Ինչո՞վ առանձնացավ US Open-2017-ը. 5 հետաքրքիր փաստ ավարտված մրցաշարի մասին
1981 թվականից հետո առաջին անգամ US Open-ի կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի 4 մասնակիցներն էլ ամերիկացիներ էին. Վինուս Ուիլյամս, Կոկո Վայնդեվեյ, Մեդիսոն Քիզ, Սլոան Ստեֆենս:
14 տարվա դադարից հետո կանանց և տղամարդկանց աշխարհի առաջին ռակետները նույն երկրից են: WTA-ի նոր առաջատարը Գարբինյե Մուգուրուսան է, ATP-ի առաջատարը` Ռաֆայել Նադալը: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ վարկանիշային աղյուսակները գլխավորեցին թենիսիստներ Իսպանիայից:
[caption id="" align="aligncenter" width="733"]
Ռաֆայել Նադալ[/caption]
Սպորտի մասին կարդացեք նաև.
- Լրագրողներին դարձյալ «ճզմեցին». ինչպե՞ս պետք է կազմակերպել չեմպիոնների դիմավորումը
- Վարչապետի 1122 տարվա աշխատավարձ, 64 հատ Bugatti Chiron. Էլ ի՞նչ կարելի է գնել ֆուտբոլիստ Մբապեի տրանսֆերային արժեքով
- Նամակ-ապտակ` թիմից հեռացած խաղընկերոջը
Կանանց մենախաղի եզրափակիչ դուրս եկած Մեդիսոն Քիզն ու Սլոան Ստեֆենսն առաջին անգամ էին մասնակցում Մեծ Սաղավարի մրցաշարի եզրափակիչի: 24-ամյա Ստեֆենսը մեյջորի տիտղոս նվաճեց առաջին անգամ: Անցած ամառ կրնկի կոտրվածք ստացած և այս հունվարին վիրահատված Ստեֆենսը 5 շաբաթում դասակարգման 934-րդ տեղից բարձրացավ 17-րդ տեղ:
[caption id="" align="aligncenter" width="770"]
Սլոան Ստեֆենս[/caption]Քառորդ եզրափակիչում հաղթելուց հետո Սլոան Ստեֆենսը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Նա ասուլիսի ժամանակ ճանճի պատճառով ընկել է աթոռից:
??@SloaneStephens
vs.
?MONSTER DRAGON BUG
Exhibition Bout at the 2017 #USOpen
Watch their first fight below.
Who ya got? #SloaneVsBug2017?? pic.twitter.com/5AncoEvCaW
— Tennis Channel (@TennisChannel) September 6, 2017
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը