Աշխատանքից հեռացվելը ավելի դաժան է, քան ամուսնալուծությունը

Աշխատանքից հեռացվելը ավելի դաժան է, քան ամուսնալուծությունը

Աշխատանքից ազատվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. փորձագետները նշում են, որ հոգեբանական այդ հարվածն ավելի կործանարար է բաժանումից:

Ըստ Bloomberg-ի հետազոտության` աշխատանքից հեռացված անձինք այլևս չեն վերականգնել իրենց բարեկեցության նախկին մակարդակը: Այս դեպքում բարեկեցությունը նշանակում է լավ հոգեկան վիճակ, ինքնագնահատական, կյանքի հանդեպ լավատեսություն և բավարարվածություն:

«Աշխանքի կորուստը կարող է այնքան ուժեղ հարվածել, որից հետո մարդկ կարող է կորցնել կյանքի հանդեպ հետաքրքրությունը և դա ավելի ցավոտ է, քան բաժանությունը», – գրել է Bloomberg-ի լրագրող Քրիս Ստոկել-Ուոքերը:

Աշխատանքից հեռացվելիս մարդիկ մի քանի տարի շարունակ ավելի ու ավելի դժբախտ են զգում իրենց: «Նման դեպքում միակ փրկությունը կարող է լինել նոր, կայուն աշխատանք գտնելը, որը կարող է մեղմել ցնցումը», – նշվում է հետազոտության մեջ:



Իսկ ի ՞ նչ է կատարվում այրիների հետ: «Երբ մարդը կորցնում է իր կողակցին, բարեկեցության մակարդակը կտրուկ իջնում է, հետո աստիճանաբար վերականգնվում է: Սակայն աշխատանքի կորստի դեպքում նման միտում չի նկատվում», – կարծում է What Works Center for Wellbeing կենտրոնի ներկայացուցիչ Տրիցիա Կուրմին:

Փորձագետները պարզել են, որ կնոջ մահից հետո բրիտանացի տղամարդկանց բարեկեցությունը կնոջ մահից 2 տարի հետո է վերականգնվում, իսկ բաժանության դեպքում` 4 տարի հետո:  Սակայն, եթե բրիտանացին կորցնում է աշխատանքը իր վիճակը անընդմեջ վատանում է 4 և ավելի տարիների ընթացքում: Ընդ որում տղամարդկանց դեպքում աշխատանքի կորուստն ավելի ցավալի է, քան կանանց:

«21-րդ դարում գիտակցված կյանքը ենթադրում է աշխատանք, ներդրում հասարակության զարգացման գործում, նաև աշխատող մարդու կարգավիճակ ու պաշտոն», – նշում է Bloomberg-ը:

Գրել կարծիք