[մոնոլոգ] Յուրի Բախշյան. իմ կնոջ հետ մենք համախոհներ ենք քաղաքականության մեջ

[մոնոլոգ] Յուրի Բախշյան. իմ կնոջ հետ մենք համախոհներ ենք քաղաքականության մեջ

Հասարակական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի ծննդյան 70-ամյակի առիթով newmag-ը գրի է առել նրա մոնոլոգը` քաղաքական մշակույթի, ընտանիքի ու կանանց մասին:

Անկեղծություն

Քաղաքականությամբ զբաղվող անձինք տարբեր կերպ են ընկալում անկեղծությունը, հարաբերական է այդ անկեղծությունը:

Ազատություն և անկախություն

Ազատության գաղափարը ես եվրոպական չեմ համարում, անկախությանը՝ նույնպես: Որովհետև մենք միշտ սիրել ենք անկախ լինել և մեր ազատությունը մենք ձեռք ենք բերել Հայկ նահապետից, երբ նա տապալեց Բելին: Բայց անշուշտ մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ ինֆորմացիան շատ արագ է տարածվում, ինֆորմացիայի տարածման արագությունն այսօր մոտենում է լույսի արագությանը, որովհետև աշխարհի մի ծայրում տեղի ունեցող պրոցեսներին մենք կարող ենք այդ արագությամբ էլ տեղյակ լինել: Եվ այլ մշակութային ազդեցություններ, այլ քաղաքակրթության ազդեցություններ մեր միջավայրի վրա զգում ենք: Ես կարծում եմ, որ կնոջ ներկայությունը և կնոջ ազդեցությունը այս պրոցեսներին շատ էական է: Շատ էական է հավասարակշռելու առումով և իր ունեցած ազդեցությամբ այս գործընթացներին ուղղություն հաղորդելու առումով:

Հարմոնիա

Բնության մեջ այն համակարգերն են կայուն, որոնց մեջ հարմոնիան լիարժեք է դրսևորվում: Այ եթե սիմֆոնիայից խոսենք, եթե հարմոնիան գտած է, ապա  ժամանակի առումով ավելի մեծ գործ է ստացվում: Կամ որևէ այլ ոլորտում, դա կլինի սպորտ կամ մեկ այլ բան, երբ գտած է հարմոնիան, այսինքն տարբեր տարրերի միևնույն ուժով հանդես գալու և համակշռելու և մեկը մյուսին լրացնելու առումով, ուրեմն դա ստացված է: Կարծես թե բնության մեջ այդ հարմոնիան կա, զույգության պահպանման առումով՝ կին-տղամարդ: Կենդանական աշխարհում կա, անօրգանական աշխարհում կա՝ բացասական լիցքեր, դրական լիցքեր: Այդ հավասարակշռությունը կա: Բայց քաղաքականության մեջ այդ հարմոնիայի դրսևորումն այն էր, որ ուժեղ կին անձնավորությունները զանգվածային առումով շատ չլինեն: Շատ Թետչերներ չլինեն, շատ Մադոննաներ չլինեն, շատ Օլիմպիաներ չլինեն: Քաղականության մեջ հարմոնիան, իմ պատկերացմամբ, որ ուժեղ լիդեր կանայք լինեն քիչ, ուժեղ լիդեր տղամարդիկ լինեն շատ: Եթե թվաբանության առումով այդպես չլինի, դա կլինի հարմոնիայի խախտում: Սա իմ պատկերացումն է: Սխալ կարծիք է, թե կինը և քաղաքականությունը անհամատեղելի են, բայց պետք է շատ չլինեն:

Տղամարդիկ և կանայք

Տղամարդիկ և կանայք մասնակցություն ունեն այսօր պառլամենտում օրենքների ստեղծման աշխատանքներին: Եթե վերցնենք հենց նույն թվային մասնակցությունը պառլամենտում նույն հաջողությամբ չեն այդ գործը կատարում:

Քաղաքական և անձնական կյանք

Տանն ըմբռնումով են մոտենում օրակարգիս և աշխատանքիս: Իմ փոքր աղջիկը՝ Գայանեն, դպրոցական է: Նա մեզ ստիպում է, որ որոշակի ժամանակ ընտանիքով լինենք և դուրս գանք բնակարանից, միասին լինենք դրսում: Եվ հաջողվում է իրեն: Կնոջս հետ համախոհներ ենք: Իմ կինը մանկավարժ է, միասին սովորել ենք: Համախոհներ ենք: Շատ ազատատենչ, շատ անկախական իր բնավորությամբ, և մենք իրոք համախոհներ ենք քաղաքականության մեջ:


Անահիտ Բախշյան.


Բարքեր

Ասում են իբր բարքերը ստեղծում են կանայք: Ես կարծում եմ և տղամարդիկ և կանայք են այդ բարքերի տերը և պատասխանատվությունը թողնել միայն կանանց ուսերին, իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէ: Միակողմանի չի ստացվում ոչինչ, որովհետև կա հարաբերություն, իսկ հարաբերությունների մեջ մենահարաբերություններ չեն լինում: Առնվազն երկու կողմ կա: Եթե դրանք տհաճ բարքեր են, պատասխանատվության ծանրությունը երկուսի վրա է, եթե հաճելի են, էլի երկուսի վրա են:

Ջենթլմենը քաղաքականությունում

Մի փոքր բարդ է: Ավելի ճիշտ, մարդուց է կախված: Հաճախ բուռն դրսևորումների ընթացքում այդ ձողը, որը մենք միջին ձող ենք պատկերացնում, հաճախ իջնում է: Բայց դա փորձից է գալիս: Մենք քաղաքականության շատ մեծ փորձ չունենք: Այսպիսի հասկացություն կա, երբ մեր գիտելիքները կհասնեն կրիտիկական ինչ որ զանգվածի, գուցե դրանից հետո մեր վարվելաձևն ավելի ադեկվատ կլինի մեր գիտելիքների պաշարին:

Կին պատգամավորներ

Նրանց ներկայությունն ազդում է ԱԺ-ի մթնոլորտի վրա: Ես կուզենայի, որ հաջորդ պառլամենտում ավելի շատ թվով կին պատգամավորներ ներգրավված լինեն: Թեև նրանք քիչ են մոտենում խոսափողին, բայց  կարող եմ ասել, որ դա տղամարդկանց մեղքն է: Մենք մեր զգացմունքերը շատ ենք ներդնում մեր ելույթներում, մեր հարցադրումներում, և այդ կանանց մասն ենք վերցրել, կանանց գործն ենք անում: Երևի թե զգացմունքային մասը պիտի թողնենք կանանց վրա: Այ սա ես համարում եմ ոչ դրական տեղաշարժ:

Ապրել արտասահմանում

Աստված ամեն տեսակին ստեղծելուց, կամ հայի տեսակին ստեղծելուց ասել է՝ ձեր տարածքը սա է: Այս տարածքում դուք պետություն կարող եք ստեղծել, պահպանել, ձեր ինքնությունը շարունակել, հարատևել, ստեղծագործել: Ես չեմ պատկերացնում, որ կապրեմ այլ պետությունում:

Մոնոլոգի հիմքում Յուրի Բախշյանի հեռուստահարցազրույցն է

Գրել կարծիք