ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Նա դա նորից կանի․ Ինչպե՞ս է Գերմանիան պայքարում կա

Նա դա նորից կանի․ Ինչպե՞ս է Գերմանիան պայքարում կանանց դեմ կարտարվող բռնության դեմ (մաս 2)

Շարիտե կլինիկայում անվտանգության կանոններն ավելի խիստ էին, քան օրինակ, Արտաքին գործերի նախարարությունում կամ մեկ էլ պետական հաստատությունում: Նույնիսկ զուգարան գնալու համար, եթե դու կլինիկայի աշխատակից չես, կարող ես գնալ միայն ուղեկցողի հետ:
Անձնական ոչ մի տվյալ, ոչ մի կնոջ կամ բռնության ենթարկված երեխայի ոչ ոք երբեք չի տեսնի: Չնայած, կենտրոնում ամեն ինչ հուշում է, որ այստեղ հաճախ են լինում կանայք, երեխաներ: Բռնության զոհերը այստեղ կարող են ստանալ հոգեբանական, բժշկական ու նույնիսկ իրավաբանական խորհրդատվություն:
Այստեղ ամեն մի բռնության ենթարկված կին կարող է հետազոտվել, բոլոր ապացույցները պահվում են մոտ կես տարի, փաստաթղթերը` 10 տարի, սա նրա համար, որ եթե հանկարծ, կինը որոշի մի օր դիմել ոստիկանություն, փաստերն ու ապացույցները լինեն: Բժիշկներն ունեն նաև վիճակագրություն, թե հատկապես, ինչ վնասվածքներ են կանայք ստանում.


  • Կոտրվածք

  • Թմբկաթաղանթի պատռվածք(ուժեղ հարվածքից է առաջանում)

  • Կողերի կոտրվածք

  • Ողնաշարի վնասվածք

  • Ներքին վնասվածքներ

  • Այտոսկրի կոտրվածք


Մասնագետները ցույց տվեցին նաև այն գործիքները, որոնք պետք են գալիս բռնության ենթարկված կնոջը հետազոտելու ու ապացույցները պահելու համար.
Ֆոտո
  • Համակարգիչ

  • Քանոն


  • Հետաքրքիրն այն է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեկ անգամ եղած բռնությունը կրկնվում է 81 տոկոս դեպքերում: Բռնության հիմնական ձևերն են.

    • Բռունցքով հարվածները

    • Բութ գործիքներով հարվածքները

    • Դանակով

    • Այրվածքներով




    Կարդացեք նաև․



    Եվս մեկ վիճակագրություն էլ ցույց է տալիս, որ ամեն մի կնոջ բռնության ու նվաստացման մեջ ապրելուց հետո պետք է ամենաքիչը 6-7 տարի, որպեսզի նա կարողանա այդ հարաբերություններից վերջնականորեն ազատվել` հոգեբանորեն, ֆիզիկապես, ֆինանսապես: Հատկապես, դա դժվարանում է, երբ զույգերն ունեն երեխա: Ավելին, մոտավորապես, յոթ անգամ կանայք բռնարար տղամարդուն լքելուց հետո դեռ վերադառնում են` հավատալով, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի: Այս թեմայով զրուցեցի գերմանացի լրագրող, գրող Զիմոնա Շմոլակի հետ: Նա իր երեսունամյա գրական ու լրագրողական փորձից հետո գրել է իր առաջին գիրքը: Լրագրողն ուսումնասիրում է կանանց նկատմամբ բռնությունները, հաճախ անդրադառնում այդ թեմաներին: Տարիների փորձը, կանանց ու տղամարդկանց հետ շփումը նրան հանգեցրին մեկ մտքի` «Նա դա նորից կանի». Այսպես է կոչվում լրագրողի`ընտանեկան ու զուգընկերների բռնության մասին գիրքը:  

    Տարածել