Օգնու՞մ են էլեկտրոնային ծխախոտները ազատվել ծխելու վնասակար սովորությունից. նոր հետազոտություն

Օգնու՞մ են էլեկտրոնային ծխախոտները ազատվել ծխելու վնասակար սովորությունից. նոր հետազոտություն

Դեռևս պարզ չէ՝ օգնու՞մ են վեյպերը թողնել ծխելը, թե ոչ․ նոր հետազոտություն է անցկացվել և պարզվել են որոշ մանրամասներ

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտի միջոցով ծխելը թողնելու համար պետք է հաճախ օգտագործել վեյպ: Գիտնականները 24 հազար մարդու տվյալներ են հավաքել, ովքեր մասնակցել են ծխելու վերաբերյալ հետազոտությանը: 

Հետազոտության նպատակն էր պարզել, թե վեյպերի օգտագործումը ինչպես է օգնում 3 ամիս դիմանալ և չծխել սովորական ծխախոտ: Հենց առաջին երեք ամիսներն են ամենաբարդը, երբ մարդը հրաժարվում է ավանդական ծխախոտից:

Պարզվել է՝ ովքեր վեյպ են օգտագործել 20 օր և ավելի, կարողացել են 3 ամիս դիմանալ առանց և չծխել սովորական ծխախոտ: Համեմատելու համար ասենք, որ նրանք, ովքեր վեյպ են օգտագործել 5-20 օր տարում, միայն 60 տոկոսն է կարողացել երեք ամիս դիմանալ առանց սովորական ծխախոտի: Նրանք, ովքեր ամեն օր են վեյպ օգտագործել, սովորական ծխախոտից ընդհանրապես հրաժարվել են: Նրանք, ովքեր հազվադեպ են օգտագործել վեյպ, արդյունքի հասել են միայն 6 տոկոսը:

Վեյպերն օգնում են հրաժարվել սովորական ծխախոտ օգտագործելուց, բայց սկզբի համար նախ պետք է դրանք օգտագործել: Անիմաստ է գնել էլեկտրոնային սարքը և ամիսը մի քանի անգամ այն օգտագործել: Սա նույնիսկ որևէ արդյունք չի տա:

Նյու-Յորքում Մաունտ-Սինայ բժկակական դպրոցի պրոֆեսոր, թոքաբան Լուիս Դե Պալոն անհանգստացնում է, որ էլեկտրոնային ծխախոտները չափից շատ են հավանում ծխողները. «Մարդիկ կախվածության մեջ չեն ընկնում նիկոտինի օգտագործման այլ տարբերակներից, որովհետև հետաքրքիր չէ: Ծամոնները համեղ չեն, սփրեյը քթի համար այրող է, սպեղանին գրգռում է մաշկը: Եվ այս մեթոդներից ոչ մեկը հոգեբանորեն չի բավարարում, որովհետև թույլ չի տալիս ձեռքում պահել և քաշել: Էլեկտրոնային ծխախոտներից հեշտ է կախվածության մեջ ընկնել, օգտագործմամբ պարզ են և հետաքրքիր»:


Կարդացեք նաև․


 

Բայց այս հետազոտությունը ցույց չի տալիս, թե հետո ինչպես հրաժարվել էլեկտրոնային ծխախոտներից

«Չենք ասում, որ էլեկտրոնային ծխախոտները պետք է խորհուրդ տալ նրանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը: Սակայն, եթե այլ մեթոդները չեն օգնում, կարելի է փորձել վեյպերով»,- ընդգծում է Լեվին:

Պետք է հաշվի առնել, որ գոլորշին նույնպես պարունակում է վտանգավոր տարրեր և նույնիսկ ծանր մետաղ: Դեռևս ամբողջությամբ պարզված չէ դրանց վնասակարարության աստիճանը: Հնարավոր է, որ բացահայտվեն էլեկտրոնային ծխախոտի այնպիսի հետևանքներ, որոնց մասին դեռ չենք էլ պատկերացնում: Բացի այդ, եթե մարդը երբեք չի ծխել և սկսել է վեյպ օգտագործել, նա կախվածություն չի կարող ունենալ:

LIFEHACKER

Գրել կարծիք