ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Այս 3 քայլերը կօգնեն հասկանալ` ինչ եք ակնկալում ամ

Այս 3 քայլերը կօգնեն հասկանալ` ինչ եք ակնկալում ամուսնությունից

1. Մտածեք ձեր նպատակների ու կարիքների մասին


Կարելի է դասակարգել պահանջներն ու կարիքները 3 խմբի


  1. Պահանջներ, որոնք կարելի է բավարարել միայն զուգընկերոջ օգնությամբ:

  2. Պահանջներ, որոնք կարելի է բավարարել զուգընկերոջ կամ մտերիմ այլ մարդու հետ (ընկեր, բարեկամ):

  3. Պահանջներ, որոնք կարելի է բավարարել զուգընկերոջ, մտերիմի օգնությամբ կամ էլ ինքնուրույն:


Մեկի համար պահանջները կամ նպատակները, որոնք իրականանում են ամուսնության միջոցով, կարող են ներառել երեխաների համատեղ դաստիարակություն, ընտանիքում հոգեբանական ջերմ մթնոլորտ, սեքսուալ առողջ կյանք: Այս կատեգորիաներին կարող են դասվել այնպիսի նպատակներ, ինչպիսիք են դժվար իրավիճակներում էմոցիոնալ աջակցությունը, ուրախ պահերի համատեղ ապրումները, քաղաքականության քննարկումն ու մշակութային միջոցառումների այցելությունը: 
Սեփական նպատակները հստակեցնելու համար կարելի է առանձնացնել կյանքի տարբեր ոլորտներ` մարդկանց հետ հարաբերություններ, աշխատանք, ֆինանսներ, հանգիստ, հոգևոր կյանք, քաղաքացիական դիրքորոշում, երեխաների դաստիարակություն:

2. Գնահատեք ձեր ունեցած ռեսուրսներն ու հմտությունները


Մտածեք` որ ոլորտներում է ձեր ամուսնությունը կաղում պահանջների ու նպատակների իրականացման հարցում: Փորձեք հասկանալ` այդ ոլորտում մեկ այլ մտերիմի կամ ըտնկերոջ հետ այդ պահանջները կբավարարվեն, թե ոչ: Օրինակ` եթե նկատում եք, որ օֆիսային առօրյայի քննարկումը ձանձրացնում կամ նյարդայնացնում է ձեր զուգընկերոջը, փորձեք այդ տեղեկությունը կիսել Ձեր գործընկերներից մեկի հետ: Կամ, եթե նկատում եք, որ ձեր չափազանց հոգատար վերաբերմունքը խեղդում է ձեր զուգընկերոջ ազատությունը, ձեր օգտակարությունն ուղղեք մեկ ուրիշին աջակցելուն կամ խնամելուն:



Կարդացեք նաև․




Քիչ հավանական է, որ մեկ մարդը կարող է ունենալ ձեր պահանջները բավարարելու ունակությունների օպտիմալ քանակությամբ հմտություններ:
Բացի այդ, զուգընկերը չի կարող անընդհատ Ձեր կողքին լինել: Նա կարող է մեկնել գործուղման, հիվանդանալ, շատ զբաղված լինել: Այդ պատճառով կարևոր է կարողանալ ամեն հարցում կախման մեջ չլինել զուգընկերոջից:

3․ Ձեր պահանջներն իրականացնելու ծրագիր մշակեք:


Սկզբում գնահատեք որքանով են Ձեր կամ Ձեր գործընկերոջ ջանքերն արդարացնում սպասելիքներն ու բավարարում այս կամ այն պահանջները: Եթե գործադրած ջանքերն արդարացված են, ապա շարունակեք, ջանք ու եռանդ մի խնայեք:
Եթե հասկանում եք, որ նպատակին հասնելու համար չափազանց շատ էներգիա ու ջանք եք թափում, ապա փորձեք վերանայել ծրագիրը: Փորձեք աշխատել ինքներդ ձեր վրա. Խուսափեք անտեղի կոնֆլիկտից, գրագետ արտահայտեք ձեր զայրույթը:
Գնահատելով ձեր պահանջներից յուրաքանչյուրը, որը ցանկանում եք բավարարել ամուսնության միջոցով, կկարողանաք օգտվել Ձեր և ձեր զուգընկերոջ ուժեղ կողմերից: Իմանալով Ձեր զուգընկերոջ, Ձեր և մտերիմների ուժեղ կողմերը ավելի հեշտ կլինի բավարարել պահանջներն ու իրականացնել նպատակները։

Տարածել