The New York Times-ը զգուշացնում է՝ ԱՄՆ-ը խստացրել է վիզայի կանոնները

The New York Times-ը զգուշացնում է՝ ԱՄՆ-ը խստացրել է վիզայի կանոնները

ԱՄՆ-ը խստացրել է վիզա տրամադրելու կանոնները: Նոր կարգը պարտավորեցնում է ԱՄՆ մուտք գործելուց հետո 3 ամսվա ընթացքում պահպանել վիզայում գրանցած նպատակը:

 Նախկինում այս կարգը վերաբերում էր միայն առաջին ամսվան: Եթե երեք ամսվա ընթացքում պարզվի, որ փոխել եք այցի նպատակը, օրինակ՝ որոշել եք աշխատել, ամուսնանալ կամ սովորելու համար հայտ եք ներկայացրել, ապա ձեր գործողությունները կորակվեն որպես ԱՄՆ կառավարությանը խափելու փորձ և կարգի խախտում: Պատասխան քայլը կլինի այն, որ երկրորդ անգամ չեն թույլատրի երկիր մուտք գործել, անգամ կարող են դեպորտ անել:

Այս կարգի մասին տեղեկացված են ԱՄՆ դիվանագիտական բոլոր կառույցները: Հրամանը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը:


Կարդացեք նաև.


Ըստ The New York Times-ի, վիզայի տրամադրման նոր կարգով Թրամփը փորձում է վերահսկել միգրացիոն հոսքը: Փաստաբանները զգուշացնում են՝ եթե Միացյալ Նահանգներ գնաք ճանապարհորդելու, հանկարծ սիրահարվեք, ամուսնանաք ու գրին քարտի հայտ ներկայացնեք, ապա, ըստ նոր կարգի, ձեզ հաստատ կմերժեն:

2017-ի սկզբին, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, Թրամփը հրահանգեց արգելել մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ, սակայն ԱՄՆ դատարանը չեղարկեց նախագահի հրամանը: Հունիսի սկզբին հայտարարվեց՝ ԱՄՆ վիզա տրամադրելու ժամանակ դեսպանատունն իրավասու է պահանջել սոցցանցերի տվյալներ:

Ըստ վիճակագրության, 2016-ին տրամադրվել է ավելի քան 10 մլն. ԱՄՆ մուտքի վիզա: Նոր կարգը ենթադրում է թվի կտրուկ նվազում:

THE NEW YORK TIMES

Գրել կարծիք