BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ավտովթարից հետո դեռահասն ընկավ խորը կոմայի մեջ: Որ

Ավտովթարից հետո դեռահասն ընկավ խորը կոմայի մեջ: Որոշեցին տղայի օրգանները փոխպատվաստել և այդ պահին նա արթնացավ

Թրենթոն Մաքինլին ավտովթարի ենթարկվեց 2018-ի մարտին:


Ալաբամայից 13-ամյա դեռահասը այցելեց ընկերոջը. Դեռահասները կցորդիչով «Բագի» մակնիշի մեքենան էին վարում: Վարորդը հանկարծակի արգելակեց, և կցորդիչը, որտեղ նստած էր Մաքինլին, շուռ եկավ: Դեռահասն ընկավ ճանապարհի վրա, կցորդիչը՝ վերևից նրա վրա: Թրենթոնին հասցրին հիվանդանոց գլխի շրջանում 7 վնասվածքներով և անգիտակից: Երբ հիվանդանոց եկավ նրա մայրը՝ Ջենիֆեր Ռեյնդլը, բժիշկներն ասացին, որ նրա որդին արդեն 15 րոպե մահացած է:

Բժիշկները վերակենդանացրին Մաքինլիին, բայց համարում էին, որ ողջ մնալու շանս գրեթե չկա:


Կոմայի մեջ գտնվող դեռահասին միացրին կենսաապահովման սարքին: Դեռահասի ծնողներին բժիշկները զգուշացրին, որ սրտի ժամանակավոր կանգը և վերակենդանացումը անդառնալի կազդեն երեխայի վրա: «Ինձ ասացին, որ նա երբեք նորմալ չի լինի: Թթվածնային քաղցը մեծ վնաս է հասցրել ուղեղին»,- Fox 10-ին պատմել է տղայի մայրը:
Մարտի 22-ին Ռեյնդլը Ֆեյսբուքում գրեց, որ իր տղային սպառնում է սրտի հերթական կանգը և բժիշկները բացատրել են, որ, երբ դա պատահի, տղային այլևս չեն կարող օգնել: Կնոջն առաջարկեցին տղայի օրգանները տալ այլ հիվանդ երեխաների և նա համաձայնեց, ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը: Նա ավելացրեց, որ Թրենթոնը ոչ մի դեպքում չեր երկմտի, եթե իմանար, որ կարող է փրկել այս երեխաների կյանքը: «5 երեխա օրգանների կարիք ուներ և արդար չէր լինի նրան նորից վերակենդանացնելը, չէր որ դա նույնպես ավելի շատ կվնասեր նրա օրգանները»-բացատրեց Ռեյնդլը:


Կարդացեք նաև.



Հաջորդ օրը, երբ տղայի մայրը ստորագրեց փոխպատվաստման մասին փաստաթուղթը, նա սկսեց կյանքի նշաններ ցույց տալ:


Մարտի 23-ին Ռեյնդլին հիվանդանոցից զանգահարեցին բժիշկները և հայտնեցին, որ ուղեղի վերջնական հետազոտության ժամանակ տղան հանկարծակի շարժեց ձեռքը, հետո՝ ոտքը: Շուտով դեռահասը ամբողջությամբ գիտակցության եկավ, սկսեց ինքնուրույն շնչել և խոսել: Նա վստահ է, որ կոմայի մեջ եղած ժամանակ դրախտում էր: «Ես քայլում էի բաց դաշտում: Միակ բացատրությունը Աստված էր: Նույնիսկ բժիշկներն այդպես են ասում»,- կարծում է Թրենթոնը: Նրա մայրը դա նույնպես հրաշք անվանեց:
1 շաբաթ անց Մաքինլին արդեն կարող էր ակտիվ շարժվել: Մարտի 29-ին տղայի մայրը Ֆեյսբուքում գրեց, որ Թրենթոնը առաջին անգամ այցելեց մարզասրահ (ճիշտ է, հատուկ սալյակով) և բասկետբոլի գնդակը 4 անգամ նետեց ցանցը:«Նա օրեցոր առողջանում է: Ամբողջությամբ վերականգնվել է հիշողությունը, և ամեն օր խոսում է իր դպրոցական ընկերների մասին»: Ապրիլի սկզբին Թրենթոնը սկսեց քայլել հենակներով և կանգնած դիրքով գնդակ նետել, իսկ ամսվա վերջում վերադարձավ տուն: Նրան վիրահատեցին ևս մեկ անգամ՝ գանգը վերականգնելու համար: Վիրահատությունը հաջող անցավ: 
Թրենթոնը երկարատև վերականգնման կարիք ունի: Նրա մայրը շարունակում է Ֆեյսբուքում բացված հատուկ էջով տեղեկացնել որդու վիճակի մասին և հավաքել անհրաժեշտ գումարը բժշկական հաջորդ օգնության համար:

MEDUZA






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել