Լոնդոնն ապացուցեց. Սկրիպալին փորձել են սպանել ՌԴ հատուկ գործակալները
Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը ժամանել են Լոնդոն մարտի 2-ին, տեղավորվել հյուրանոցում, մեկնել Սոլսբերի ամսի 3-ին և վերադարձել Մոսկվա մարտի 4-ին: Նրանց ժամանումն ու մեկնումը համընկնում է Սոլսբերիում տեղի ունեցած մահափորձի հետ:
Բայց սա միայն մեկ համընկնում է: Նովիչոկ կոչվող թույնը, որը հայտնաբերել են Սերգեյ Սկրիպալի տան մոտ, հայտնաբերել են նաև 2 ռուսների հյուրանոցային սենյակում: Մեծ Բրիտանիայի վարչապետը Պառլամենտում հայտարարել է՝ Պետրովն ու Բոշիրովը ՌԴ ՊՆ ռազմական հետախուզության աշխատակիցներ են, նշված ազգանուններն էլ ենթադրաբար կեղծ են, այդ անուններով գործակալները ժամանել են Մեծ Բրիտանիա:
Ո՞վ է Սկրիպալը: Սերգեյ Սկրիպալը ՌԴ ՊՆ նույն՝ հետախուզական ստորաբաժանման գործակալ էր, բայց 1990-ականներին դավաճանել էր իր երկրին և լրտեսություն սկսել հենց Մեծ Բրիտանիայի օգտին: Սա բացահայտվել էր 2004-ին, և Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման դավաճանության համար: 2010-ին լրտեսների փոխանակման ժամանակ նրան հանձնել էին Լոնդոնին:
2010-ին լրտեսների փոխանակման ժամանակ նրան հանձնել էին Լոնդոնին:
Բրիտանացիները առաջին իսկ օրվանից պնդում են՝ սա ռուսների վրեժն է, որոնք դավաճաններին չեն հանդուրժում: Ավելին, ըստ Թերեզա Մեյի, միայն Ռուսաստանը կարող էր կիրառել Նովիչոկ տեսակի թույն, քանի որ դա ոչ միայն ռուսների հայտնագործությունն է, այլև եղել է միայն նրանց մոտ:
Կարդացեք նաև.
- ՌԴ նախագահի և Ավստրիայի ԱԳ նախարարի պարը․ Ինչո՞ւ Պուտինը կազակների երգչախմբի հետ ժամանեց
- Ռուսաստան, Թուրքիա և Իրան. ինչո՞ւ է ԱՄՆ-ն նրանց տնտեսական պատերազմ հայտարարել
- Քանի՞ անգամ են սպանել ԻՊ պարագլուխ ալ-Բաղդադիին
Մոսկվան կտրականապես հերքում է՝ պնդելով, որ ապացույց չկա, ամեն ինչ հիմնված է ենթադրությունների, վիրավորանքների ու նախապաշարմունքների վրա:
Գարնանը սկսված տեղեկատվական հրաձգությունն ու խառնաշփոթն այժմ ավելի մեծ հստակությամբ վերածվում է Սառը պատերազմի ոգով առճակատման: Թերեզա Մեյը հայտարարել է, որ 2 ռուսները կձերբակալվեն, երբ դուրս գան Ռուսաստանի տարածքից, քանի որ Մոսկվան իր քաղաքացիներին, ըստ Սահմանադրության, երբևէ չեն արտահանձնում: Բայց ռուսները կարող են և երկրից դուրս չգալ, հետևաբար մեղադրանքները կմնան հրապարակային, քրեական հետապնդումը կմնա օդում կախված, նոր ապացույցների բացակայությունն էլ կպայմանավորվի նրանով, որ ռուսներն իրենց գործակալներին չեն տրամադրում:
Մոսկվան արդեն հայտարարել է՝ նշված անձինք իրենց անհայտ են, և ռուսական պետական ծառայությունների հետ նրանք որևէ կապ հաստատ չունեն: Իրականությունը, որին կհամաձայնեն երկու կողմերն էլ, դժվար թե պարզվի, բայց Ռուսաստան-Արևմուտք փոխադարձ մեղադրանքներն ու թշնամական մթնոլորտը կխորանա նոր թափով:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում