BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թե ինչպե՞ս 15 ամիս հրաժարվեցի սուրճից ու ալկոհոլից

Թե ինչպե՞ս 15 ամիս հրաժարվեցի սուրճից ու ալկոհոլից և ի՞նչ ստացվեց արդյունքում

Տոբիասը՝ «Semplice»-ի` նորեկ դիազայներների ինտերնետային հարթակի հիմնադիրներից մեկն է: Մի օր որոշում է հերթական փորձն անել. 15 ամսում հրաժարվել է սուրճից և ալկոհոլից :
«Ուղիղ 15 ամիս ես չեմ խմել սուրճ ու ալկոհոլ: Facebook և  Twitter սոցկայքերի ընկերներս խնդրում էին կիսվել տպավորություններով ու փորձով: Ես, իսկապես, նկատեցի ալկոհոլից և սուրճից հրաժարվելու դրական անդրադարձն ինձ վրա, որոնց մասին կցանկանայի կիսվել»:


  • Ամեն ամիս խնայում եմ 1000 դոլար


Երկրորդ ամսվա վերջում նկատեցի, որ 1000 դոլար հավելյալ գումար ունեմ: Կլորիկ գումար է, այնպես չէ՞: Ամեն օր քիչ-քիչ ծախսելով` չէի նկատում, որ այն իրականում զգալի թիվ է կազմում: Ես ապրում եմ Նյու Յորքում: Ստացվում է ` ամսական 1000 դոլար ծախսելով ` ես օրական ծախսում եմ 33 դոլար: 2-3 կոկտեյլ` յուրաքանչյուրը 10 դոլար, մի քանի շիշ գինի և 1000 դոլարն այլևս չկա:
Կարծում եք` ես հարբեցո՞ղ եմ: Հավատացե′ք` երեկոյան 1-2 կոկտեյլ խմելը նորմալ երևույթ է Նյու Յորքում: Եվ քանի որ դուրս էի գալիս խմելու որևէ վայրում, ապա խմիչքին ավելանում էր նաև ուտելիք, քանի որ առանց ուտելիքի պարզապես խմել չի լինում: Աչքդ էլ չես հասցնում թարթել, արդեն 1000 դոլարը չկա:


Ինչպե՞ս ճիշտ վերադառնալ աշխատանքի դեկրետից հետո






  • Ավելի քիչ ժամանակ եմ վատնում դատարկաբանությունների վրա


Շատ շուտ ես նկատեցի, որ առանց ալկոհոլ դիետան ինձ սկսեց զերծ պահել մի շարք հասարակական փոխազդեցություններից:

  1. Պարզապես ցանկություն չկա որևէ տեղ գնալու: Չափազանց ձանձրալի է նորից ու նորից բացատրել, թե ինչու՞ չեմ խմում:

  2. Երբ ծանոթներս ինձ հրավիրում են խմելու, ես հրաժարվում եմ, քանի որ ցանկություն չկա լսելու ոչ սթափ մարդկանց դատարկաբանությունները:

  3. Եթե նույնիսկ համաձայնում եմ գնալ, ապա կարողանում եմ այնտեղ մնալ առավելագույնս 1 ժամ:

  4. Ալկոհոլից հրաժարվելուց հետո հրաժարվեցի նաև ակումբներ հաճախելուց: Նկատելի է, որ այն ամենը, ինչ կապված է ալկոհոլի հետ վերանում է իմ կյանքից: Օրինակ, հասկացա, որ ունեի շատ ընկերներ, որոնց հետ կարելի էր միայն խմել:



  • Սկսեցի ավելի լավ քնել


Ալկոհոլից հրաժարվելն ինձ մոտ կտրուկ բարձրացրեց քնի որակը: Հիմա ավելի լավ եմ քնում և ավելի շատ էներգիայով լի եմ արթնանում:

  • Չկա սուրճ, չկա նաև խուճապ և սթրես


Միանշանակ չէ, որ իմ անձնական զգացողությունները կարող են բնորոշ լինել նաև ուրիշներին: Զգացողույթւոնները շատ անհատական են: Սուրճը ավելորդ անհանգստություն և մարսողական համակարգի խնդիրներ էր առաջացրել ինձ մոտ: Երբ կոֆեինը դուրս եկավ իմ օրակարգից, ավելի հանդարտ դարձա: Սուրճը փոխարինել եմ թեյով. ձմռանը տաք թեյ, իսկ ամռանը` սառը:
Ես գոհ եմ իմ որոշումից և չեմ պատրաստվում նորից օգտագործել սուրճ և ալկոհոլ: Սա չի նշանակում, որ նույնը պետք է անեք նաև Դուք; Եթե Ձեզ ամեն-ինչ դուր է գալիս և Դուք երջանիկ եք, ապա ոչինչ պետք չէ փոխել: Ես իմ սովորություններից հրաժարվեցի միայն հետաքրքրությունից ելնելով՝ սակայն ինձ դուր է գալիս իմ նոր ապրելակերպը:

Տարածել