստատեցին 5 հազար և ավելի բաժանորդագրություն ունեցող ալիքները պարտավոր են անցնել կառավարական գրանցում․ պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տան հասցեն և անձնական համարը։ Դրանից հետո կարող էին ստանալ ալիքը կառավարելու հնարավորությունը։ Բացի այդ, նրանք պարտավոր են միանալ բոտին, որը, իրավապաշտպանների խոսքով, թույլ է տալիս հետևել ալիքի բովանդակությանը։ Պաշտոնապես այդ բոտը անհրաժեշտ է միայն գրանցման ժամանակ՝ տեղեկատվության ստուգման համար։
 



Ինտերնետի մասին այլ հրապարակումներ ևս․



Իրանական իշխանությունները արգելափակում են ալիքները, և հնարավոր է, կարդում են օգտատերերի նամակագրությունները
2017-ին իրանական իշխանությունները հայտարարեցին, որ արգելափակել են 16-ից 20 հազար տելեգրամ-ալիք և 173 հազար անօրեն բովանդակություն։ Արգելափակումների պատճառով Պավել Դուրովին մեղադրեցին տոտալիտար ռեժիմի հետ գործակցության համար, բայց նա հերքեց այդ ամենը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր օգտատեր կարող է բողոքել անօրեն բովանդակության կամ հեղինակային իրավունքների խախտման համար։ Մեսենջերի վարչակազմը հաշվի է առնում նման բողոքները և յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ որոշում է ընդունում․ օրինակ պոռնո-ալիքները և «Իսլամական պետություն» խմբավորման ալիքներն անհապաղ արգելափակվում են։
Հնարավոր է, որ իրանի կիբերոստիկանությունը կարող է կարդալ օգտատերերի նամակագրությունը։  Երկրի բնակիչները Տելեգրամում գրանցված են մեկանգամյա օգտագործման կոդերով, որոնք նրանց են ուղարկվում կարճ հաղորդագրությամբ։ Իշխանությունները երկրում կառավարում են հեռահաղորդակցության բոլոր միջոցները։ Այնպես որ, տեսականորեն նրանք կարող են նույնպես ստանալ ծածկագրերով նամակները։  Նման պատմությունը պատահեց և Ռուսաստանում՝ կորուպցիայի դեմ պայքարի ֆոնդի աշխատակիցների հետ։ Իշխանությունների միջամտության փորձը կարող է կանխվել, եթե օգտատերերը սահմանեն իսկության հաստատման երկակի գործոներ և օգտվեն «գաղտի չատերից», սակայն այդ հնարավորություններից քչերն են օգտվում։
2017-ի ապրիլին Տելեգրամը գործարկեց ձայնային կապի ծառայությունը, բայց Իրանում այն անմիջապես արգելափակեցին։  Իրանի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարը նախագահի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կապի այդ տեսակն անհնար է ղեկավարել։
Իրանում Տելեգրամով խոսելու համար կարելի է բանտ նստել
2016-ի դեկտեմբերին Իրանի կիբերոստիկանության ղեկավարն ասաց, որ կիբերհանցագործությունների 2/3-ը Տելեգրամում է կատարվում։ 2017-ի մարտին` քաղաքական հեղափոխություններին նվիրված 12 տելեգրամ-ալիքների ղեկավարների ձերբակալեցին։ Մինչև հիմա նրանց մեղադրանք չեն ներկայացրել։ Հունիսի 21-ին ձերբակալվածներից 6-ը հացադուլ են հայտարարել։
 

MEDUZA

Տարածել