Լոնդոնն ապացուցեց. Սկրիպալին փորձել  են սպանել ՌԴ հատուկ գործակալները

Լոնդոնն ապացուցեց. Սկրիպալին փորձել են սպանել ՌԴ հատուկ գործակալները

Մեծ Բրիտանիայի վարչապետը հատուկ ուղերձով դիմել է Պառլամենտին: Թերեզա Մեյը հրապարակել է 2 ռուսների անունները, տարածել նրանց լուսանկարները:

Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը ժամանել են Լոնդոն մարտի 2-ին, տեղավորվել հյուրանոցում, մեկնել Սոլսբերի ամսի 3-ին և վերադարձել Մոսկվա մարտի 4-ին: Նրանց ժամանումն ու մեկնումը համընկնում է Սոլսբերիում տեղի ունեցած մահափորձի հետ:

Բայց սա միայն մեկ համընկնում է: Նովիչոկ կոչվող թույնը, որը հայտնաբերել են Սերգեյ Սկրիպալի տան մոտ, հայտնաբերել են նաև 2 ռուսների հյուրանոցային սենյակում: Մեծ Բրիտանիայի վարչապետը Պառլամենտում հայտարարել է՝ Պետրովն ու Բոշիրովը ՌԴ ՊՆ ռազմական հետախուզության  աշխատակիցներ են, նշված ազգանուններն էլ ենթադրաբար կեղծ են, այդ անուններով գործակալները ժամանել են Մեծ Բրիտանիա:

Ո՞վ է Սկրիպալը: Սերգեյ Սկրիպալը ՌԴ ՊՆ նույն՝ հետախուզական ստորաբաժանման գործակալ էր, բայց 1990-ականներին դավաճանել էր իր երկրին և լրտեսություն սկսել հենց Մեծ Բրիտանիայի օգտին: Սա բացահայտվել էր 2004-ին, և Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման դավաճանության համար: 2010-ին լրտեսների փոխանակման ժամանակ նրան հանձնել էին Լոնդոնին:

2010-ին լրտեսների փոխանակման ժամանակ նրան հանձնել էին Լոնդոնին:

Բրիտանացիները առաջին իսկ օրվանից պնդում են՝ սա ռուսների վրեժն է, որոնք դավաճաններին չեն հանդուրժում: Ավելին, ըստ Թերեզա Մեյի, միայն Ռուսաստանը կարող էր կիրառել Նովիչոկ տեսակի թույն, քանի որ դա ոչ միայն ռուսների հայտնագործությունն է, այլև եղել է միայն նրանց մոտ:


Կարդացեք նաև.


Մոսկվան կտրականապես հերքում է՝ պնդելով, որ ապացույց չկա, ամեն ինչ հիմնված է ենթադրությունների, վիրավորանքների ու նախապաշարմունքների վրա:

Գարնանը սկսված տեղեկատվական հրաձգությունն ու խառնաշփոթն այժմ ավելի մեծ հստակությամբ վերածվում է Սառը պատերազմի ոգով առճակատման: Թերեզա Մեյը հայտարարել է, որ 2 ռուսները կձերբակալվեն, երբ դուրս գան Ռուսաստանի տարածքից, քանի որ Մոսկվան իր քաղաքացիներին, ըստ Սահմանադրության, երբևէ չեն արտահանձնում: Բայց ռուսները կարող են և երկրից դուրս չգալ, հետևաբար մեղադրանքները կմնան հրապարակային, քրեական հետապնդումը կմնա օդում կախված, նոր ապացույցների բացակայությունն էլ կպայմանավորվի նրանով, որ ռուսներն իրենց գործակալներին չեն տրամադրում:

Մոսկվան արդեն հայտարարել է՝ նշված անձինք իրենց անհայտ են, և ռուսական պետական ծառայությունների հետ նրանք որևէ կապ հաստատ չունեն: Իրականությունը, որին կհամաձայնեն երկու կողմերն էլ, դժվար թե պարզվի, բայց Ռուսաստան-Արևմուտք փոխադարձ մեղադրանքներն ու թշնամական մթնոլորտը կխորանա նոր թափով:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք