ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Դրոններն ու անօդաչու սարքերը՝ որպես զենք. ինչո՞ւ պ

Դրոններն ու անօդաչու սարքերը՝ որպես զենք. ինչո՞ւ պետք է վախենալ հաքերներից

Ոչ ոք չի ժխտում, որ արհեստական բանականությունը մեր կյանքը կարող է այլ մակարդակ տեղափոխել: Այն կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել, որոնք մարդու ուժերից վեր են:
Բայց արի ու տես, որ ոմանք կարծում են, թե գերբանականությունը հաստատ կցանկանա ոչնչացնել մեզ կամ կսկսի փորձարկումներ անել մարդկանց վրա: Մինչդեռ արհեստական բանականության բնույթը՝ չար, թե բարի, կախված է հենց մարդուց:  
Եյլի, Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարանների և OpenAI ընկերության հետազոտողները արհեստական բանականությունը չարամտորեն օգտագործելու վերաբերյալ մի զեկույց են հրապարակել: Այնտեղ ասվում է, որ իրական վտանգը գալիս է հաքերներից: Վնասակար կոդի միջոցով նրանք կարող են կոտրել կառավարման ավտոմատ համակարգը:
Հետազոտողները մտահոգություն ունեն, որ բարի նպատակներով ստեղծված տեխնոլոգիաները կարող են ի չարս կիրառվել: Օրինակ՝ վերահսկողության միջոցները կարող են կիրառվել ոչ միայն ահաբեկիչներին գտնելու համար, այլև սովորական քաղաքացիներին հետևելու: Անհանգստության առիթ են ստեղծում նաև կոմերցիոն դրոնները, որոնք սնունդ մատակարարելու համար են: Դրանք հեշտությամբ կարելի է որսալ և պայթուցիկ նյութեր տեղափոխել:

Դրանք հեշտությամբ կարելի է որսալ և պայթուցիկ նյութեր տեղափոխել:

Արհեստական բանականության վնասակար կիրառության ևս մեկ օրինակ կարող են դառնալ անօդաչու սարքերը: Բավական է մի քանի տող կոդ փոխել, և դրանք կսկսեն անտեսել անվտանգության կանոնները: Գիտնականները կարծում են, որ սպառնալիքը կարող է լինել թվային, ֆիզիկական և քաղաքական:


Կարդացեք նաև.



Արհեստական բանականությունն արդեն կիրառվում է ծրագրային կոդերի խոցելիությունն ուսումնասիրելու համար: Ապագայում հաքերները կարող են այնպիսի սարք ստեղծել, որը կշրջանցի ցանկացած պաշտպանություն:
Արհեստական բանականության օգնությամբ մարդը կարող է շատ պրոցեսներ ավտոմատացնել, օրինակ՝ կառավարել անօդաչուների կամ ավտոմեքենաների մի ամբողջ խումբ:
Արհեստական բանականության օգնությամբ մարդը կարող է շատ պրոցեսներ ավտոմատացնել, օրինակ՝ կառավարել անօդաչուների կամ ավտոմեքենաների մի ամբողջ խումբ:

Այնպիսի տեխնոլոգիաների օգնությամբ, ինչպիսին DeepFake-ն է, հնարավոր է ազդել երկրների քաղաքական կյանքի վրա՝ տարածելով կեղծ տեղեկություններ աշխարհահռչակ լիդերների մասին:
[embed]https://youtu.be/BU9YAHigNx8[/embed]

LIFEHACKER

Տարածել