Ինչպե՞ս կառավարել ամբոխին կամ 5 տոկոսի օրենքը
Անշուշտ, դա վերաբերվում է նաև մարդկանց: Դրանում համոզվելու համար գիտնականներն ահա այսպիսի փորձ են արել: Մեծ ու ընդարձակ մի դահլիճ հրավիրել են մեծ թվով մարդկանց և նրանց «առաջադրանք» տվել` «տեղաշարժվել այնպես, ինչպես կցանկանան»: Մինչդեռ մի քանի հոգու տվել են այլ առաջադրանք՝ հստակ պահերի և հստակ ուղղությամբ շարժվելու մասին: Եվ ահա այս փորձն էլ ցույց տվեց 5%-ի օրենքի ճշմարտացիությունը, քանի որ այդ 5%-ը՝ մարդիկ, ովքեր շարժվում էին հստակ ուղղություններով, կարողացան բոլորին ստիպել շարժվել նույն ուղղությամբ:
Այսպիսի սինխրոնացման համար անհրաժեշտ է, որ այդ 5%-ի ներկայացուցիչները փոխանակվեն (թեկուզ ենթագիտակցորեն) որոշակի տեղեկատվությամբ և գործեն գրեթե միաժամանակ:
Այսպիսի փորձեր կարող է անել ձեզնից յուրաքանչյուրը: Բավական է համերգի գնալ ընկերախմբով և ծափահարել այն պահերին, երբ ցանկանաք, և դահլիճը կհետևի ձեր օրինակին:
Ահա մի քանի գործնական հետևություն՝ 5%-ի վերաբերյալ: Պետք չէ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնց անդամների թիվը մեծ կլինի 20-ից: Եթե ենթադրենք, որ 20 մարդը 100%-ն է, ապա մեկ մարդը կլինի 5%-ը: Հետևաբար և վերջինս այդ խմբի առաջնորդը կլինի: Մեծացնելով մարդկանց քանակը՝ դուք կարող եք կորցնել կառավարումը: Լսարաններում, որտեղ մարդկանց քանակը 30-40 է, դասավանդողին կամ ելույթ ունեցողին շատ դժվար կլինի թելադրել տրամադրություն և պահպանել լսողների ուշադրությունը կենտրոնացած վիճակում:
Կարդացեք նաև.
- Ի՞նչն է պատճառը, որ աղքատներն ավելի ճոխ տեսք են ունենում, քան հարուստները
- «Z սերունդ» կամ «Հարյուրամյակի սերունդ». ովքե՞ր են նրանք և ինչո՞վ են յուրօրինակ
- [Bloomberg] Հոռետեսության գիդը․ Ինչի՞ց պետք է վախենալ առաջիկա 10 տարում
Այս սկզբունքը կարելի է կիրառել նաև շատ այլ դեպքերում, բայց դրա գործելու պայմանը այն է, որ մարդիկ գտնվեն այնպիսի վիճակում, որ չգիտակցեն իրենց գործողությունների նպատակներն ու պատճառները: Այս սկզբունքը գործում է այն ժամանակ, երբ ինքնակառավարման, դատողականության ու իրավիճակի գնահատման մակարդակը շատ ցածր է:
Այս սկզբունքը գործում է այն ժամանակ, երբ ինքնակառավարման, դատողականության ու իրավիճակի գնահատման մակարդակը շատ ցածր է:
Նմանատիպ դեպքերում շատ հեշտ է մարդկանց ղեկավարելը, հարկ չկա յուրաքանչյուրին ասել, թե ինչ պետք է անեն և ինչպես: Բավական է 5%-ը անի մեկ բան, և անմիջապես կակտիվանա համաժամանկյա այս գործընթացը:
Այս մեթոդից շատերն են օգտվում նենգ նպատակներով: Օրինակ՝ տարածում են լուրեր, որ X ապրանքը դուրս է գալու վաճառքից և բավական է մարդկանց 5%-ը ահաբեկված վազի գնելու այն, որպեսզի այդ խուճապը տարածվի նաև մնացած մարդկանց շրջանում, և խանութների դարակներն իսկապես դատարկվեն: Հենց այսպես է լինում, որ խաղաղ ցույցի ժամանակ հայտնվում են սադրիչներ, որոնք ծեծկռտուք են սարքում կամ անկարգություններ հրահրում, և ամբոխին կառավարել այլևս անհնար է լինում:
Եթե անգամ չեք պատրաստվում այս օրենք կիրառել կարևոր և բարի նպատակներով,ապա այժմ, լինելով տեղեկացված այդ մասին, գոնե կարող եք լինել ավելի ուշադիր և խուսափել սեփական կամքին հակառակ որևէ բան անելուց՝ կուրորեն հետևելով այլ մարդկանց օրինակին:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։